Ոսկե աշուն (նկար, Օստրոուխով)

Օստրոուխովի նկար

«Ոսկե աշուն» (ռուս.՝ Золотая осень), ռուս գեղանկարիչ Իլյա Օստրոուխովի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 48,2 × 66,3 սմ[1]։ «Ոսկե աշուն» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում 1467 գույքացուցակի ներքո (Մոսկվա, ՌԴ

Ոսկե աշուն
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Օստրոուխով
տարի1886
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Golden autumn by Ilya Ostroukhov Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Ոսկե աշուն» նկարը հեղինակ Օստրոուխովը նկարել է 1886 թվականին։ Այդ ժամանակ հեղինակը հաճախակի էր այցելում Աբրամցևոյի կալվածատուն, որը պատկանում էր ռուս ձեռնարկատեր և մեկենաս Սավվա Մամոնտովին։ Ըստ էության, նկարի համար որպես սյուժե Օստրոուխովը վերցրել է հենց այդ դաստակերտից բացվող տեսարանները[2]։

Առաջին անգամ «Ոսկե աշուն» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացվել 1887 թվականին 15-րդ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունում, որն անցկացվում էր Պետերբուրգում և Մոսկվայում։ Սա Իլյա Օստրոուխովի անդրանիկ գեղանկարն էր, որը ցուցադրվեց շրջիկ ցուցահանդեսների ընկերությունում։ Նկարը համակրանքի արժանացավ այցելուների կողմից։

1887 թվականին Պավել Տրետյակովը հեղինակից գնեց «Ոսկե աշուն» ստեղծագործությունը։

Նկարագիր խմբագրել

Նկարում հեղինակը պատկերել է անտառային տեսարան։ Ծառերից պատկերել է թխկիներ, այլ ծառեր, որոնք պատված են աշնանային դեղին սաղարթով։ Ծառերից անդին նկարված է բացատ, որտեղ նկարված են երկու կաչաղակներ։ Դրանց սև-սպիտակ փետրավորությունն առանձնանում է շրջակայքի աշնանային վառ գույներից և ընդգծում է տարածական հեռավորության տպավորությունը։ Արվեստաբանների կարծիքով կտավում հենց սկբից կաչաղակները նկարած չէին. դրանք ավելացվել են հեղինակի ընկերոջ՝ Վալենտին Սերովի առաջարկությամբ։

«Ոսկե աշուն» ստեղծագործությունը դասվում է ռուսական գեղանկարչության «տրամադրություն ստեղծող» կտավներից. այդպիսի նկարներ ստեղծել են Իսահակ Լևիտանն ու Ալեքսեյ Սավրասովը[3][4]։

Արձագանքներ խմբագրել

Ալեքսանդր Բենուան իր «Ռուսական գեղանկարչության պատմությունը 19-րդ դարում»[5] այսպես է գրել.

  1887 թվականին առաջին անգամ Օստրոուխովն իր վրա լուրջ ուշադրություն սևեռեց իր «Ոսկե աշուն» և «Գարուն» նկարներով։
- Ալեքսանդր Բենուա
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 31. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  2. Е. Н. Евстратова 500 сокровищ русской живописи. — Москва: ОЛМА Медиа Групп, 2013. — С. 336. — 536 с. — ISBN 9-785-373-04169-0
  3. Искусство. Современная иллюстрированная энциклопедия / А. П. Горкин (гл. ред.). — Москва: Росмэн, 2007. — Т. 3 (Л—П). — С. 188—190. — 296 с. — ISBN 978-5-353-02798-0
  4. М. И. Ткач Энциклопедия пейзажа. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 262. — 350 с. — ISBN 978-5-948-49136-3
  5. А. Н. Бенуа. «А. К. Саврасов, В. Д. Поленов, Н. Н. Дубовской, И. С. Остроухов» (HTML). История русской живописи в XIX веке. www.tphv-history.ru. Վերցված է 05.09.2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել