Ովդու (հայտնի էր նաև Ողդավ, Ողդիվ, Ողդու և Ովդավ անուններով[1]), միջնադարյան հայաբնակ գյուղ, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում։

Գյուղ
Ովդու
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4

Նկարագրություն խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում՝ Բոհրուտ գյուղից 7-8 կմ հյուսիս արևմուտք, լեռնալանջի փեշին։ Ունեցել է 40 - 50 բնակելի և այլ շինություններ։ 19-րդ դարի սկզբներից անմարդաբնակ էր և փլատակների էր վերածվել[2]։ Գերեզմանատան տապանաքարերի ճակատագիրը անհայտ է։

Պատմություն խմբագրել

13-րդ դարի հարկացուցակի համաձայն Տաթևի վանքին 12 միավոր հարկ։ Ղևոնդ Ալիշանը ենթադրում էր, որ Ովդուն հիշեցնում է Բիլավ գյուղի մոտ գտնվող Էլթի լեռնագագաթի անունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 179
  2. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 65, էջեր 65 — 224 էջ։