Որորների մենեջմենթ

Որորների մենեջմենթ (անգլ.՝ Seagull management), մենեջմենթի, կառավարման ոճ, երբ մենեջերը շփվում է աշխատողների հետ միայն այն ժամանակ, երբ կարծում է, որ խնդիր է առաջացել։ Նա հայտնվելով մեծ աղմուկ է բարձրացնում, և այնուհետև հեռանում է՝ խառնաշփոթ առաջացնելով, որից դուրս գալը մնում է մյուսների վրա։ Կառավարման այս ոճին բնորոշ է ղեկավարի հապճեպ որոշումներ կայացնելը այն խնդիրների վերաբերյալ, որոնց հարցում նա բավարար չափով բանիմաց և գրագետ չէ։ Տերմինը հայտնի է դարձել Քեն Բլանշարի 1985 թվականի «Առաջնորդություն և մեկ րոպեում մենեջեր» (անգլ.՝ Leadership and the One Minute Manager) գրքում տեղ գտած անեկդոտի շնորհիվ, որտեղ ապաշնորհ մենեջերները նմանեցվում են որորներին[1][2][3][4]։

Արծաթափայլ որորը (Larus argentatus) կեղտոտում է թռիչքի ժամանակ։
Aquote1.png Որոր-մենեջերները թռչում հայտնվում են, մեծ աղմուկ բարձրացնում, կեղտոտում են բոլորի վրա և թռչում հեռանում։
- Քեն Բլանշար
Aquote2.png

Որոր-մենեջերները միայն շփվում են աշխատակիցների հետ, երբ խնդիր է առաջ գալիս։ Նրանք հազվադեպ են գովաբանում կամ քաջալերում, երբ գործերը լավ են գնում։ Երբ խնդիրներ են առաջանում, նրանք հաճախ ձգտում են մեղադրել ուրիշներին[5] և ուշադրություն են հրավիրում իրենց արածի վրա, որ կարևորվի իրենց անձը։ Նրանք քննադատում են ուրիշներին, բայց փոքր ներդրում են ունենում խնդրի լուծման գործում[6]։

Կառավարման նման ոճը կարող է բնորոշ լինել նորանշանակ, բավարար փորձ չունեցող, որակավորում չստացած և վերջերս նշանակված մասնագետներին[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Andreou, Alex (2012-07-25)։ «Why David Cameron is the ultimate "seagull" manager»։ New Statesman։ Վերցված է 2013-06-17։ «Back when I worked for a large organisation, we had a term: “seagull manager”. It described someone, usually a consultant, who flew in, made a lot of noise, dumped on everyone from a great height, then flew out again, leaving others to deal with the consequences.» 
  2. Bradberry, Travis The cost of seagull management // Industrial and Commercial Training. — 2009. — Т. 41. — № 3. — С. 139—141.
  3. Ken Blanchard Leadership and the One Minute Manager. — 1985. — С. 38.. — «Seagull managers fly in, make a lot of noise, dump on everyone, then fly out.».
  4. Witt, David (2011-08-15)։ «Don’t become a “seagull” manager»։ leaderchat.org։ Վերցված է 2013-06-17։ «It’s harder than ever to avoid becoming a “seagull manager” these days. That’s when you fly in, make a lot of noise, dump on everyone, and then fly away again.» 
  5. 5,0 5,1 «Seagull Management»։ Types of Management։ Վերցված է հուլիսի 30, 2015 
  6. «Do You Have a "Seagull Manager"?»։ Modern Servant Leader։ հուլիսի 30, 2015։ Վերցված է հուլիսի 30, 2015