Ով եմ ես (գերմ.՝ Who Am I – Kein System ist sicher), գերմանացի ռեժիսոր Բարան բո Օդարի ֆիլմը[8][9], որը էկրան բարձրացավ 2014 թվականին, որում պատմվում է գերմանական հաքերների խմբի մասին, ովքեր փորձում էին հասնել համաշխարհային փառքի։ Ֆիլմը նկարահանվել է Բերնլինում և Ռոստոկում[10]։ Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց 2014 թվականին[11] Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։ Ռուսական և ղազախական տարբերակների պրիմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 13-ն։

Ով եմ ես
գերմ.՝ Who Am I – Kein System ist sicher
Երկիր Գերմանիա
Ժանրթրիլեր
Թվականսեպտեմբերի 6, 2014[1], սեպտեմբերի 25, 2014[1], հուլիսի 9, 2015[2] և հունիսի 25, 2015[3]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԲարան բո Օդար[4][5]
ՊրոդյուսերՔվիրին Բերգ
Սցենարի հեղինակԲարան բո Օդար
ԴերակատարներԷլիաշ Մ’Բարեկ, Թոմ Շիլինգ, Տրինե Դյուրհոլմ, Վոտան Վիլկե Մյորինգ, Հաննա Հերցսպրունգ, Antoine Monot Jr.?[6], Stephan Kampwirth?[6], Leopold Hornung?[6], Katharina Matz?[6], Lena Dörrie?[6] և Leonard Carow?[6]
ՕպերատորNikolaus Summerer?
ԵրաժշտությունՄայքլ Կամ
ՄոնտաժRobert Rzesacz?
Պատմվածքի վայրԲեռլին
Նկարահանման վայրԲեռլին և Tiergarten Spreebogen Tunnel?
Տևողություն102 րոպե[7]
Պաշտոնական կայքէջ

Ժապավենը ստացել է 3 մրցանակ Deutscher Filmpreis, լավագույն մոնտաժի համար, լավագույն ռեժիսորական աշխատանք և լավագույն ձայն, ինչպես նաև ֆիլմը առաջադրվել է երեք այլ կատեգորիաների համար՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար և լավագույն օպերատրական աշխատանք։

Սյուժե խմբագրել

Մանուկ հասակից Բենջամին Էգնելը փակված երեխա էր և դժվարություններ էր զգում հասակակիցների հետ շփման ժամանակ։ Ունակ չլինելով շփվել հասարակության մեջ Բենջամինը երկար ժամանակ է անց կացնում համակարգչի առաջ և ավարտելով դպրոցը նա դառնում է համաշխարհային մակարդակի հաքեր։

Դեռ դպրոցական տարիքից նա սիրահարված էր Մարիին։ Պատահական հանդիպելով նրա հետ արդեն համալսարանում, Բենջամինը փորձում է Մարիի համար գողանալ քննության պատասխանները, սակայն նա բացահայտվում։ Դատարանը նրան որպես պատժի միջոց ուղղարկում է հասարակական աշխատանքի։

Քաղաքի փողոցները մաքրելու ընթացքում նա հանդիպում է Մաքսին, ով համոզում է Մաքսին միանալ հաքերային խմբի, որի մասնակիցները բացի Մաքսից երկուսն էին՝ Շտեֆանը և Պաուլը։

Բենջամինը Դարքնեթի մշտական այցելու էր։ Ցանկանալով ձեռք բերել հեղնակություն հաքերային աշխարհում մասնավորապես FRI3NDS խմբավորման և նրանց առաջնորդ MRX-ի մոտ, Բենջամինը, Մաքսը, Շտեֆանը և Պաուլը ստեղծում են իրենց խմբավորումը CLAY («Clowns Laughing At You» - «Ծաղրածուները ծիծաղում են քո վրա») և կատարում են մի քանի աղմկահարույց հաքերային հարձակումները։ Հերթական դարկնետյան «հանդիպման» ժամանակ նրանց ծուղակն են գցում։

CLAY-ը դժգոհ մնալով այս ամենից ֆիշինգի միջոցով մուտք է գործում BND-ի ցանց։ Բացի սովորություն դարձաց պրանկից Բենջամինը նաև պատճենում է FRI3NDS-ի մասին տվյալները և Մաքսի հետ վիճաբանությունից հետո նա այդ ֆայլերը ուղղարկում է MRX-ին։ Հաջորդ օրը CLAY լսում է Կրիպտոն մականունով հաքերի սպանության մասին, ով FRI3NDS-ի անդամ էր և BND-ի տեղեկատուն էր։ Որպեսզի մաքրի իր անունը Բենջամինը կապվում է MRX-ի հետ և վերջինի կողմից ստանում է առաջադրանք Եվրոպոլի ցանցում տեղադրել տրոյական վիրուս։ Շտեֆանը MRX-ի ծրագրի մեջ տեղադրում է տրոյան, որպեսզի բացահայտեն նրան, բայց MRX-ւ պատրաստ էր դրան։ Պարզվում է, որ հենց ինքը MRX-ը տրոյան էր և այսպիսով պարզ է դառնում Բենջամինի գտնվելու վայրը։ Ռուսական մաֆիան սպանում է Պաուլին, Մաքսին, Շտեֆանին և Նայուին, իսկ Բենջամինին հաջողվում է փախչել։ Հասկանալով, որ փախուստի ճանապարհ չկա նա ինքնակամ հանձնվում է Եվրոպոլի հատուկ գործակալ՝ Հաննա Լինդբերգին։ Բենջամինի հարցաքննության տեսարանով էլ սկսում է ֆիլմը։

Բենջամինը MRX-ի բացահայտնման դիմաց պահանջում է նրա անվտանգության ապահովում։ Օգտագործել այն նույն սկզբունքը ինչ, որ MRX-ը նա Եվրոպոլին է տրամադրում MRX-ի մասին ողջ տեղեկությունը։ MRX-ը ձեռբակալվում է Նյու Յորքում։ Եվրոպոլը հրաժարվում է վերաորակավորել Բենջամինին քանի, որ նա հայտարարվել էր որպես վկա, սակայն Հաննան ծանոթանալով Բենջամինի կյանքի որոշ դրվագներին և ծանոթ լինելով CLAY-ի ողջ պատմությանը թույլ է տալիս նրան 5 րոպեով մուտք գործել Եվրոպոլի սերվեր։ Դա լիովին բավական էր, որ նա ամբողջությամբ վերացներ իր մասին ողջ տեղեկությունը և ստեղծել նոր ԵՍ։ Հաննան Բենջամինին ազատ է արձակում։

Վերջում նա լաստանավով լողում է Դանիայում։ Նա ձեռքում պահում էր մի ծրար, որի մեջ նրա նոր ծննդյան վկայականն էր։ Բենջամինը պատմում է հանդիսատեսին թե ինչ է իրականում տեղի ունեցել CLAY-ի հետ, անվանելով այս պատմությունը «մեծագույն հաք սոցալիական ինժիներիայի պատմության մեջ»։

Դերերում խմբագրել

Հերոս Դերասան
Բենջամին Էնգել Թոմ Շիլլինգ
Հաննա Լինդբերգ Թրինե Դյուրխոլմ
Մաքս Էլիաս Մ'Բարեկ
Շտեֆան Վոտան Մյորինգ
Պաուլ Անտուան Մոնո
Մարի Հաննա Հերցշպրունգ
Օսկար Լեոպոլդ Հորնունգ
Մարտին Բոմեր Շտեֆան Կամպվիրտ
Խիլդա Էնգել Կատարինա Մատց
MRX Լեոնհարդ Քարով

Սոունդթրեք խմբագրել

  • Boys Noize (as Alexander Ridha) — Alarm
  • Royal Blood — Out of the Black
  • Fukkk Offf — Love Me, Hate Me, Kiss Me, Kill Me
  • Fukkk Offf — Rave is King
  • Hanuman Tribe — Zozok
  • Carpet — Viewings On Horseback
  • Boys Noize (as Alexander Ridha) — XTC
  • Polydor Blasorchester — Radetzky-Marsch
  • Carpet — Riot Kiss
  • Hanuman Tribe — Böse Trommel

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt3042408/
  5. filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Internet Movie Database — 1990.
  8. «Netflix Confirms First German Series 'Dark' From Baran bo Odar». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  9. «'Sleepless' Director Baran bo Odar on Working with Jamie Foxx & His New Netflix Series». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  10. filme-schauspieler.de Արխիվացված 2016-03-31 Wayback Machine, retrieved on September 30, 2014
  11. «TIFF Adds 'Clouds of Sils Maria' and 'Two Days, One Night,' Reveals 5 More Lineups». Indiewire. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել