Հարրի Էլքինս Ուայդեների հուշարձան - գրադարանը (անգլ․The Harry Elkins Widener Memorial Library), որը պարունակում է ավելի քան 3.5 միլիոն գրքեր իր "հսկա և քարայրանման"[1] գրապահոցներում, Հարվարդ Քոլլեջի Գրադարաններից (Հարվարդի Արվեստների և Գիտությունների ֆակուլտետի գրադարանները), և ընդհանրապես, ամբողջ Հարվարդի Գրադարանների Համակարգում ամենաշքեղն ու ամենաընդարձակն է։ Այն անվանվել է ի պատիվ Հարվարդի Քոլլեջի 1907թ․ շրջանավարտ և գրքերի կոլլեկցիոներ Հարրի Էլքինս Ուայդեների, և կառուցվել է իր մոր՝ Էլեանոր Էլքինս Ուայդեների կողմից այն բանից հետո, երբ իր որդին մահացավ 1912թ․՝ Տիտանիկի սուզման ժամանակ։

Ուայդեների գրադարան
Երկիր ԱՄՆ
Տեսակգրադարան
Հիմնվել է1915
ՏեղադրությունՄասաչուսեթս
Այլ տվյալներ
Կայքhcl.harvard.edu/libraries/widener/(անգլ.)

Գրադարանի ունեցվածքը, որն ընդգրկում է զանազան աշխատություններ ավելի քան հարյուր լեզվով, համարվում է "աշխարհի՝ հումանիտար և հասարակական գիտությունների հետազոտությունների ամենաամբողջական հավաքածուներից մեկը"[2]։ Գրադարանի 92 կիլոմետրանոց գրադարակները երեք մակարդակներում 8 կիոլմետրանոց միջանցքների հետ միասին կազմում են մի լաբիրինթոս, որը աշակերտը "երբեք չի կարող հաղթահարել առանց կողմնացույցի, սենդվիչի և սուլիչի"[3]։

Կառույցի կենտրոնում գտնվում են Ուայդեների Հիշատակին Նվիրված Սենյակները (The Widener Memorial Rooms), որոնք ոչ միայն Հարրի Ուայդեների կյանքի ու մահվան մասին հիշեցնող թղթեր և գրառումներ են պարունակում, այլ նաև Հարրի Էլքինս Ուայդեների Հավաքածուն[4]՝ "Միստր Ուայդեների կողմից հավաքված հազվագյուտ և հրաշալիորեն զարմացնող գրքերի խումբը", որոնց հետագայում ավելացվեց հազվագյուտ Գութենբերգի Աստվածաշունչերից մեկը–1969թ․ կողոպուտի փորձի նպատակը, որում կասկածվում է Հարվարդի անվտանգության պետը, ով ոգեշնչվել էր "Տոպկապի" (Topkapi) քրեական ֆիլմից։

Համալսարանական լեգենդները, ըստ որոնց՝ Հարրի Ուայդեների ճակատագիրը համալսարանին ստիպեց հաստատել լողալու հմտությունների պարտադիր իմացության պահանջ Հարվարդի Քոլլեջի ուսանողներից, և որ Հարրիի մոր կողմից հավելյալ նվիրատվությունը ֆինանսավորում է Հարվարդում ճաշի ժամանակ տրամադրվող պաղպաղակի ծախսերը, անհիմն են։

Գավիթում և նախասրահում գտնվող հուշատաղտակներ։ "Այս ազնվական ընծան դեպի ուսումը մեզ է տրվել դրանում գտնվող մեծ վշտի ստվերի հետ", ասել է Հենրի Քեբոթ Լոդջը իր ուղերձում։ " Սակայն տարիների հետ այդ վշտի ստվերը կանհետանա, մինչդեռ այս մեծ հուշարձանը կմնա կանգուն"։

Նախադրյալները, մտահղացումը և ընծան խմբագրել

 
Հարրի Էլքինս Ուայդեների Կտակը
 
Էլեանոր Ուայդեները, տղան՝ Ջորջը (ձախից) և ճարտարապետ Հորաս Թրամբաուերը Հարվարդ Յարդում

Նախորդողը խմբագրել

Քսաներորդ դարի սկզբին՝ արդեն մի քանի տարի շարունակ զանգերը ղողանջում էին Հարվարդի "ամոթալիորեն անհամապատասխան"[5] գրադարանի՝ Գոր Հոլի մասին, որի կառուցումն ավարտվել էր 1841թ․ (երբ Հարվարդը ուներ մոտ 44,000 գիրք)  և այն ամբողջական էր հայտարարվել 1863թ․։ Գրադարանավար Ջասթին Ուինզորը իր 1892թ․ Տարեկան Զեկուցումը ամփոփում էր, հայտարարելով․ "Ես իմ նախկին զեկույցներում արդեն իսկ սպառել եմ անհանգստության և զգուշացման լեզուն՝ գրքերի և ընթերցասերների համար Գոր Հոլում առաջարկվող ամբողջովին անբավարար պայմանները նկարագրելով։ Յուրաքանչյուր տասներկու ամիս մեզ ավելի է մոտեցնում քաոսային վիճակի"։ Նրան նախորդող Արքիբալդ Քերի Քուլդիջը վստահեցնում էր, որ Բոստոնի Հասարակական Գրադարանը մասնագիտական թեզ գրելու համար ավելի լավ վայր էր։ Չնայած 1876թ․ և 1907թ․ իրականացված էական հավելումներին[6], 1910թ․ ճարտարապետների մի հանձնաժողով Գորը որակեց այսպես․

անապահով [և] իր նպատակին չհամապատասխանող…ոչ մի տեսակի վերանորոգում չի կարող այն դարձնել ավելի լավ իրականում…անհուսորեն մարդկանցով լեփ–լեցուն…խոնավանում է, երբ առատ անձրև է տեղում…անտանելիորեն շոգ ամռանը…գրքերը դրվում են երկու շարքով և հազվադեպ չի պատահում, որ դրվում են մեկը մյուսի վրա, կամ, ընդհանրապես, գետնին…[7]

Երբ ննջասրահները սկսեցին օգտագործվել որպես պահեստներ Հարվարդի չափից շատ[8]՝ 543,000 գրքերի համար[9], հանձնաժողովը առաջարկեց Գորի փոխարինումը՝ փուլային տարբերակով։ Էնդրյու Քարնեգին փորձեց ֆինանսական աջակցություն տրամադրել համալսարանին այս նախագծի համար, սակայն այդ պլանը ձախողվեց։

Հարրի Ուայդեների մահը խմբագրել

 
Հարրի Ուայդեներ
 
Գոր Հոլը դատարկվեց երկու էլեկտրական բեռնատարներով։

1912թ․ Հարրի Էլքինս Ուայդեները, ով հանդիսանում էր ոչ միայն Ամերիկայի ամենահարուստ ընտանիքներից երկուսի ժառանգորդը, այլ նաև 1907թ․ Հարվարդի Քոլեջի շրջանավարտ էր և կայացած մատենասեր՝ չնայած իր երիտասարդ հասակին, մահացավ Տիտանիկ նավի սուզման ժամանակ։ Իր հայրը՝ Ջորջ Դանթոն Ուայդեները նույնպես շուտով մահացավ, սակայն մայրը՝ Էլեանոր Էլքինս Ուայդեները, գոյատևեց։

Հարրի Ուայդեներն իր կտակում թելադրում էր իր մորը, որ երբ "նրա կամքով Հարվարդի Համալսարանը քայլեր ձեռնարկի՝ իր գրքերի հավաքածուն լավ խնամելու համար…նա այդ հավաքածուն նվիրի նշված Համալսարանին, և այն կոչվի Հարրի Էլքինս Ուայդեների Հավաքածու"[10]։ Բացի այդ, նա իր մահվանից ոչ շատ առաջ ասել էր ընկերոջը․ "Ես ցանկանում եմ հիշվել՝ կապված մի մեծ գրադարանի հետ, [բայց] ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կկատարվի"[11]։

