Ուիլյամ Բրյուս (ճարտարապետ)

Ուիլյան Բրյուս, 1-ին Բարոնետ (անգլ.՝ Sir William Bruce of Kinross, 1st Baronet, 1630[1], Blairhall - հունվարի 1, 1710(1710-01-01)[2]), շոտլանդացի ճարտարապետ, շոտլանդական պալլադիանիզմի հիմնադիրներից մեկը»[3]։ Ժամանակակիցների խոսքով նա հանդիսանում էր «Շոտլանդիայում դասական ճարտարապետության իրական հիմնադիրը»։ Նրան հաճախ համեմատում են այնպիսի անվանաի ճարտարապետների հետ, ինչպես Ինիգո Ջոնսը և Քրիստոֆեր Ռենը։

Ուիլյամ Բրյուս
Ծնվել է1630[1]
ԾննդավայրBlairhall
Մահացել էհունվարի 1, 1710(1710-01-01)[2]
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան
Ուշագրավ աշխատանքներKinross House?, Hopetoun House? և Հոլիռուդհաուզ
 William Bruce Վիքիպահեստում

Ճարտարապետի մանուկ հասակից, երիտասարդությունից, ինչպես նաև ծննդյան օրվա մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ապրել է Ռոտերդամում, որտեղ զբաղվել է վաճառականությամբ։ Ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Ստյուարտների և Չարլզ II-ի տան վարակառուցմանը 1659 թվականին։ Թագավորին նվիրվածության համար նշանակվել է «թագավորական ճարտարապետի» պաշտոնին (անգլ.՝ Surveyor General of the King's Works in Scotland): Իր հովանավորն էր Ջոն Մեյտլենդը (անգլ.՝ John Maitland, 1st Duke of Lauderdale), ով այդ ժամանակ Շոտլանդիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր։ Իր հովանավորության ներքո Բրյուսը Շոտլանդիայի թագավորի օրոք դարձավ պառլամենտի, իսկ շուտով նաև Գաղտնի խորհրդի անդամ (անգլ.՝ Privy Council of Scotland):

Չնայած պրոֆեսիոնալ բանիմացություն և գիտելիքների պակասին՝ Բրյուսը դարձավ իր ժամանակի ամենահայտնի շոտլանդական ճարտարապետներից մեկը։ Նա աշխատում էր փորձառու որմնադիրների և պրոֆեսիոնալ շինարարների հետ։ Սկսած 1660 թվականից նա կառուցել և վերականգնել է մի շարք առանձնատներ, այդ թվում Տեռլեստանի ամրոցը, որը պատկանում էր դուքս Լաուդերդելին, և Հոպտոնի կալվածքը։ Իր ամենահայտնի աշխատանքների թվին է պատկանում Կինրոսսի դղյակը՝ կառուցված Բրյուսի կողմից 1675 թվականին Լոխ-Լիվեն լճի մոտ։

Կառլ II-ի մահից հետո Բրյուսը զրկվում է քաղաքական ազդեցությունից, իսկ հետագայում Վիլհելմ III Օրանացու և Մարիա II-ի հրամանով ձերբակալվել է յակոբիզմի մեջ մեղադրանքով։ Այնուամենայնիվ նա շարունակում է զբաղվել ճարտարապետությամբ՝ այդ թվում աշխատելով նաև յակոբինների կողմնակիցների պատվերներով։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել