Զբոսայգում՝ ոտաբոբիկ

(Վերահղված է Ոտաբոբիկ զբոսայգովից)

Զբոսայգում՝ ոտաբոբիկ (անգլ.՝ Barefoot in the Park), կինոկատակերգություն, որ նկարահանվել է 1967 թվականին, ըստ Նիլ Սայմոնի համանուն պիեսի։

Զբոսայգում՝ ոտաբոբիկ
անգլ.՝ Barefoot in the Park
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական1967
Լեզուանգլերեն
ՌեժիսորGene Saks?[1][2]
ՊրոդյուսերՀել Ուոլլիս
Սցենարի հեղինակՆիլ Սայմոն
ԴերակատարներՌոբերտ Ռեդֆորդ[2][3][4], Ջեյն Ֆոնդա[2][3], Շառլ Բուայե[2][3], Միլդրեդ Նեթվիկ[2][3], Հերբ Էդելմեն[2][3], Ֆրից Ֆելդ[2][3], Mabel Albertson?[2][3], Դորիս Ռոբերտս[5], Փեթսի Քելլի[5] և Բիլլի Բրդ[5]
ՕպերատորJoseph LaShelle?
ԵրաժշտությունNeal Hefti?
ՄոնտաժՈւիլյամ Լիոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունHal Wallis Productions?
Տևողություն104 րոպե
 Barefoot in the Park (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Բրատտերների երիտասարդ ամուսնական զույգը տեղափոխվում է հինգերորդ հարկում գտնվող բնակարան՝ ձեղնահարկի տակ։ Ամուսինները բոլորովին չեն համընկնում բնավորությամբ։ Կորին ձգտում է փոփոխությունների ու նոր տպավորությունների։ Փոլը, ընդհակառակը, պահպանողական է և միշտ հետևում է իր սովորույթներին։ Էթելը` Կորիի մայրը, դստեր հեռանալուց հետո միայնակ է զգում իրեն, ուստի Կորին շատ է անհանգստանում նրա համար։ Կորին ընթրիք է կազմակերպում ռեստորանում, որին, բացի Փոլից, հրավիրում է Էթելին և իրենց նոր հարևանին՝ Վիկտորին։ Երեկոն ոչ այնքան բարեհաջող է ավարտվում։ Ամեն ինչ ի վերջո հանգեցնում է ամուսինների բաժանությանը, և Կորին փորձում է տնից դուրս հանել Փոլին։

Մինչ նա լքում է բնակարանը, պարզվում է, որ Էթելը տանը չի գիշերել, ինչը բոլորովին հատուկ չէ նրան։ Պարզվում է՝ նա գիշերն անցկացրել է Վիկտորի հետ, և նրանք ակնհայտորեն իրար հետ լեզու են գտել։ Փոլը, իրերն ու վիսկիի շիշը վերցնելով, հեռանում է տնից։ Կորին նրան փնտրում և գտնում է հարբած և ոտաբոբիկ այգում քայլելիս։ Նա իր ամուսնուն տանում է տուն, սակայն վերջինս վշտից բարձրանում է տանիք և հազիվ է պահում հավասարակշռությունը։ Կորին գնում է տանիք և քիվով անցնելով` հերոսաբար փրկում է Փոլին։

Դերերում խմբագրել

Ձեռքբերումներ խմբագրել

Առաջադրումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

գրախոսություններ
  • Bosley Crowther Comedy by Neil Simon at the Music Hall(անգլ.) // The New York Times. — 26 мая 1967.
  • Almar Haflidason (17 мая 2001). «Review» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսայգում՝ ոտաբոբիկ» հոդվածին։