Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում

«Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում»[1] (ռուս.՝ «Лосиный остров в Сокольниках»), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասոի (1830-1897) նկարը, որ ստեղծվել է 1869 թվականին։ Ներկայում ընդգրկված է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 825)։ Նկարի չափերը՝ 62 × 88 սմ[2][3]։

Picto infobox artiste.png
Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում
Elk Island by Savrasov.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1869
բարձրություն62 սանտիմետր
լայնություն88 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

ՆկարագրությունԽմբագրել

Նկարում պատկերված է սոճու անտառ, որի դիմացի դաշտում արածում է կովերի նախիրը։ Կուտակվող ամպերով պատված երկինքը, ինչպես նաև առաջին պլանում նկարված պղտոր ջրով ջրափոսերն ստեղծում են մռայլ ու սառը տպավորություն։ Ընդ որում՝ նկարն ինքը շատ պոետական ու ռեալիստական է` սկսած բորայի պատկերումից և վերջացրած խոտի ու թփերի ճյուղերի մանրամասն մշակմամբ[4]։

ՊատմությունԽմբագրել

1870 թվականին նկարը («Սոճու անտառակի տեսարան» խորագրով, ռուս.՝ «Вид сосновой рощи») ցուցադրվել է Մոսկվայի կերպարվեստը սիրողների միության ցուցահանդեսում։ Այն արժանացել է ցուցահանդեսի առաջին մրցանակի։ Նույն թվականին նկարը Սավրասովից գնել է Պավել Տրետյակովը[2]։

1871-1872 թվականներին նկարը («Սոկոլնիկի» խորագրով) ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) առաջին ցուցահանդեսում, իսկ 1873 թվականին («Որմզդեղնի կղզի» խորագրով, ռուս.՝ «Лосиный остров»Կերպարվեստի կայսերական ակադեմիայում[2]։

ԱրձագանքներԽմբագրել

1870 թվականին արվեստի պատմաբան Կարլ Գերցը Սավրասովի «Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում» նկարի մասին գրել է[5].

  Չի կարելի առանց ներքին հրճվանքի նայել այն ստեղծագործությանը, որում նկարիչը կարողացել է այնպես բանաստեղծորեն կտավի վրա տեղափոխել մեզնից յուրաքանչյուրին ծանոթ բնության մասնիկը Մոսկվայի ծայրամասերից։ Այդպես նայել բնությանը կարող են միայն բանաստեղծի կամ նկարչի աչքերը։ Մեր առջև հեռվում մութ անտառեզրն է, որի ծառերը նկարված են վարպետ ձեռքով. առաջին պլանում հոսող ջրից փորփրված տեղանքն է, որի վրայով գցված են ամենանախնական կամուրջներ։ Արևի շողը, անցնելով ամպերը, լուսավորել է բլրածածկ բացատի մի մասը, որտեղ արածում է նախիրը։ Անտառի տխուր կանաչի մեջ արևի այդ շողը այնքան լավն է, այնքան բերկրալի...
 

Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին նկարի մասին գրել է[6].

  Իսկապես, «Որմզդեղնի կղզին» նկար է, որի բնական արժանահավատությունն ու լիակատար ճշմարտանմանությունը կասկած չի հարուցում։ Ընդգծելով նրա մոտիվի առօրեականությունը՝ Սավրասովն առաջին պլանն զբաղեցրել է պրոզայիկ դետալներով։ ....Ընտրված «տեսարանը» շքեղազարդ չէ, այնտեղ չկան նրան մյուսների շարքից առանձնացնող հատուկ «գեղարվեստականություն»։ Տպավորություն է ստեղծվում, թե բնանկարու ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես տեսնվել է իրականում, և նկարչի դերը սահմանափակվել է տեսածի բարեխիղճ արձանագրմամբ։ Սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է։ Իրականում այստեղ կա և՛ խիստ ընտրություն, և՛ մտածված կոմպոզիցիա, և՛ նրբորեն կանխամտածված գունային կառուցում։
 

Նկարիչ Վասիլի Մեշկովը նշել է, որ «Սերմնագռավներից» երկու տարի առաջ նկարված «Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում» նկարը «եղել է առաջին հաղթական նշաձողը կյանքը սավրասովյան հաստատման, ռուսական բնության հաղթանակի ճանապարհին»[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, հատոր 10, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984։
  2. 2,0 2,1 2,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 280. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  3. «Саврасов Алексей Кондратьевич — Лосиный остров в Сокольниках» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 06.11.2014 
  4. С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 15—17. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
  5. К. Герц. Конкурс Московского общества любителей художеств. — Современная летопись, 1870, № 14, с. 4
  6. Н. Н. Новоуспенский Алексей Кондратьевич Саврасов. — Москва: Искусство, 1967. — 134 с.
  7. В. В. Мешков. Традиции Саврасова // Огонёк. — 1950 (№ 15, 9 апреля). — С. 25.

Արտաքին հղումներԽմբագրել