Իր որդու ցանկությունը իրականացնելու համար Էլեանոր Ուայդեները սկզբում մի կարճ ժամանակ մտածում էր մեծացնել Գոր Հոլը իր իսկ միջոցներով, սակայն հետագայում որոշեց դրա փոխարեն կառուցել ամբողջովին նոր և շատ ավելի մեծ մի գրադարան–"մի հավերժական հուշարձան"[12] Հարրի Ուայդեներին, որը կընդգրկեր ոչ միայն որ որդու հավաքածուն, այլ նաև Հարվարդի հիմնական գրադարանի պարունակությունը[13]՝ դրա հետ մեկտեղ ազատ տեղ տրամադրելով գրադարանի ընդարձակման համար[14]։ Համաձայն Բիելի՝ մինչև Տիտանիկի սուզումը արված գրառումների՝ " [Հարվարդի ճարտարապետների] հանձնաժողովի Beaux Arts (բառացի՝ գեղեցիկ արվեստ) նախագիծը [Գոր Հոլի պլանավորված փոխարինման համար], իր համաչափությամբ և վիթխարիությամբ, առաջարկում էր հոյակերտություն՝ անմահացնելով ամենաբացառիկը՝ ժամանակակից համալսարանի ցանկությունը"։ Իսկ Տիտանիկի ողբերգությունից հետո , ըստ նրա, "բարեհամբույր բանակցությունների միջոցով [Հարվարդը] համոզեց Էլեանոր Ուայդեներին, որ ամենապերճախոս մեծարումը դեպի Հարրին կլիներ մի ամբողջական գրադարանը, այլ ոչ թե հազվագյուտ գրքերի մի կապոցը"[12]։

Ժամկետները և ընծայի գինը խմբագրել

Իր ընծային Էլեանոր Ուայդեները կցեց նաև մի քանի նախապայման, ներառյալ այն, որ կառույցի ճարտարապետները պետք է լինեին Հորաս Թրամբաուեր և Գործընկերներ ֆիրմայից, ովքեր կառուցել էին մի շարք առանձնատներ և՛ Էլքինների, և Ուայդեներների համար։ "Միսս Ուայդեները Համալսարանին չի տրամադրում գումար՝ նոր գրադարան կառուցելու համար, սակայն առաջարկել է կառուցել գրադարան, որի արտաքին տեսքը կբավարարի իրեն", իր անձնական հուշերում գրել է Հարվարդի Նախագահ Էբոթ Լոուրենս Լոուելը։ " Շենքի արտաքին տեսքը նրա անձնական ընտրությունն էր, և նա էր որոշում ճարտարապետական կարծիքները"[15]։ Հարվարդի պատմագետ Ուիլյամ Բենթինք–Սմիթը գրել է, որ

 
Գոր Հոլը քանդման ընթացքում

[Հարվարդի պաշտոնյաների] համար Միսս Ուայդեները հաճելի և առատաձեռն կին էր, ում հարստությունը, ուժը և հեռավորությունը նրան դարձնում էին ոչ այլ ինչ, քան մի սարսափազդու կերպար, ում մեջ պետք չէր վրդովեցնել կամ վիրավորել։ Սակայն երբ [կառուցումը] սկսեց, բոլոր ֆինանսական գործարքները դոնորի անձնական հարցերն էին, և Հարվարդում ոչ ոք երբևէ չիմացավ կառույցի իրական արժեքը։ Ըստ Միսս Ուայդեների այն 2 միլիոն ԱՄՆ դոլլար էր, [բայց] կա վարկած, որ ծախսերն անցնում էին 3.5 միլիոնը։

