Որդանման կույր օձ

Որդանման կույր օձ
Typhlops vermicularis 9.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Օձեր
Ընտանիք կույր օձեր
Լատիներեն անվանում
Typhlopidae vermicularis


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Որդանման կույր օձ (լատ.՝ Typhlopidae vermicularis), կույր օձերի ընտանիքի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։ Վարում է բացառապես փորող կենսակերպ, հանդիպում է քարերի տակ և հողի փխրուն շերտերում, հիմնականում գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է։

Արտաքին տեսքEdit

Արտաքինից նման է անձրևաորդի։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (5-41 սմ)։ Մարմինը բարակ է, բարեկազմ, գլուխը կլորավուն է, տափակած, գրեթե չի տարանջատվում մարմնից։ Պոչը կարճ է՝ սուր, պինդ ծայրով։ Նեղ բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին՝ եզրային (միջքթային) վահանիկից հետ։ Աչքերի մնացորդները գտնվում են վահանիկների տակ և ունեն սև կետերի տեսք։ Գլխի առջևի մասը ծածկված է խոշոր վահանիկներով, որոնք հարմարված են հողը փորելուն։ Մի քանի ատամներ կան միայն վերին ծնոտի հետևի մասում, թունամուղ ատամներ չունի։ Մեջքային և որովայնային թեփուկները, ի տարբերություն այլ օձերի, միանման են, հարթ ու փայլուն, ձևավորում են գրեթե միատարր ծածկույթ։ Մեջքը վարդագույնից շագանակագույն է՝ երկայնակի մուգ զոլերով, որովայնային մակերեսն ավելի բաց գույնի է։ Մարմինը կիսաթափանցիկ է։

ՍնունդEdit

Սնվում է հիմնականում մրջյուններով, նրանց ձվերով, թրթուրներով ու հարսնյակներով։ Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում։

ԲազմացումEdit

Զուգավորումը տեղի է ունենում գարնան 2-րդ կեսին։ Ամռան 2-րդ կեսին դնում է 2-10 երկարավուն ձվեր (24-26 x 6-7 մմ)։ Հազվադեպ խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։

ՊատկերասրահEdit

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։