Ոստրեներ
Ոստրեներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Ենթաթագավորություն | Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria) |
Ինֆրաթագավորություն | Նախաբերաններ (Protostomia) |
Տիպ/Բաժին | Փափկամարմիններ (Mollusca) |
Դաս | Երկփեղկանիներ (Bivalvia) |
Ենթադաս | Pteriomorphia |
Կարգ | Ostreida |
Ընտանիք | Ոստրեներ (Ostreidae) Rafinesque, 1815 |
Ոստրեներ (Ostreidae), երկփեղկանի փափկամորթների ընտանիք։ Մարմնի չափերը տարբեր են (մինչև 45 սմ)։ Խեցիները կոպիտ են, անհարթ, կլորավուն եռանկյունաձևից՝ ձգված սեպաձև։ Փեղկերից ձախը (ստորինը) ափսեաձև է, խորը, աջը (վերինը)՝ ավելի տափակ։ Ձախ փեղկով ամրանում են սուբստրատին՝ քարերին, ժայռերին, միմյանց։ Փեղկերը միացած են ներքին կապանով։ Ոտքը և բիսուսային գեղձը ապաճած են։ Ըստ սնման ձևի ֆիլտրողներ են։ Սովորական կամ ուտելի ոստրեները (Ostrea edulis) 1 ժամում 1–3 լ ջուր են ֆիլտրում։ Համարյա բոլոր ոստրեներ հերմաֆրոդիտ են, կան բաժանասեռ տեսակներ։ Թրթուրը 10–15 օր ազատ լողալուց հետո ամրանում է սուբստրատին։ Տարածված են գլխավորապես արևադարձային և մերձարևադարձային ծովերում։ Որոշ ոստրեներ արդյունահանվում են։ Օգտագործվում են սննդում՝ թարմ կամ պահածոյացված վիճակում։ Բազմաթիվ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում բուծվում են։ Ֆրանսիայում տարեկան արդյունահանվում է 1 մլրդ ոստրեներ[1]։

Սննդային արժեք
խմբագրելՈստրեները ցինկի, երկաթի, կալցիումի և սելենի, ինչպես նաև A և B12 վիտամինների հիանալի աղբյուր են: Ոստրեները ցածր կալորիականություն ունեն. մեկ տասնյակ հում ոստրեն պարունակում է ընդամենը 110 կիլոկալորիա։ Նրանք հարուստ են սպիտակուցներով (մոտ 9 գ՝ 100 գ Խաղաղօվկիանոսյան ոստրեներում)։ Երկու ոստրե (28 գ) ապահովում են ցինկի և վիտամին B12-ի ստանդարտ օրական արժեքը[2]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dendostrea Swainson, 1835».
- ↑ Salvi, Daniele; Mariottini, Paolo (2017-02-01). «Molecular taxonomy in 2D: a novel ITS2 rRNA sequence-structure approach guides the description of the oysters' subfamily Saccostreinae and the genus Magallana (Bivalvia: Ostreidae)». Zoological Journal of the Linnean Society. 179 (2): 263–276. doi:10.1111/zoj.12455. ISSN 0024-4082.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 640)։ |