Որոտանի ջրանցք, ջրանցք ՀայաստանիՍյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Տաթևի ջրէկի ճնշման ավազանից։ Սնվում է Տաթևի ջրէկի գլխամասային՝ Շամբի ջրամբարից։ Շահագործման է հանձնվել 1974 թվականին։ Մայր ջրանցքի երկարությունը 27,7 կմ է, որից 3,3 կմ անցնում է թունելով, 8,5 կմ՝ երկշար մետաղական խողովակաշարով, ջրթողունակությունը 4,3 մ³/վ է։ Ջրանցքի վրա կառուցված են 110 ջրատեխնիկական կառույցներ։ Ոռոգում է մարզի 640 հա հողատարածք[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 97 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։