Չնայած Հարվարդը Թրամբաուերին պարգևատրեց պատվո աստիճանով նոր գրադարանի բացման արարողության ժամանակ, շենքի արտաքին դիզայնի ամբողջ պատասխանատվությունը Թրամբաուերի գործընկեր Ջուլիան Ֆ․ Աբելի ուսերին էր, որը մեծ մասամբ հետևեց հանձնաժողովի ուրվագծին (չնայած հանձնաժողովի նախագծած կենտրոնում գտնվող շրջանառության սենյակը նա տեղափոխեց շենքի հյուսիս–արևելյան մաս, թողնելով շենքի ամբողջ հպարտությունը կենտրոնում գտնվող Հիշատակի Սենյակներին)։

Այն բանից հետո, երբ Գոր Հոլը վերածվեց "քարի և աղբի դեզի" ճանապարհ բացելու նպատակով[16], հիմքը սկսեց փորվել 1913թ․ փետրվարի 12–ին, և անկյունաքարը դրվեց հունիսի 16–ին։ Հետագայում այդ տարի օրական դրվում էր մոտ 50,000 քար։

Շենքը խմբագրել

 
Տեսարան Համալսարանի Դահլիճից։
 
Երկրորդ հարկի պլանը (հյուսիսային կողմը՝ ներքևից)

Գտնվելով Հարվարդի "աշխարհագրական և ինտելեկտուալ սրտում"[17]՝ Երեքհարյուրամյա Թատրոնի անմիջապես մյուս կողմում, որտեղ է Հուշահամալիր–Եկեղեցին[18][19], Ուայդեների գրադարանը խոռոչավոր ուղղանկյուն է՝ կառուցված "Հարվարդի աղյուսներից և զարդարված Ինդիանայի կրաքարից զարդանկերներով"[20], 76 x 61 x 24 մ բարձրությամբ, զբաղեցնում է 30,000մ2 տարածք[17], "դիմացի մասում առկա է Կորնթոսյան խոյակներով զարդարված վիթխարի սյուներից կազմված մի սյունաշարք․ սյուներից յուրաքանչյուրը վեր է խոյանում Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումը չգերազանցող և չպատվազրկող աստիճանաշարքի վերջում"։ Որոշ աղբյուրներ կառույցի ոճը գնահատում են որպես Beaux-Arts, Ջորջիական[21], Հելլենական[22], կամ "խիստ, ձևական կայսերական (կամ կայսերական և կլասիկ), որը նմանակում է Իրավագիտության Դպրոցի Լենգդելլի Դահլիճի և Բժշկական Դպրոցի Քառանկյան[23] ոճը։

Շենքի արևելյան, հարավային և արևմտյան թևերում են գտնվում գրադարակները, մինչդեռ հյուսիսայինում են գտնվում ադմինիստրատիվ գրասենյակները և կարդալու համար նախատեսված զանազան սենյակներ, ներառյալ Գլխավոր Կարդացողության Սենյակը (հիմա՝ Լոքերի Կարդացողության սենյակ), որը, ձգվելով ամբողջ կառույցի երկայնքով, և տարածվելով մոտ 13մ և՛ խորությամբ, և՛ բարձրությամբ, ճարտարապետական պատմաբան Բեյնբրիջ Բանթինգի կողմից բնութագրվել է որպես "Հարվարդի ներսում ամենացուցադրական մաս"[24]։ Ամենավերին հարկը, որը կազմված է գրադարակների հենքերից, պարունակում է երեսուներկու սենյակներ՝ հատուկ հավաքածուների, հետազոտությունների, գրասենյակերի, սեմինարների համար[25]։

Հիշատակի սենյակները գտնվում են շենքի կենտրոնում՝ սկզբնապես երկու միջանցքանման սենյակների միջև (8.5 x 33 մ), որոնք հիմա կցված են իրար՝ որպես հավելյալ կարդացողության սենյակներ։

