Ուիթնի Վուլֆ Հերդ (անգլ.՝ Whitney Wolfe Herd, հուլիսի 1, 1989(1989-07-01), Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «Bumble» սոցիալական և ժամադրությունների հավելվածի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Tinder» ժամադրությունների հավելվածի համահիմնադիր[2]։

Ուիթնի Վուլֆ Հերդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1989(1989-07-01) (34 տարեկան)
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան և Judge Memorial Catholic High School? (2007)
Մասնագիտությունգործարար, անվանի անձ և ձեռնարկատեր
ԱշխատավայրBumble?
Պարգևներ և
մրցանակներ
 Whitney Wolfe Herd Վիքիպահեստում

«Bumble» հավելվածը թողարկվել է 2014 թվականին[3], իսկ 2016 և 2017 թվականներին համապատասխանաբար թողարկվել են ընկերներ գտնելու «BumbleBFF» և մասնագիտական ցանցային «BumbleBizz» հավելվածները[4][5]։ Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ ընկերությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլլար[6]։

Ամերիկյան «Business Insider» կայքի կողմից 2014 թվականին ճանաչվել է մինչև 30 տարեկան կանանց մեջ 30 ամենակարևոր կանանցից մեկը[7]։ 2016 թվականին Elle ամսագրի կողմից ճանաչվել է որպես ՏՀՏ ոլորտի ամսագրի կին[8]։ 2017 և 2018 թվականին ընդգրկվել է «Ֆորբսի» մինչև 30 տարեկան կանանց լավագույն 30-ի կազմում[9][10]։ 2017 թվականին համարվել է «Inc» ամերիկյան բիզնես ամսագրի ընդօրինակման արժանի 15 կին ձեռնարկատերերից մեկը[11]։ Պատկերվել է «Ֆորբս»[6], «Fast Company»[12] և «Wired UK»[13] ամսագրերի կազմերի վրա։ 2018 թվականի ապրիլին ընդգրկվել է «Թայմ» ամերիկյան շաբաթաթերթի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում[14]։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում հրեա Մայքլ Վուլֆի և կաթոլիկ Քելլի Վուլֆի ընտանիքում[15][16]։ Հաճախել է Judge Memorial Catholic High School մասնավոր ավագ դպրոցը։ Չորրորդ դասարանում սովորելիս ընտանիքը մեկնել է Փարիզ, որտեղ վարժ ֆրանսերեն է սովորել[17]։

Սովորել է Դալլասի Հարավային մեթոդիստական համալսարանում, որտեղ մասնագիտացել է միջազգային հարաբերություններում և հանդիսացել «Kappa Kappa Gamma» ուսանողական միության անդամ[18][19]։ Առաջին կուրսում ուսանել է Փարիզի Սորբոնի համալսարանում[20]։ Դեռևս ուսանողական տարիներին, 20 տարեկանում բամբուկե պայուսակների վաճառքի բիզնես է հիմնել՝ օգնելու նավթի արտազատումից տուժած շրջաններին։ Ընկերակցել է հանրահայտ ոճաբան Պատրիք Աուֆդենկամպի հետ, իսկ պայուսակները հայտնվել են ազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք էին՝ Ռեյչել Զոուին ու Նիկոլ Ռիչին, լուսանկարվել են դրանց հետ[21][22]։ Դրանից հետո Աուֆդենկամպի հետ ներկայացրել է «Քնքուշ սիրտ» կոչվող երկրորդ բիզնեսը․ հագուստի գիծ, որը նվիրված էր մարդկային թրաֆիքինգի ու արդար առևտրի մասին իրազեկության բարձրացմանը[21]։ Ավարտելուց հետո ճանապարհորդել է դեպի հարավարևելյան Ասիա ու աշխատել որբանոցներում[23][24]։

Կարիերա խմբագրել

«Tinder» խմբագրել

22 տարեկանում միացել է «Hatch Labs» ընկերությանը, որի միջոցով ներգրավվել է «Cardify» նորաստեղծ նախագծին․ վերջինս կյանքի չի կոչվել, սակայն 2012 թվականին Վուլֆը Ռեդ և Քրիս Գուլկզինսկիների հետ միացել է զարգացման թիմին՝ «Tinder» ծանոթությունների հավելվածն ստեղծելու համար[25][26][27]։

Դարձել է «Tinder»-ի մարքեթինգի գծով փոխնախագահը[19][24]։ Նրան է պատկանում հավելվածի անվան առաջադրման գաղափարը, որի համար նա ոգեշնչվել է բոցի լոգոյից ու փոքրիկ պատրույգներից, որոնք օգտագործվում են կրակ վառելու համար[28]։ Նրան է վերագրվում նաև համալսարանական ճամբարներում հավելվածի տարածումն ապահովելն ու օգտատերերի հենք ստեղծելը[29]։ 2014 թվականին մյուս գործադիրների հետ աճող լարվածության պատճառով հեռացել է ընկերությունից, որից հետո ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել սեռական ոտնձգության մեղադրանքով[30]։ Հաղորդվում է, որ համաձայնության գալու համար նրան վճարվել է ավելի քան 1 միլիոն դոլլար[19][31]։

«Bumble» խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Տեխաս նահանգի Օստին քաղաքն ու հիմնադրել կինակենտրոն «Bumble» ծանոթությունների հավելվածը[24][30][32]։ Մինչև 2015 թվականի դեկտեմբերը հավելվածն ունեցել է ավելի քան 15 միլիոն զրույց և 80 միլիոն զույգ[30]։ «Tinder»-ից հեռանալուց հետո գործարար Անդրեյ Անդրեևը կապվել է Վուլֆի հետ՝ առաջարկելով համագործակցել ժամադրությունների հարթակ ստեղծելու շուրջ[18][19][33], որն այսօր հանդիսանում է գլխավորապես «Badoo» ընկերության սեփականությունը[34]։

2017 թվականի նոյեմբերի տվյալներով «Bumble»-ն ունեցել է ավելի քան 22 միլիոն գրանցված օգտատեր[35]։

2019 թվականի սեպտեմբերի տվյալների համաձայն՝ «Tinder» և «Bumble» հավելվածներն ԱՄՆ-ում ժամադրությունների ամենատարածված առաջին և երկրորդ հավելվածներն են եղել՝ համապատասխանաբար 7.9 և 5 միլիոն ամսական օգտագործողների թվով[36]։

2019 թվականի նոյեմբերին «Bumble»-ի մայր ընկերությունը վաճառվել է «The Blackstone Group» մասնավոր բաժնետիրական ընկերությանը, որի համահիմնադիր Անդրեևը հրաժարվել է «Bumble»-ի և դրա քույր ընկերություն «Badoo»-ի ամբողջ մասնաբաժնից։ Վուլֆ Հերդը դարձել է նոր ձեռք բերած 3 միլիարդ դոլլար արժողությամբ և 75 միլիոն օգտատեր ունեցող «MagicLab» ընկերության գործադիր տնօրենը և ստացել ընկերության սեփականության բաժնետոմսերի մոտավորապես 19%-ը[37]։

«Chappy» խմբագրել

Միացյալ Թագավորությունում ստեղծված «Chappy» ժամադրությունների հարթակը ֆինանսավորվում է հիմնականում «Bumble»-ի և Վուլֆ Հերդի կողմից[38] և «Bumble»-ի նման հանդիսանում է Անդրեյ Անդրեևի սեփականությունն ու զարգանում «Badoo Group»-ի հովանու ներքո[39]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Մայքլ Հերդի հետ[40][41]։ 2019 թվականի դեկտեմբերին զույգն Ինստագրոմում հայտարարել է իրենց առաջնեկի ծննդյան մասին[42]։ Սրանով պայմանավորված՝ 2019 թվականին «Բամբլի» աշխատակիցների համար ծնողական նոր նպաստներ են սահմանվել, այդ թվում՝ բոնուսներ, վճարովի արձակուրդներ և աշխատանքի վերադառնալու ճկուն ժամանակացույց[43]։

