«Ոսկե գեղմ» քանդակ (ռուս.՝ «Золото́е руно́»), խորհրդանշական կոմպոզիցիա, որը պատկերում է արգոնավորդների և ոսկե գեղմի մասին հայտնի հին հունական առասպելը։ Քանդակը գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանում՝ Սոչիի գեղարվեստի թանգարանի հարևանությամբ գտնվող Արվեստի հրապարակում[1]։

«Ոսկե գեղմ» քանդակ
Քարտեզ
Քարտեզ
Երկիր Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Հուշարձանը բացվել է 2008 թվականի հունվարի 14-ին։ Այն ստեղծվել է 2005-2006 թվականներին։ Վիշապի հեղինակը նկարիչ Յ. Մատուսովսկին է։ Կոմպոզիցիան ստեղծել է Սոչիի գեղարվեստի թանգարանի տնօրեն Պ. Խրիսանովը։ Կոմպոզիցիայի ընդհանուր քաշը 5 տոննա է։ Քանդակված գեղմը ոսկեզօծ է։ Հուշարձանը գտնվում է տեսախցիկների շուրջօրյա հսկողության ներքո[2]։

Նկարագրություն խմբագրել

Նրբագեղ սյուների միջև երկարությամբ ձգված է ոչխարի ոսկեձույլ մորթին, որը պահպանում է ահեղ վիշապը։ Հեղինակը քանդակում մարմնավորել է Հունաստանի պատմական միասնությունը օլիմպիական Սոչի քաղաքի հետ, հավատալով, որ առասպելը մարմնավորում է Սև ծովի ափին գտնվող հին հունական ծովագնացների իրական ասպատակությունները։

Ծանոթագրություններ խմբագրել