Բացել գլխավոր ցանկը
Որովայնի պատի շերտերը սագիտալ կտրվածքում

Որովայնի պատը շրջապատում է որովայնի խոռոչը: Վերևից այն սահմանվում է թրաձև ելունով և կողեզրերով, հետևից՝ ողնաշարով, և ներքևից՝ կոնքոսկրերի վերին հատվածներով: Պատը կազմող շերտերն են. մաշկ, մակերեսային փակեղ (ենթամաշկային հյուսվածք), մկաններ՝ նրանց միացած խորանիստ փակեղների հետ, արտաորովայնամզային փակեղ և առպատային որովայնամիզ: Որովայնի պատը բաժանվում է հետին (posterior), կողմնային (lateral) և առաջային (anterior) (առավել գործածական է որովայնի առաջկողմնային պատ եզրույթը) մասերի:

Որովայնի առաջային պատի շերտագրությունԽմբագրել

Որովայնի առաջկողմնային պատը կազմող շերտերն են (դրսից դեպի ներս).

Կազմված է 2 շերտերից. արտաքին շերտին բնորոշ է խորշիկավոր, իսկ ներքինին՝ շերտավոր կառուցվածքը: Որովայնի ստորին հատվածում ճարպաբջջանքը ավելի լավ է զարգացած,որտեղ պարունակվում են բազմաթիվ անոթներ ու նկարդեր, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել կտրվածքներ կատարելիս:

  • Մակերեսային փակեղ
    • Կամբեռի փակեղ -բարակ է՝ տեղակայված մակերեսային ճարպային շերտում:
    • Սկարպյան փակեղ - խորանիստ ֆիբրոզ շերտ:
  • Մկան
    • 3 տափակ մկաններ, որոնց մկանաթելերը սկսվում են հետին շրջանից, ուղղվում առաջ և միջայնորեն և փոխարինվում ջլոնով: Դրանք են. արտաքին թեք, ներքին թեք և որվայնի լայնական մկաններ:
    • 2 ուղղաձիգ մկաններ ՝ որովայնի ուղիղ մկան և բրգաձև մկան, տեղակայված միջնակ գծի երկայնքով, որոնք պարփակված են տափակ մկանների ջլոններից ձևավորված բունոցի մեջ:

Այս մկաններից յուրաքանչյուրը ունի իր որոշակի ֆունկցիան, բայց դրան զուգահեռ, միասին համագործակցելով, ապահովում են ֆիզիոլոգիական մի շարք ֆունկցիաների իրականացումը:

Իրենց տեղակայմամբ , սրանք ձևավորում են ամուր, բայց ճկուն պատ, որը պահում է որովայնի պարունակությունը խոռոչում, պաշտպանում այն վնասումից, և, հակառակ ծանրության ուժին, ապահովում օրգանների ճշգրիտ դիրքն ու լարվածությունը:

Ի լրումն սրան, այս մկանները կծկվում են ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ արտաշնչման ժամանակ՝ բարձրացնելով ընդերային օրգանները, ինչն էլ իր հերթին օգնում է հրել թուլացած ստոծանին դեպի վեր՝ դեպի կրծքավանդակ: Մկանները մասնակցում են նաև փսխման և հազալու պրոցեսներին: Բոլոր այս մկանները ներգրավված են նաև ներորովայնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ցանկացած պրոցեսի, այդ թվում՝ ծննդաբերություն, միզարձակում, կղազատում:


Բաժանում է լայնական փակեղը առպատային որովայնամզից: Այն թույլ է տալիս առանձին դեպքերում շերտազատել առպատային որովայնամիզը և արտաորովայնամզային մուտքեր ստեղծել դեպի հետորովայնամզային տարածության և կոնքի խոռոչի օրգաններ: Բջջանքը պատի վերին հատվածում թույլ է, իսկ ստորին հատվածում՝ ցայլային համաճոնից վար, ավելի լավ է զարգացած:

Ներքին մակերեսԽմբագրել

Առպատային որովայնամիզը ծածկում է պատը ներսից՝ ձևավորելով ծալքեր և փոսություններ:

Ծալք Մնացորդն է Կողմնայնորեն տեղակայված փոսությունը Ճողվածք
պորտային միջնակ ծալք միզային ուղի (urachus) վերպարկային փոսություն վերպարկային ճողվածք (հազվադեպ)
պորտային միջային ծալք պորտային զարկերակ աճուկային միջային փոսություն ուղիղ աճուկային ճողվածք
պորտային կողմնային ծալք վերորովայնային ստորին զարկերակ աճուկային կողմնային փոսություն թեք աճուկային ճողվածք

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել