Ուեսլի Քլարկ

ամերիկացի համակարգչային գյուտարար

Ուեսլի Քլարկ (անգլ.՝ Wesley Allison Clark, ապրիլի 10, 1927(1927-04-10)[1], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - փետրվարի 22, 2016(2016-02-22)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, առաջին անհատական ​​համակարգչի գյուտարար[2], համակարգչային դիզայներ, Չարլզ Մոլնարի հետ համատեղ ստեղծել է LINC տրանզիստորային համակարգիչը, որը համարվում է առաջին միկրոհամակարգիչը և դասվում է մի շարք այլ համակարգիչների թվին (ինչպես օրինակ, PDP-1 ), որոնք համարվում են անհատական համակարգիչներ ստեղծելու գաղափարի ոգեշնչող։

Ուեսլի Քլարկ
Wesley A Clark 2002.jpg
Ծնվել էապրիլի 10, 1927(1927-04-10)[1]
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 22, 2016(2016-02-22)[1] (88 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունճարտարագետ և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
ՊարգևներEckert–Mauchly Award?

ԿենսագրությունԽմբագրել

ԾագումԽմբագրել

Ուեսլի Քլարկը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում, մեծացել է Քինդերհուկում, Նյու Յորքում և Կալիֆոռնիայի հյուսիսում:

ԿրթությունԽմբագրել

Նրա ծնողները՝ Ուեսլի ավագը և Էլեոնորա Կիտելը, տեղափոխվել են Կալիֆոռնիա, և նա հաճախել է Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1947 թվականին համալսարանը ավարտելուց հետո Քլարկն իր կարիերան սկսել է որպես ֆիզիկոս Հանֆորդում[2]:

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • 1981 թվականին Քլարկը ստացել է Էքերտ-Մոկլի մրցանակ` համակարգչային ճարտարապետության ոլորտում ունեցած ներդրման համար[3]:
  • 1984 թվականին Վաշինգտոնի համալսարանի կողմից նրան շնորհվել է պատվավոր աստիճանի կոչում[4]:
  • 1999 թվականին նա ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ:
  • IEEE համակարգչային ընկերության մրցանակաբաշխության «Առաջին անհատական համակարգիչ» անվանակարգի ռահվիրա[5]:

ՄահԽմբագրել

2016 թվականի փետրվարի 22-ին Ուեսլի Քլարկը 88 տարեկան հասակում մահացել է Բրուքլինում գտնվող իր տանը՝ ծանր աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդության պատճառով:

Լինքոլնի լաբորատորիաԽմբագրել

1952 թվականին Քլարկը տեղափոխվել է MIT Լինքոլնի լաբորատորիա և միացել Whirlwind նախագծին: Նա ներգրավված է եղել Memory Test Computer (MTC) մշակման գործընթացում ՝ հիմնական մագնիսական միջուկի փորձարկմանը, որը պետք էր օգտագործվել Whirlwind նախագծում: MTC-ի իր մասնակցությամբ ժողովները «տևում էին ժամեր, ոչ թե րոպեներ», նրա շնորհիվ ձևավորել է այն տեսակետը, որ համակարգիչները պետք է օգտագործվեն որպես գործիքներ` նրանց համար, ովքեր դրանց կարիքն ունեն: Այդ տեսակետը տեղափոխվեց TX-0 և TX-2 և LINC նախագծերի համար: Նա այստեղ հստակորեն արտահայտում է այդ տեսակետը.

{{քաղվածք|... Քեմբրիջի [լաբորատորիայի ստեղծած] երկու՝ Whirlwind և MTC մեքենաներն ամբողջովին նախատեսված են եղել ԱՄՆ Հատուկ Ռազմածովային Հետազոտությունների Կենտրոնի համար և ամենևին հասանելի չէին ընդհանուր օգտագործման համար: Հաշվողական համակարգի միակ պահպանված օրինակը, որը տեսել էին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի բաժնի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսանում էր խիստ գաղտնի Հաշվողական կենտրոնի շատ մեծ միջազգային բիզնես մեքենան։ Համակարգիչը ոչ թե գործիք էր, այլ՝ «կիսաաստված»: Թեև մենք դեմ չէինք հրաժարվել TX-0 մեքենայից, բայց հասկանալի էր, որ Լինքոլնի առաջադեմ տեխնոլոգիաների[Ն 1] այս փոքր ներդրման հասանելությունը Մասաչուսետսի նման խոշոր հանրության համար կարևոր ուղղիչ քայլ կլիներ[6]: {{oq|en|...both of the Cambridge machines, Whirlwind and MTC, had been completely committed to the air defense effort and were no longer available for general use. The only surviving computing system paradigm seen by M.I.T. students and faculty was that of a very large International Business Machine in a tightly sealed Computation Center: the computer not as tool, but as demigod. Although we were not happy about giving up the TX-0, it was clear that making this small part of Lincoln's advanced technology available to a larger M.I.T. community would be an important corrective step. [Ն 2]


  [Քլարկը] Անհատական ​​համակարգչի հայրերից մեկը ... եղել է Լինկոլնի լաբորատորիաներում ստեղծված երկու՝ TX-0 [ անգլ.՝ Transistorized Experimental computer zero ] և TX-2 [ տարնզիստորային համակարգիչների ] ճարտարապետ: Նա հավատում էր, որ «համակարգիչը ընդամենը պետք է լինի լաբորատոր սարքավորումների մի մաս»: Ժամանակին, երբ համակարգիչների մեծ մասը հսկայածավալ հեռավոր [փախած] մեքենաներ էին, որոնք գործում էին հրահանգային ռեժիմով, նա կողմնակից էր շատ ավելի ինտերակտիվ հասանելիությանը: Նա գործնականում անում էր այն, ինչ քարոզում էր, չնայած, ինչը հաճախ նշանակում էր խաթարել իր վայելած «իմաստությունը» և հեղինակությունը (1981 թվականի դասախոսության ժամանակ նա նշել է, որ ինքը «միակ մարդն է, ով երեք անգամ հեռացվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից՝ չենթարկվելու պատճառով»[6]:
 


Քլարկը TX-2 նախագծի դիզայնում «ներկայացրել էր մարդ-մեքենա կապը այնպես, որ ուղղակի հարկավոր էր մարդկային գործոնի ազդեցությունը, որպեսզի ստեղծել «ցանցային» համակարգիչ: Դոկտորական թեզի թեման ընտրելիս Իվան Սաթերլանդի անունով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մի ուսանող, նայելով TX-2-ի վահանակին, կաթոդի ճառագայթների խողովակին և թեթև գրիչին, եկել է այն գաղափարի, որ հանակարգչով կարելի է նաև նկարել։ Այդտեղից էլ ծնվել է Sketchpad ծրագիրը և նրա հետ միասին ՝ ինտերակտիվ համակարգչային գրաֆիկան»:

Վաշինգտոնի համալսարանԽմբագրել

1964 թվականին Ուեսլի Քլարկը տեղափոխվել է Վաշինգտոնի Սենթ Լուի համալսարանը, որտեղ նա և Չարլզ Մոլնարը աշխատել են մակրոմոդուլների վրա՝ ասինխրոն հաշվարկների աշխարհում «հիմնարար շինանյութեր» էին, որոնց միջոցով հնարավոր էր համակարգիչ օգտագործողներին կառուցել և ընդլայնել իրենց համակարգիչները՝ առանց պահանջելու էլեկտրատեխնիկայի գիտելիքներ[7]: Անհատական ​​համակարգչի պատմության վերաբերյալ Նյու Յորք Թայմս ամերիկյան օրաթերթը 2001 թվականի օգոստոսի 19-ին հրապարակել է «Ինչպե՞ս է համակարգիչը դարձել անհատական» հոդվածը[8]։

Անհատական ​​համակարգիչների դարաշրջանում, LINC-ը, որոշակի իմաստով, ավելի քան մեկ տասնամյակ առաջ եղել է առաջինը, նախքան Էդ Ռոբերթսի, անհատական համակարգիչների հասանելիությունը սովորական մարդկանց: LINC-ի վրա աշխատանքները Քլարկը սկսել է 1961 թվականի մայիսին և այն առաջին անգամ օգտագործվել է Բեթհեզդա նահանգի Հոգեբուժական ազգային ինստիտուտում, իսկ հաջորդ տարի՝ կատվի նյարդային ազդակները վերլուծելու համար:

Յուրաքանչյուր LINC ուներ փոքրիկ էկրան և ստեղնաշար, որը չորս մետաղական մոդուլից բաղկացած ստեղնաշար էր, որոնք միասին երկու հեռուստացույցի չափ էին: Մեքենան՝ 12 բիթանոց համակարգիչը, ներառում էր 1,5 մեգահերց պրոցեսոր: Այդ ժամանակ առաջին Digital Equipment միկրոհամակարգիչների ընկերությունը վաճառել է 50 օրիգինալ Linc համակարգիչեր, յուրաքանչյուը մոտ 43,000 դոլար արժողությամբ։

Ներդրում ARPANET-ումԽմբագրել

Ուեսլի Քլարկի ներդրումը ARPANET-ում փոքր էր, սակայն առանցքային դեր է ունեցել համացանցի պլանավորման մեջ: 1967 թվականի ապրիլին նա առաջարկել է Լարի Ռոբերթսին ստեղծել փոքր համակարգիչներ (հետագայում այն անվանվել է ինտերֆեյսի հաղորդագրության մշակողներ)՝ ցանցային կապի և լոկալ համակարգիչների բեռի նվազեցման համար[Ն 3][10][Ն 4][Ն 5][Ն 6][Ն 7]: Նույն գաղափարն, ավելի վաղ, ինքնուրույն մշակվել էր Դոնալդ Դեյվիսը NPL ցանցի համար: 1967 թվականի հոկտեմբերին «Փաթեթների փոխարկման հայեցակարգը» ներկայացվել է Օպերացիոն համակարգերի սկզբունքների գիտաժողովում։

