Ուիլյամ Չառլզ Քինգսբուրի Ուայլդ (սեպտեմբերի 26, 1852(1852-09-26)[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1899(1899-03-13)[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), վիկտորյական դարաշրջանի իռլանդացի լրագրող և պոետ։

Ուիլլի Ուայլդ
անգլ.՝ William Charles Kingsbury Wilde
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1852(1852-09-26)[1]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 13, 1899(1899-03-13)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ և գրական քննադատ
ԱմուսինMiriam Leslie?[2] և Sophie Lees?
Ծնողներհայր՝ Ուիլյամ Ուայլդ[2], մայր՝ Ջեյն Ուայլդ[2]
ԵրեխաներԴորոթի Ուայլդ[2]
 Willie Wilde Վիքիպահեստում

Օսկար Ուայլդի ավագ եղբայրը։

Նախապատմություն խմբագրել

Ուիլլին ծնվել է Դուբլինում և սըր Ուիլյամ Ուայլդի ու վերջինիս կնոջ՝ Ջեյն Ուայլդի ավագ որդին էր, Օսկար Ուայլդի եղբայրը։ Նրանց մայրը հաջողակ գրող էր[3], իսկ հայրն Իռլանդիայի առաջատար ակնաբույժն էր ու բժշկությանը մատուցած ծառայությունների համար ասպետադրվել էր 1864 թվականին[3]։ Սըր Ուիլյամը նաև գրքեր է գրել հնագիտության ու ֆոլկլորի վերաբերյալ ու անվանի բարերար էր։

1855 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մերիոն հրապարակում գտնվող նորաձև բնակթաղամասը, որտեղ 1856 թվականին ծնվել է նրանց դուստր Իսոլան։

1864 թվականի փետրվարին Ուիլլիին և Օսկարին ուղարկել են Օլսթերի թագավորական դպրոց ուսանելու, որտեղ Ուիլլին հայտնի է դարձել իր հումորով և ընկերականությամբ, ավելի ուշ դասընկերոջ կողմից նկարագրվելով որպես «խելացի, խենթ և կենսունակությամբ լի»[4]։ Օսկարը դպրոցականների շրջանում հայտնի էր «մոխրագույն ագռավ» մականունով, իսկ Ուիլլին՝ որպես «Կապույտ արյուն»։ Ուիլլին «կայացած դաշնակահար էր և ոչ այնքան տաղանդավոր նկարիչ»[5]։

Ուիլլին արդեն ուսանող էր Դուբլինի Թրինթի քոլեջում, երբ 1871 թվականին Օսկարը միացել է նրան և երկրորդ ու երրորդ կուրսում նրանք միասին բնակվել են նույն սենյակում։ 1876 թվականին Ուիլլին հրատարակել է իր բանաստեղծություններից մի քանիսը քոլեջի «Կոտաբոս» ամսագրում, որի խմբագիրը նույնպես ինքն էր։

Կյանք խմբագրել

 
Ուիլլի եղբայր․ «Ուշադրություն մի դարձրու, Օսկար, մյուս հանճարներն էլ են ունեցել իրենց դրամատիկ ձախողումները»։ 1883 թվականին Ալֆրեդ Բրայանի կողմից ստեղծված ծաղրանկար

Ուիլլի Ուայլդը  սովորել է իրավաբանություն, ավարտել է Թրինիթի քոլեջը, բայց իրականում չի զբաղվել իրավաբանությամբ։ Նրա հայրը մահացել է 1876 թվականին, և 1879 թվականի սկզբին Ուիլլին և իր մայրը տեղափոխվել են Լոնդոն, որտեղ նա դարձել է լրագրող[6]։

Ուիլլիին հաճախ կարելի էր տեսնել Ֆիլդինգ ակումբում Հենրի Իրվինգի, Հերբերթ Բիրբոմ Թրիի, Ջոզեֆ Կոմինս Քարի, Էդուարդ Դայսիի, Կառլո Պելեգրինիի, Ֆրեդերիկ Քլեյի ու իր եղբոր հետ[7]։

