Որդուարի Արասխանյանների մետաքսի գործարան

Որդուարի Արասխանյանների մետաքսի գործարան, մետաքսի գործարան Որդուարում։ Գործել է Գողթնի համանուն քաղաքում։ Գործարանը հիմնվել է 1870-ական թվականներին Ագուլիսի նշանավոր Արասխանյան տոհմի կողմից։ Ունենալով մոտավորապես 200 բանվոր` գործարանը գործել է մինչև 1900-ական թվականները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 49 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։