Բացումը խմբագրել

 
Գաբրիել Ֆերիերի "Հարրի Ուայդեների Դիմանկարը" կախված է Հիշատակի Սենյակներում։

Կառույցի բացումը տեղի ունեցավ 1915թ․ հունիսի 24–ին՝ Ավարտական Հանդիսության պարձերից անմիջապես հետո։ Լոուելը և Քուլդիջը աստիճաններով բարձրացան դեպի գլխավոր մուտք, որտեղ Էլեանոր Ուայդեները նրանց հանձնեց կառույցի բանալիները։ Պաշտոնապես նոր գրադարան բերված առաջին գիրքը Ջոն Դաունեյմի "Քրիստոնեական պայքերը ընդդեմ սատանայի, աշխարհի և մարմնի" աշխատության 1634թ․ հրատարակությունն էր, որը համարվում էր 1636թ․ Ջոն Հարվարդի կողմից համալսարանին նվիրված և 1754թ․ Հարվարդի Դահլիճի հրդեհից փրկված միակ հատորը։

 
Նախագահ Լոուելը՝ Միսս Ուայդեներից բանալիներն ընդունելու պահին։
 
"Անգամ շքամուտքի դիմացից մարդ [կարող է նշմարել] երիտասարդ Հարրի Ուայդեների դիմանկարը", որն ամենախորքում է։
 
Դռան վերևում՝ 15–րդ դարի նկարիչների փորձադրոշմներ․Քեքսթոն, Ռեմբոլթ, Ալդուս, Շուֆեր։
 
Հիշատակի Սենայկների մուտքի երկու կողմերում, Սարջենթի որմնանկարները, որոնք մեծարում են Առաջին Աշխարհամարտի զոհերին։
 
Հիշատակի Սենյակները "արտացոլում են ռեալիզմի մթնոլորտը", գրել է մի այցելու, "[կարծես] Հարրի Ուայդեները դեռևս ապրում է իր գրքերի մեջ"։ Ձախի գրասեղանը Հարրիի անձնական գրասեղանն էր։

Հիշատակի Սենյակներում, եպիսկոպոս Ուիլյամ Լոուրենսի օրհնությունից հետո, դրվեց Հարրի Ուայդեների դիմանկարը, և դրան հաջորդեցին գնահատականները՝ արված Հենրի Քեբոթ Լոդջի  (ով խոսում էր "Մեծ Գրադարանի Իմաստի" ժամանակ՝ Էլեանոր Ուայդեների անունից) և Լոուելի ("Տարիներով մենք երազել ենք մի գրադրանի մասին, որը կծառայի իր նպատակին, բայց երբեք հույս չենք ունեցել տեսնել այսպիսի մի գրադարան") կողմից։ Ապա (ասվում է Բոստոն Իվնինգ Տրենսքրիփթում ) "դռները բացվեցին, և ոչ միայն բակալավրները, այլ նաև մագիստրանտները ունեցան այս կարևոր համալսարանական ձեռքբերման գեղեցկությունները և հարմարանքները տեսնելու հնարավորությունը"։

"Ես հույս ունեմ, որ այն կդառնա Համալսարանի սիրտը,", այնուհետև ասաց Էլեանոր Ուայդեները, "Հարվարդը մեծ համալսարան դարձնող հետաքրքրությունների կենտրոնը"։

Ուայդեների հիշատակի սենյակները խմբագրել

Կենտրոնական Հիշատակի Սենյակները–արտաքին շրջանաձև սենյակը[26], որը պարունակում է Հարրի Ուայդեների կյանքի և մահվան մասին[27] հիշեցնող հուշաիրեր, և ներքին Գրադարանը, որում առկա են նրա կողմից հավաքված 3300 գրքերը, բացումից քիչ անց Բոսթոն Սանդեյ Հերալդի կողմից բնութագրվել են այսպես․