Օսկարի ամուսնության տարում՝ 1884 թվականին, Ուիլլին լրջորեն պարտքերի մեջ էր և մոլի հարբեցող էր։ 1891 թվականի հոկտեմբերի 4-ին, 39 տարեկանում, Ուիլլին ամուսնացել է Նյու Յորքի Ֆրենկ Լեսլիի անվան հրատարակչական ընկերության սեփականատեր, մեծահարուստ Ֆրենկ Լեսլիի այրու հետ (1836–1914)։ Տիկնոջն սկզբում գրավել էին Ուիլլիի հումորն ու խելքը։ Վերջինս սկսել է ժամանակի մեծ մասն անցկացնել Նյու Յորքում՝ հարբելով Լոտոս ակումբում։ Ամուսնությունը կարճատև էր և տիկին Լեսլին մեկ տարվա ընթացքում հարուցել է ամուսնալուծության վարույթ` Ուիլլիի հարբեցողության և անհավատարմության հիմքով։ Նրանք ամուսնալուծվել են 1893 թվականի հունիսի 10-ին[8][9]։ Տիկին Լեսլիի շնորհիվ էր, որ Օսկար Ուայլդը մի շարք դասախոսություններ է կարդացել Միացյալ Նահանգներում[6]։

Ուիլլի Ուայլդը լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ էր հայտնվել, և Օսկարը սկսել է նրան փող տրամադրել, բայց եղբայրների միջև հարաբերությունները վատացել են, երբ Օսկարը հասկացել է, որ Ուիլլին իրենց մորն օգտագործում է փող կորզելու համար։ Օսկարը մի անգամ ասել է Ուիլլիի մասին. «Նա պորտաբույծի պես ապրում է ուրիշների հաշվին»։

1894 թվականի հունվարին Ուիլլի Ուայլդն ամուսնացել է Սոֆի Լիլի Լիսի (1859–1922)հետ[10], իսկ 1895 թվականի հուլիսին ծնվել է նրանց միակ երեխան՝ Դոլլի Ուայլդը[11]։

Վերջին տարիներ խմբագրել

Ուիլլին չի հանդիպել Օսկարի հետ 1897 թվականին բանտից վերջինիս ազատվելուց ի վեր։

1899 թվականի մարտի 13-ին, 46 տարեկան հասակում Ուիլլին մահացել է Լոնդոնի Չելսի թաղմասում[12] ալկոհոլիզմից[13] առաջացած բարդությունների պատճառով։ Երբ Ռոբերտ Ռոսը գրել է Ֆրանսիայում գտնվող Օսկարին՝ տեղեկացնելով նրան եղբոր մահվան մասին, Օսկարը պատասխանել է. «Կարծում եմ, որ դա սպասելի էր։ Նրա և իմ միջև, ինչպես գիտեք, անդունդներ են եղել երկար տարիներ։ Հանգչիր խաղաղությամբ[11]»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kindred Britain
  3. 3,0 3,1 Literary Encyclopedia – Oscar Wilde
  4. Quoted in James Holroyd's 'Brother to Oscar', Blackwood's Magazine, March 1974
  5. Burke's Irish Family Records (London: Burke’s Peerage 1976) p.1217
  6. 6,0 6,1 «Willie Wilde on the Oscar Wilde website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  7. Sir Vincent Corbett, KCVO, Reminiscences, Autobiographical and Diplomatic, Hodder & Stoughton n.d (preface dated July 1927) p. 38.
  8. The New York Times 11 June 1893
  9. Madeleine B. Stern, Purple Passage: The Life of Mrs. Frank Leslie, 1953.
  10. Kevin O'Brien, "Lily Wilde and Oscar's Fur Coat," Journal of the Eighteen Nineties Society, 1994.
  11. 11,0 11,1 Karl Beckson, "The Importance of Being Angry: The Mutual Antagonism of Oscar and Willie Wilde" in Blood Brothers: Siblings as Writers, ed. Norman Kiell, New York: International University Press, 1983.
  12. The Times, 15 March 1899.
  13. Barbaras Belford, Oscar Wilde: A Certain Genius, New York: Random House 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլլի Ուայլդ» հոդվածին։