Ոտքդ զգույշ դիր հողին (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

«Ոտքդ զգույշ դիր հողին», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործություններից։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]

«Ոտքդ զգույշ դիր հողին»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1969
բարձրություն69.5
լայնություն51
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
նյութկտավ, ստվարաթուղթ յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
http://www.gallery.am/hy/database/item/9556/
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

«Ոտքդ զգույշ դիր հողին» ստեղծագործությունը Իսաբեկյանի կանացի կերպարների բազմաթիվ մեկնությունների յուրահատուկ քնքշության, գորովանքի, արտիստականության, նրբագեղության օրինակ է։ Այն հագեցած է գրական-բանաստեղծական, սայաթ-նովյան, չարենցյան, զգայական հուզականությամբ ներթափանցված կանացի լուսավոր կերպարի փխրունությամբ, ամոթխածությամբ, հեզաճկուն իրանի, սահող քայլքի հոգևոր-մարմնական թրթիռով։

Նկարագրություն

խմբագրել

Կտավը ստեղծելիս Իսաբեկյանը կիրառել է դասական, ակադեմիական համաչափությունների խախտման ու ոճավորման միջոցներ։ Դիտողը կարող է երևակայել կնոջ կերպարը որպես նշան ու խորհրդանիշ (սափոր, ծաղիկ, լուսամփոփ), որին նպաստում են ազգային աշուղական, բանաստեղծական դարձվածքները։ Հրակարմիր շրջազգեստի, քողի շրշյունն ու թափանցիկությունը հաղորդված են գեղանկարչական պուտերի ու վրձնահարվածների անընթեռնելի խաղով, գունային շերտերի հագեցած ու թափանցիկ ֆակտուրային լուծումներով, քողարկելով ուրվագծի որոշակիությունը, ինչը նպաստում է կերպարի ոգեշունչ ընդհանրացմանը։ Կարմրի ու սևի հակադրությունը մեղմանում է շրջազգեստի ամենահարուստ երանգային լուծումով, կոնքագոտու, բաճկոնի, կրծքաժանյակի գունա-ֆակտուրային ճոխությամբ։ Կտավի գունային գամման ամբողջական է արծաթափայլ լրացումներով՝ կապույտ ֆոնի, տուֆի սալերի օխրաների։ Հասնելով իրականի և երևակայականի ստեղծագործական սինթեզի, արվեստագետը ստեղծում է անկրկնելի բանաստեղծական այլաբանություն, հաղորդակցում դիտողին իր ասպետական վերաբերմունքին, խոստովանում գեղեցիկի տապալող ուժը[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել