Ոսկեփորիկ թութակ

կակադու թութակ
Ոսկեփորիկ թութակ
Ոսկեփորիկ թութակ (արու)
Ոսկեփորիկ թութակ (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Թութակակերպեր (Psittaciformes)
Վերնաընտանիք Թութակ (Psittacoidea)
Ընտանիք Թութակ (Psittacidae)
Ենթաընտանիք Psittacinae
Ցեղ Neophema
Տեսակ Ոսկեփորիկ թութակ (N. chrysogaster)
Միջազգային անվանում
Neophema chrysogaster
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Ոսկեփորիկ թութակ, թութակների ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը մոտավորապես 20 սմ է, փետուրների գույնը՝ կանաչ։ Ճակատը երկնագույն և կապույտ եզրազարդումով է։ Դեմքի շրջանը դեղնավուն է։ Փորիկը և կուրծքը դեղնականաչ գույնի է։ Պոչի և փորիկի ներքևի հատվածը դեղին է, և կա վառ նարնջագույն հետք։ Թևի կորագիծը մանուշակագույն է, կտուցը՝ մոխրագույն։ Ծիածանաթաղանթը դարչնագույն է, թաթերը՝ մոխրագույն։ Էգն ավելի գունատ է, ճակատը՝ կապույտ։ Փորիկի վրայի հետքը փոքր է և քիչ արտահայտված։ Որոշ էգերի մոտ թևի ներքին հատվածում կա սպիտակ գիծ։ Արուների մոտ դա միշտ բացակայում է։

Վտանգներ և պահպանում խմբագրել

Հանդիպում է շատ հազվադեպ։ 1990 թ-ի սկզբներին վայրի բնության մեջ հանդիպում էր մոտ 200 տեսակներ։ Ավստրալիայում պաշտպանվում է օրենքով։

Բազմացում խմբագրել

Բույնը շինում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էվկալիպտի փչակներում։ Դնում է 4-6 ձու։ Ձվադրումը տևում է 21 օր, 38-օրական հասակում լքում են բույնը։

Ապրելակերպ խմբագրել

Բնակվում են առափնյա զոնաներում, ցածր բուսականությամբ վայրերում, մարգագետիններում, ցածր ծառերով մարգագետիններում, հանդիպում է արևածաղկի դաշտերում։

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Винокуров А. А. Редкие птицы мира. — М.: Агропромиздат, 1987. — 207 с
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ թութակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ թութակ» հոդվածին։