[Սենյակը], բացառությամբ գմբեթավոր տանիքից, ամբողջովին Ալաբամայի մարմարից է պատրաստված, ունի փորագրված սյուներ, [մինչդեռ Գրադարանը] ամբողջովին պատրաստված է Անգլիայում քանդակված անգլիական կաղնու փայտով; բարձր գրադարակները ապահովված են ապակե դարակներով և բրոնզե շրջանակներով, պատուհանների դիմաց կախված են ծանր վարագույրներ [և] նստարանների դիմաց ծաղկամաններ են՝ լցված ծաղիկներով։

Մեծ մարմարյա բուխարին և Հարրի Ուայդեների դիմանկարը զբաղեցնում են հարավային պատի մեծ մասը։ Բուխարու առաջ կանգնելով կարող եք հայացք գցել դռան բացվածքներով կազմված անցուղով, դրա ներսում և դրսում գտնվող աստիճանավանդակների ուղղությամբ և տեսնել կանաչ կամպուսը։

Հակառակը՝ "անգամ [շենքի] մուտքի հենց դիմացից կարող եք տեսնել հեռվում երևացող Հարրի Ուայդեների դիմանկարը [Հիշատակի Սենյակների] դիմացի պատին, եթե հարմար պահի եք եկել և դիմացի դռները բոլորը բաց են"[25][28]։

Մի քանի տարի Էլեանոր Ուայդեները Ավարտական Արարողությունների ժամանակ պաշտոնական ճաշկերույթները անց էր կացնում Հիշատակի Սենյակներում[16]։ Ներկայումս ընտանիքը զբաղվում է Սենյակների թարմացմամբ և վերանորոգմամբ, ներառյալ սենյակներում գտնվող ծաղիկների շաբաթական թարմացումը[29]–որոնք սկզբնապես վարդեր էին, սակայն հիմա՝ մեխակներ։

Հարմարավետությունները և թերությունները խմբագրել

Նոր շենքի (որը այն ժամանակ անվանվեց որպես գրադարանակառուցման ոլորտում վերջին խոսք[30]) հարմարավետությունները ներառում էին հեռախոսները, օդամուղ խողովակները, գրքերը բարձրացնող և տեղափոխող սարքերը, վերելակները[31], ճաշասենյակը և փոքրիկ խոհանոցը, որը նախատեսված էր "անձնակազմի կանանց համար"[32]։ Շենքի գրադարակաշարերի արտադրողին բնութագրող հայտարարությունները ընդգծում էին դրա "մուգ շագանակագույն էմալապատ գեղեցկությունը, ներդաշնակելով կաղնու փայտի վրա արված նախշերի հետ"[33], և հատուկ փոխարինելի ստանդարտ և ավելի մեծ գրադարակները, որոնք ապահովում էին, որ նույն թեմային վերաբերող գրքերը դասավորվեին իրար մոտ՝ անկախ իրենց չափերից։

Գրադարանական Ամսագիրը "ոչ այնքան հետաքրքիր գտավ ընդարձակ և բարձր կարդալու համար նախատեսված սենյակները", որքան գրադարակների հենց դիմաց փոքր սեղաններ դնելու նորամուծությունը[34], որը արտահայտում էր Լոուելի ցանկությունը՝ "գրադարակների հսկայական ռեսուրսները ուսանողին ավելի մոտ դարձնելու, միավորելով գրքերն ու կարդացողներին մի մտերմությամբ, որը տասնիններորդ դարի ["փակ գրադարակների" կառուցվածքով գրադարաններին] այնքան էլ բնորոշ չէր"։(Յոթանասուն աշխատությունների համար մղված պայքարը իրենից ներկայացրեց շատ երկարատև ադմինիստրատիվ գլխացավանք։)

Այնուամենայնիվ, մի քանի թերություններ հետագայում ի հայտ եկան։ Օդափոխության ամենատարրական համակարգը մի քանի ամսից սկսեց չաշխատել։ "Ավելի լավ սանհանգույցային հարմարությունների պահանջը [գրապահոցներում] մեզ համար դարձել է լուրջ խնդիր և հանգեցրել մի շարք տհաճ պատահարների," 1918թ․ գրել է Ուայդեների գրադարանի վերակացուն՝ Ֆրենկ Քարնին։ Եվ Քուլդիջը գրել է Ջ․Փ․Մորգան–ին․ "Այն փաստը, որ մենք ունենք ընդամենը 300 [սեղաններ գրապահոցներում], որոնք այստեղ եկող գիտնականին կամ հետազոտողին տալիս են անհարմար պայմաններ գործելու համար, և այն, որ այս հարմարությունները օգտագործելու համար նրանք իրենց հետ պետք է բերեն սեփական աթոռը և էլեկտրական լամպը, բավական նվաստացուցիչ են։"(Մեկ շաբաթ անց Քուլդիջը կրկին գրել է․ "Ձեր շատ առատաձեռն նվերը [օգնեց] ինձ դուրս գալ ամենահուսահատ վիճակից։")

Հետագայում կառուցված թունելները կապվում են հարակից Փյուզիի, Լամոնտի[35] և Հոութոնի[36] գրադարանների հետ։ Կցված կամուրջը, որը կապում էր գրադարանը Հոութոնի ընթերցասրահի հետ և կառուցվել էր այն բանից հետո, երբ Էլեանոր Ուայդենենրի ժառանգները որոշեցին չեղյալ համարել նրա արգելքը՝ շենքին արտաքին հավելումներ կամ փոփոխություններ անելու վերաբերյալ, քանդվեց 2004թ․[37]։ (Հոութոնը և Լամոնտը կառուցվել էին 1940–ականներին՝ թեթևացնելու Ուայդեների ծանրաբեռնվածությունը[38], որը միաժամանակ դարձել էր և՛ շատ փոքր (գրապահոցները լցված էին)[39], և՛ շատ մեծ (գրադարանի հսկայական չափսերը և խճճված գրացուցակները գրքերը գտնելը դարձրել էին շատ բարդ գործ։) Սակայն Հարվարդի գրքերի հավաքածուները, որոնք կրկնապատկվում էին ամեն 17 տարին, 1965թ․ կրկին հանգեցրին Ուայդեների ծանրաբեռնմանը[40], որին հաջորդեց Փյուզիի կառուցումը։)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պրիմուս IV (1998թ․ սեպտեմբեր–հոկտեմբեր). «The College Pump, September-October 1998». harvardmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Widener Library Collections - Widener Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  3. Tuchman, Barbara W. (2011 թ․ հուլիսի 13). Practicing History: Selected Essays (անգլերեն). Random House Publishing Group. ISBN 9780307798558.
  4. «Harry Elkins Widener Collection - Houghton Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  5. «Mocavo and Findmypast are coming together | findmypast.com». www.findmypast.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  6. Leighton, Philip D.; Weber, David C. (1999). Planning Academic and Research Library Buildings (անգլերեն). American Library Association. ISBN 9780838907474.
  7. Bentinck-Smith, William (1976 թ․ հունվարի 1). Building a Great Library: The Coolidge Years at Harvard (անգլերեն). Harvard University Library. ISBN 9780674085787.
  8. Thayer, William Roscoe; Castle, William Richards; Howe, Mark Antony De Wolfe; Pier, Arthur Stanwood; Voto, Bernard Augustine De; Morrison, Theodore (1904). The Harvard Graduates' Magazine (անգլերեն). Harvard Graduates' Magazine Association.
  9. Bethell, John T. (1998). Harvard Observed: An Illustrated History of the University in the Twentieth Century (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674377332.
  10. «History of the Harry Elkins Widener Collection - Houghton Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  11. The Atlantic Monthly (անգլերեն). Atlantic Monthly Company. 1918.
  12. 12,0 12,1 Biel, Steven (2012 թ․ մարտի 26). Down with the Old Canoe: A Cultural History of the Titanic Disaster (Updated Edition) (անգլերեն). W. W. Norton & Company. ISBN 9780393340808.
