Որտե՞ղ ես ճաշել, ճնճղուկ

Որտե՞ղ ես ճաշել, ճնճղուկ (ռուս.՝ Где обедал воробей?), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է ըստ Սամուիլ Մարշակի բանաստեղծության։ «№ 14 Ուրախ կարուսել» մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երորդն է։

Picto infobox cinema.png
Որտե՞ղ ես ճաշել, ճնճղուկ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորՎլադիմիր Գոլովանով
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն4 րոպե
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1983

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմը ճարպիկ ճնճղուկի մասին է, որը ճաշել է կենդանաբանական այգում, տարբեր կենդանիների վանդակներում։

Ոտանավորի մասինԽմբագրել

«Ո՞րտեղ ես ճաշել, ճնճղուկ» ոտանավորն առաջին անգամ տպագրվել է «Չիժ» ամսագրի 12-րդ համարում, 1934 թվականին, «Ճնճղուկը կենդանաբանական այգում» վերնագրով։

Առաջին հրատարակության մեջ բանաստեղծությունը բաղկացած էր ութ տողից. չկային վերջին երկու տողերը («Ես հյուրընկալվեցի ռնգեղջյուրին ու կերա մի քիչ թեփ», «Նախ ճաշեցի առյուծի վանդակում» տողերը), և բանաստեղծությունն ավարտվում էր հետևյալ տողերով` «Իսկ փրչոտ կարմրադեղին առյուծի ձագը քիչ էր մնում քնաթաթախ ինձ ուտեր»[1]։

Ոտանավորը լայնորեն օգտագործվել է և օգտագործվում է երեխաներին սովորեցնելու համար[2][3]։ Նշվում է, որ երեխաները հաճախ ստեղծում են իրենց ոճավորումները բանաստեղծություններն ընդօրինակելիս[4][5]։

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ և կինոռեժիսոր` Վլադիմիր Գոլովանով
  • Բեմադրող նկարիչ` Սվետոզար Ռուսակովը
  • Կոմպոզիտոր` Շանդոր Կալոշ (ֆիլմում օգտագործվում են Դոմենիկո Չիմարոզայի երաժշտության հատվածներ)
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Կրումին, Յուրի Մեշչերյակով
  • Նկարիչ` Օլգա Պավլովա
  • Տեքստը կարդում է Օլեգ Անոֆրիևը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Примечание к стихотворению // Маршак Самуил Яковлевич - Произведения для детей. Том 1
  2. Алла Генриховна Арушанов - Развитие диалогического общения. Речь и речевое общение детей
  3. В. Лещинская - Развивающие игры с детьми до 3-х лет
  4. Т.С. Троицкая - "А", "потом", "и", "чуть", "воробей", третьеклассники и Маршак // ДИСКУРС 3-4'1997
  5. Татьяна Троицкая - Проблемы детской художественной словесности. Учебное пособие

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել