Որսորդության և ձկնորսության թանգարան (Մոսկվա)
Որսորդության և ձկնորսության թանգարան (ռուս.՝ Музей охоты и рыболовства), թանգարան Մոսկվայի հյուսիսում, մետրոպոլիտենի «Վոդնի ստադիոն» կայարանի հարևանությամբ։ Բացվել է 1988 թվականին Որսորդի և ձկնորսի կենտրոնական տան շենքում (Գոլովինսկոյե խճուղի, 1)[1]։ Ռուսաստանում նման բնույթի առաջին թանգարանն է[2]։ Ցուցադրությունը նվիրված է Ռուսաստանում որսորդության և ձկնորսության պատմությանը[3]։ Թանգարանը պահվում է «Ռոսօխոտռիբոլովսոյուզ» միության կողմից[1]։
Որսորդության և ձկնորսության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Գոլովինսկոյե խճուղի |
![]() | |
![]() |
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ցուցադրվում են վարպետներ Ն. Կ. Կազիմովի և Վ. Պ. Կորոտկովի խրտվիլակագործական աշխատանքները։ Առկա են XIX դարի - XX դարի սկզբի որսորդական զենքերի մոդելներ և հանդերձանք։ Ներկայացված որսորդական ավարներից են լուսանի, գայլի, արջի, ընձառյուծի մորթիներ, վարազի ժանիքներ, որմզդեղնի, մարալի, սայգավիթի, սիբիրյան այծյամի և հյուսիսային եղջերուի կոտոշներ։ Թանգարանում հավաքված են փաստաթղթեր, որոնք նվիրված են Ռուսաստանում որսորդության և ձկնորսության պատմությանը, որսորդների և ձկնորսների ընկերությունների պատմությանը։ Թանգարանը պատմում է նաև կենդանիների արդյունագործական հիմնական տեսակների, նրանց տարածման տարածքի, արգելոցների, թվաքանակի վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին։ Թանգարանը պարունակում է տեղեկություններ որսորդության և սիրողական ձկնորսության ավանդական և ժամանակակից մեթոդների մասին[3]։ Ֆոնդերում պահվում են անիմալիստ նկարիչներ Վ. Գորբատովի, Ի. Մակովեևայի, Մ. Նեկրասովի, Ա. Մաքսիմովի աշխատանքները, ինչպես նաև կենսաբան Վ. Ֆլինտի` կենդանիների պատկերներով կրծքանշանների հավաքածուն։ Բացի այդ, ներկայացված են մակետներ, ապակենկարներ, նախամարդու գործիքներ, գավաթներ, լուսանկարներ, կիրառական որսորդական արվեստի առարկաներ[1]։ Թանգարանը վարում է երիտասարդ սերնդի ակտիվ լուսավորչական աշխատանք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Музей охоты и рыболовства // museum.ru
- ↑ Охоты и рыболовства музей // Российская музейная энциклопедия / Гл. ред. А. А. Сундиева; Ред. Э. В. Расшивалова; Сост. М. М. Кленина, О. В. Кульбачевская; Худож. А. Ю. Никулин, А. Е. Смирнов.. — М.: Прогресс; Рипол Классик, 2001. — Т. 1. — С. 64. — 436 с. — ISBN 5-01-004536-4, 5-01-004537-0, 5-7905-1008-6, 5-79-051006-X
- ↑ 3,0 3,1 Музей охоты и рыболовства // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.