  13. «History of the Harry Elkins Widener Collection - Houghton Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  14. «HARVARD'S NEW LIBRARY -- MEMORIAL TO TITANIC VICTIM; Presented by Mrs. George D. Widener to House the Valuable Collection of Books Left by Her Son, Harry Elkins Widener» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  15. Shand-Tucci, Douglas (2017 թ․ մայիսի 30). Harvard University: An Architectural Tour (անգլերեն). Princeton Architectural Press. ISBN 9781568982809.
  16. 16,0 16,1 Bentinck-Smith, William (1980). "... a Memorial to My Dear Son": Some Reflections on 65 Years of the Harry Elkins Widener Memorial Library (անգլերեն). Harvard College Library.
  17. 17,0 17,1 Forrest, Charles G. «2005 AIA/ALA Library Building Awards». Library Leadership and Management (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  18. «Sargent's Harvard murals (1 of 5)». www.sargentmurals.bpl.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  19. «Sargent's Harvard murals (2 of 5)». www.sargentmurals.bpl.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  20. Stone (անգլերեն). 1915.
  21. Lacock, John Kennedy (1923). Boston and Vicinity: Including Cambridge, Arlington, Lexington, Concord, Quincy, Plymouth, Salem and Marblehead. Historic Landmarks and Points of Interest and how to See Them ... (անգլերեն). Chapple Publishing Company.
  22. Whiffen, Marcus; Koeper, Frederick (1983). American Architecture: 1860-1976 (անգլերեն). MIT Press. ISBN 9780262730709.
  23. Bethell, John T.; Hunt, Richard M.; Shenton, Robert (2009 թ․ հունիսի 30). Harvard A to Z (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674020894.
  24. Bunting, Bainbridge (1998 թ․ սեպտեմբերի 30). Harvard: An Architectural History (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674372917.
  25. 25,0 25,1 Martel, Charles (1915). The Cataloger in His Own Defence (անգլերեն).
  26. «History of the Harry Elkins Widener Collection - Houghton Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  27. «History of the Harry Elkins Widener Collection - Houghton Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  28. «William Coolidge Lane» (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  29. «Q. Is it true that fresh flowers are delivered daily to the Widener Memorial Room? - Ask a Librarian». asklib.hcl.harvard.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  30. «CONTRACT FOR NEW LIBRARY | News | The Harvard Crimson». www.thecrimson.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  31. Works, Snead & Co Iron (1911). Library planning, bookstacks and shelving (անգլերեն). The Snead & Company Iron Works.
  32. Harvard Alumni Bulletin (անգլերեն). Harvard Bulletin, Incorporated. 1914.
  33. Martel, Charles (1915). The Cataloger in His Own Defence (անգլերեն).
  34. Metcalf, Keyes DeWitt (1965). Planning academic and research library buildings (անգլերեն). McGraw-Hill.
  35. «Widener Beefs Up Security | News | The Harvard Crimson». www.thecrimson.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  36. Kent, Allen; Lancour, Harold; Daily, Jay E. (1976 թ․ դեկտեմբերի 1). Encyclopedia of Library and Information Science: Volume 19 - Names as Catalog Entries to Nigeria: Academic Libraries in (անգլերեն). CRC Press. ISBN 9780824720193.
  37. «Widener Library Bridge Coming Down | News | The Harvard Crimson». www.thecrimson.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  38. «Legendary Librarian Dies, Planned Lament and Pusey | News | The Harvard Crimson». www.thecrimson.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  39. «History - Widener Library - Harvard College Library». hcl.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  40. «Widener Space Deficit Reaching Danger Point | News | The Harvard Crimson». www.thecrimson.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.