Նիքսոնի ուղևորությունը ՉինաստանԽմբագրել

1972 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի Չինաստան կատարած ուղևորությունից անմիջապես հետո, Ուեսլի Քլարկը համակարգչային հինգ գիտնականների ուղեկցությամբ՝ երեք շաբաթ շրջայց են կատարել Չինաստանի համակարգչային հաստատություններում և քննարկել համակարգչային տեխնոլոգիաները չինացի փորձագետների հետ Շանհայում և Պեկինում: Պաշտոնապես, ուղևորությունը երկու նպատակ էր հետապնդում՝ երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության վերականգնում և տեխնիկական երկխոսության ուղիների բացում[15]: Ուղևորությունը կազմակերպել էր նրա գործընկեր Սեվերո Օրնշտեյնը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիայի և Վաշինգտոնի համալսարանից: Խմբի անդամներն էին՝ Թոմաս Է. Չաթամ, Անատոլ Հոլթը, Ալան Փերլիսը և Հերբերտ Սայմոնը:

ՆշումներԽմբագրել

  1. ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետազոտական ինստիտուտում իրականացնում է հետազոտություններ, զարգացնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտը
  2. 1960-ական թվականներին Լինքոլնի լաբորատորիայի փոխազդեցությունը. Հայացք դեպի առաջ - Հայացք դեպի ետ[6]․․․
  3. Ռոբերտսը առաջարկել էր, որ բոլոր համակարգիչները միմյանց հետ ուղղակի միանան ... չընդունեց ... Ուեսլի Քլարկը ... Ռոբերտին առաջարկեց, որ ցանցը ամբողջությամբ կառավարվի նույնատիպ փոքր համակարգիչներով, որոնցից յուրաքանչյուրը կցված լինի սկզբնական համակարգչին: Ընդունելով գաղափարը ՝ Ռոբերտսը անվանեց ցանցի կառավարմանն ուղղված փոքր համակարգիչները ՝ «Ինտերֆեյսի հաղորդագրության մշակողներ» (IMP), որոնք հետագայում վերաանվանեցին երթուղիչների[9]
  4. Ուելսի Քլարկի հաղորդագրության միացման առաջարկը, որը կցվել է Թեյլորի 1967 թվականի ապրիլի 24-ին Էնգելբարտին ուղղված նամակին, վերանայվել է[11]
  5. Քլարկն առաջարկել է նոր ցանցի յուրաքանչյուր կայքում տեղադրել մինիհամակարգիչներ[12]
  6. Այնուհետև 1966 թվականի հունիսին Դեյվիսը գրեց երկրորդ ներքին փաստաթուղթը՝ «Առաջարկ թվային հաղորդակցության ցանցային կապի մասին», որում նա հորինեց փաթեթ բառը․ հաղորդագրության մի փոքր ենթաբաժինը, որով օգտվողը ցանկանում է ուղարկել, և նաև ներկայացրեց « Ինտերֆեյսի համակարգիչը»` կապ օգտագործողի սարքավորումների և փաթեթային ցանցի միջև[13]
  7. Նոր տեխնիկայի ընդունման համար ARPA ցանցի (ArpaNet) դիզայնը ամբողջովին փոխվել է[14]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Markoff John (February 27, 2016)։ «Wesley A. Clark, Made Computing Personal, Dies at 88»։ New York Times։ Վերցված է 2016-02-29 
  3. «Computer Pioneer Charter Recipients»։ Computer.org։ Վերցված է 2016-02-24 
  4. «Honorary Degrees granted at Washington University in St. Louis, 1859 – present»։ Library.wustl.edu։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2015-ին։ Վերցված է 2016-02-24 
  5. IEEE Computer Society homepage
  6. 6,0 6,1 6,2 6,3 Բուխտոն Ուիլյամ։ CHI 2005 (ACM): 1162–1167 
  7. Ornstein Severo (2002)։ Computing in the Middle Ages: A View from the Trenches 1955–1983։ Lexington, KY: 1st Books։ ISBN 978-1-4033-1517-5 
  8. Markoff John (August 19, 2001)։ «How the Computer Became Personal»։ The New York Times։ Վերցված է 2016-02-24 
  9. Press Gil։ «A Very Short History Of The Internet And The Web»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-02-07 
  10. «ARPANET IMP, Interface Message Processor»։ Livinginternet.com։ January 7, 2000։ Վերցված է 2016-02-24 
  11. «SRI Project 5890-1; Networking (Reports on Meetings).[1967]»։ web.stanford.edu։ Վերցված է 2020-02-15 
  12. Harford Tim (2019-10-16)։ «And 'Lo!' - How the internet was born» (en-GB)։ Վերցված է 2020-07-24 
  13. Roberts Dr. Lawrence G. (May 1995)։ «The ARPANET & Computer Networks»։ Վերցված է ապրիլի 13, 2016 
  14. «Computer Pioneers - Donald W. Davies»։ history.computer.org։ Վերցված է 2020-02-19 
  15. Cheatham TE Jr, Clark WA, Holt AW, Ornstein SM, Perlis AJ, Simon HA (October 12, 1973)։ «Computing in China: A Travel Report»։ Science 182: 134–140։ PMID 17777884։ doi:10.1126/science.182.4108.134 

Արտաքին հղումներԽմբագրել