Ուիլիամ Հեջքոկ Ուեբսթեր (անգլ.՝ William Hedgcock Webster, մարտի 6, 1924(1924-03-06)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, 1978-1987 թվականներին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն, 1987-1991 թվականներին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, Ուեբսթերը հանդիսանում է ԱՄՆ-ի պատմության մեջ միակ մարդը ով գլխավորել է և՛ ՀԴԲ-ն, և՛ ԿՀՎ-ն։

Ուիլիամ Ուեբսթեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1924(1924-03-06)[1] (100 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
ԿրթությունԱմհերստի քոլեջ և Washington University School of Law?
Մասնագիտությունսպա, դատավոր և փաստաբան
ԱշխատավայրԿենտրոնական հետախուզական վարչություն, Հետաքննությունների ֆեդերալ բյուրո, Public Company Accounting Oversight Board? և ԱՄՆ ռազմածովային ուժեր
Զբաղեցրած պաշտոններՀետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն, Director of Central Intelligence? և Judge of the United States Court of Appeals for the Eighth Circuit?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 William H. Webster Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սենթ Լուիսում, 1947 թվականին ավարտել է Ամհերստի քոլեջ (Մասսաչուսեթս), ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ 1949 թվականին ավարտել է Սենթ Լուիսի Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել իրավաբանության դոկտորի աստիճան։ Ամհերստի քոլեջի պատվավոր դոկտոր (1975)։

1943-1946 թվականներին եղել է ԱՄՆ ՌԾՆ լեյտենանտ։ 1951-1952 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ ևս եղել է ՌԾՆ-ում կրկին որպես լեյտնանտ։

1949-1959 թվականներին (ընդմիջումով) Սենթ Լուիսում զբաղվել է մասնավոր իրավաբանական գործունեությամբ։

1960-1961 թվականներին եղել է Միսսուրի նահանգի արևելյան շրջանի դատախազ։ Հետո վերադարձել է իր մասնավոր իրավաբանական գործունեությանը։

1964-1969 թվականներին եղել է Միսսուրի նահանգի օրինականության պահպանման վերահսկողության պալատի անդամ։

1970-1973 թվականներին եղել է Միսսուրիի արևելյան շրջանի շրջանային դատավոր։

1973-1978 թվականներին եղել է 8-րդ դատական շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր։

1976 թվականի փետրվարի 23-ից 1987 թվականի մայիսի 25-ը եղել է ՀԴԲ տնօրեն։

1987 թվականի մարտի 3-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը Ուեբսթերին նշանակել է Կենտրոնական հետախուզության տնօրեն և Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, մայիսի 19-ին հաստատվել է սենատի կողմից, իսկ մայիսի 26-ին անցել է պաշտոնավարման։ Գլխավորել է ԿՀՎ-ն մինչև 1991 թվականի օգոստոսի 31-ը։

1991 թվականի մայիսի 8-ին ԿՀՎ տնօրենի պաշտոնից անցել է թոշակի, միաժամանակ նախագահ Բուշի անձնական խնդրանքով շարունակել է պաշտոնավարել մինչև օգոստոսի 31-ը։

Թոշակի անցնելուց հետո վերադառնում է մասնավոր փաստաբանական աշխատանքի։ Աշխատել է Վաշինգտոնում գտնվող Milbank, Tweed, Hadley & McCloy փաստաբանական ընկերությունում, որտեղ մասնագիտացել է արբիտրաժի, հաշտարարության և ներքին հետաքննության ոլորտներում։

2002 թվականի մարտից հանդիսանում է Homeland Security Advisory Council-ի նախագահ[3]։

Ուեբսթերը հանդիսանում է Ամերիակայի փաստաբանների ասոցիացիայի անդամ, հանդիսանում է Ամերիկյան իրավունքի ինստիտուտի խորհրդի անդամ, Order of the Coif համայնքի անդամ, Սենթ Լուիսի փաստաբանների կոլեգիայի անդամ և Psi Upsilon եղբայրության անդամ։ Բացի այդ նա զբաղեցրել է կորպորատիվ, բանկային և գործարար իրավունքի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախագահի պաշտոնը։ 2009 թվականին Ուեբսթերը նշանակվել է ՀԴԲ անկախ հետաքննությունների գործողությունների Ֆորտ-Հուդ բազայում մասսայական սպանությունների գործով ղեկավար[4]։

Ուիլիամ Ուեբսթերի անհատի հիման վրա (մտցածին ՀԴԲ տնօրեն Սթոդդարդ Տորսեն) 2013 թվականին նկարահանվել է Խաբեություն ամերիկյան ձևով քրեական տրագիկոմեդիան, աստեղ նրան մարմնավորել է Էմմիի մրցանակակիր Լուի Սի Քեյը։

Անձանկան կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել Լեյն Ուեբսթերի հետ (մահացել է 1984 թվականին), նրանց ամուսնությունը ձգվեց 34 տարի, Ուեբսթերները ունեն երեք երեխա։ 1990 թվականին ամուսնանում է երկրորդ անգամ Լինդե Քլագսթոնի հետ, Ուեբսթեր ամուսինները ապրում են Վաշինգտոնում, Կոլումբիա շրջան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  4. Former FBI chief picked to lead review - CNN(չաշխատող հղում)