Ուզուսֆրուկտուս (լատ.՝ ususfructus - օգտագործում և լատ.՝ fructus - պտուղ, եկամուտ), Հին Հռոմում ուրիշի գույքի և դրանից ստացված եկամուտների օգտագործման իրավունք՝ նրա ամբողջականությունն ու տնտեսական նշանակությունը պահպանելու պայմանով։ Ուզուսֆրուկտուսը այսպես կոչված, անձնական սերվիտուտներից էր՝ սահմանվում էր որևէ կոնկրետ անձի օգտին՝ ցմահ կամ որոշակի ժամկետով[1]։

Ուզուսֆրուկտուսով փոխանցվող գույքը սեփականացվել և ժառանգվել չէր կարող։

ԿիրառումԽմբագրել

Լայնորեն կիրառվել է միջնադարում և հատկապես բուրժուական իրավունքում (օրինակ, Ֆրանսիայում), որտեղ այն դիտվել է որպես ինքնուրույն ընչական իրավունք։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Институции Гая - Книга 2 О вещах п. 30, 32, 33

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։