2019 թվականին «Ֆորբս» ամսագիրը թոփ 80 «ամենահարուստ ինքնաբավ կանանց» շարքում Հերդին դասել է 72 համարի ներքո[44]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.globaldatinginsights.com/news/whitney-wolfe-herd-named-time-100-list/
  2. Business, Story by Sara Ashley O'Brien, CNN Business Video by Richa Naik and Craig Waxman, CNN. «She sued Tinder, founded Bumble and now, at 30, is the CEO of a dating empire». CNN. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «How I Built This».
  4. Lee, Dami (2017 թ․ հոկտեմբերի 2). «Bumble launches Bizz, a new mode for professional networking». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  5. «Bumble launches BFF, a feature to find new friends». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Clare O'Connor (2017 թ․ նոյեմբերի 14). «Billion-Dollar Bumble: How Whitney Wolfe Herd Built America's Fastest-Growing Dating App». Forbes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Kosoff, Maya. «The 30 Most Important Women Under 30 In Tech». Business Insider. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  8. Molly Langmuir (2016 թ․ մայիսի 13). «Meet Elle's 2016 Women in Tech». Elle.
  9. «Meet The Consumer Technology 30 Under 30 Class Of 2017».
  10. «Forbes Releases 2018 Edition of the 30 Under 30 List». Forbes. 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «15 Female Entrepreneurs to Watch Out For in 2017».
  12. Valby, Karen (2017 թ․ օգոստոսի 28). «Bumble's CEO Takes Aim at LinkedIn». Fast Company. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. Tait, Amelia (2017 թ․ օգոստոսի 30). «Swipe Right for Equality: How Bumble is Taking on Sexism». Wired UK. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «Whitney Wolfe Herd: The World's 100 Most Influential People». Time (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  15. «Whitney Wolfe is Bringing Feminism to Your Phone». Austin Woman Magazine (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  16. Amanda FitzSimons (2017 թ․ նոյեմբերի 27). «Whitney Wolfe Helped Women Score Dates. Now She Wants to Get Them Their Dream Job». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  17. Wagman-Geller, Marlene (2018 թ․ ապրիլի 15). Women Who Launch: Women Who Shattered Glass Ceilings (անգլերեն). Mango Media Inc. ISBN 978-1-63353-696-8.
  18. 18,0 18,1 Charlotte Alter (2015 թ․ մայիսի 15). «Whitney Wolfe Wants to Beat Tinder at Its Own Game». Time.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Hannah Ellis-Petersen (2015 թ․ ապրիլի 12). «WLTM Bumble – A dating app where women call the shots». The Guardian.
  20. Suzannah Ramsdale. «Does Tinder empower women? This woman thinks so…». Marie Claire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  21. 21,0 21,1 Hilary Hirschfeld (2010 թ․ նոյեմբերի 3). «SMU senior Whitney Wolfe launches second business, clothing line Tender Heart». Daily Campus.
  22. «Meet Bumble chief executive Whitney Wolfe». The Washington Post. 2015 թ․ հոկտեմբերի 23.
  23. Sarah Thurmond (2015 թ․ օգոստոսի 2). «Queen Bee». Austin Monthly.
  24. 24,0 24,1 24,2 Kimya Kavehkar (2016 թ․ մարտի 7). «Whitney Wolfe: The Matchmaker». Paper Mag.
  25. Josie Ensor (2015 թ․ մայիսի 23). «Tinder co-founder Whitney Wolfe: 'The word 'feminist' seemed to put guys off, but now I realise, who cares?'». Telegraph.
  26. Melissah Yang (2015 թ․ հունվարի 29). «Whitney Wolfe Says Goodbye Tinder, Hello Bumble». Los Angeles Business Journal.
  27. Shontell, Alyson. «What It's Like To Found A $750 Million Startup, Go Through A Sexual-Harassment Lawsuit, And Start All Over By Age 25». Business Insider.
  28. «Whitney Wolfe: The Woman Who Took Tinder To Court – And Came Back Fighting». Grazia. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  29. Tucker Cummings (2014 թ․ հուլիսի 1). «Tinder's Whitney Wolfe: 5 Fast Facts You Need to Know». Heavy.
  30. 30,0 30,1 30,2 Todd C. Frankel (2015 թ․ դեկտեմբերի 2). «Whitney Wolfe, founder of dating app Bumble, has had quite the year. She just can't discuss parts of it». The Washington Post.
  31. Kosoff, Maya. «Report: Ousted Tinder Cofounder Settled Her Sexual Harassment Lawsuit Against The Company For 'Just Over $1 Million'». Business Insider. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  32. Bennett, Jessica (2017 թ․ մարտի 18). «With Her Dating App, Women Are in Control». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  33. Leora Yashari (2015 թ․ օգոստոսի 7). «Meet the Tinder Co-Founder Trying to Change Online Dating Forever». Vanity Fair.
  34. Ryan Mac (2017 թ․ հունվարի 3). «2017 30 Under 30: Consumer Technology – 28 of 30». Forbes.
  35. Clare O'Connor (2017 թ․ նոյեմբերի 14). «Billion-Dollar Bumble: How Whitney Wolfe Herd Built America's Fastest-Growing Dating App». Forbes.
  36. «U.S. dating apps by audience size 2019». Statista (անգլերեն).
  37. «Andrey Andreev sells stake in Bumble owner to Blackstone, Whitney Wolfe Herd now CEO of $3B dating apps business». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  38. «6 things you need to know about gay dating app Chappy». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  39. «Report: Grindr's Chinese owner Kunlun is selling the dating app after CFIUS raised personal data concerns». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  40. «Whitney Wolfe Herd on Instagram: "❤️happy two years my everything"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  41. Macon, Alexandra (2017 թ․ հոկտեմբերի 5). «Bumble Founder Whitney Wolfe's Whirlwind Wedding Was a True Celebration of Southern Italy». Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  42. «"Whitney Wolfe Herd on Instagram». Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  43. «Whitney Wolfe Herd Rethinks Parental Benefits After Pregnancy Announcement». Global Dating Insights (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «2019 AMERICA'S SELF-MADE WOMEN NET WORTH». Forbes. Forbes. 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիթնի Վուլֆ Հերդ» հոդվածին։