Ոսկեգույն լեմուր
Ոսկեգույն լեմուր
Ոսկեգույն լեմուր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ինֆրակարգ Լեմուր (Lemuriformes)
Վերնաընտանիք Lemuroidea
Ընտանիք Լեմուրազգիներ (Lemuridae)
Ցեղ Hapalemur
Տեսակ Ոսկեգույն լեմուր (H. aureus)
Միջազգային անվանում
Hapalemur aureus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ոսկեգույն լեմուր[1] (լատին․՝ Hapalemur aureus), հեզ լեմուրային (Lemuridae) ընտանիքին պատկանող կաթնասուն։ Տարածված են միմիայն Մադագասկարում և հատկապես կղզու հարավարևելյան խոնավ և անձրևային հատվածներում։

Արտաքին տեսք խմբագրել

Այս տեսակի լեմուրներն ամբողջովին պատված են ոսկեգույն մազածածկույթով, իսկ ընդհանուր երկարությունը հասնում է 80 սանտիմետրի, որի ուղիղ կեսը բաժին է հասնում պոչային հատվածին։ Մարմնի քաշը հասնում է 1.2-1.6 կիլոգրամի։ Բուրդը երկար է ու փափուկ, ունի կարճ դունչ։ Գլուխը գնդաձև է, ականջները կարճ են և մազապատված։ Դեմքը սև է, ունքերը, կոկորդն ու այտերը պատված են դեղնաոսկեգույն մազածածկույթով։ Իսկ ահա մարմնի վերին հատվածը պատված է փոքր-ինչ մոխրագույն մազածածկույթով։

Վարք խմբագրել

Ոսկեգույն լեմուրներն ապրում են ընտանիքներով, ընտանիքում երկուսից մինչև չորս կենդանի է լինում։ Ընտանիքը կազմված է հասուն արուից, հասուն էգից և դեռ չհասունացած անդամներից։ Լեմուրները միմյանց հետ շփվում են սուր խռնչյուններով։ Վարում են ծառաբնակ կյանք։ Ակտիվ կենսակերպ են վարում առավոտյան և երեկոյան, ինչպես նաև գիշերային ժամերին։ Տարածաշրջանում չափազանց շատ հանդիպում են 80 հա շառավղով տարածքում։

Ոսկեգույն լեմուրները բուսակեր կենդանիներ են։ Հատկապես նախընտրում են սնվել հացազգիների ընտանիքին պատկանող բույսերով, ինչպես նաև Մադագասկարյան հսկայական եղեգների ցողուններով ու տերևներով։ Ոսկեգույն լեմուրներն օրական միջինն ուտում են 500 գրամ եղեգ։

Զուգավորումը տեղի է ունենում մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Հղիությունը տևում է 135-150 օր։ Ձագերը լույս աշխարհ են գալիս հոկտեմբեր-փետրվար ամիսներին։ Ունենում են 1-2 ձագուկներ։ Նորածին ձագուկների քաշը հասնում է մոտավորապես 35 գ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2|с=456
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգույն լեմուր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգույն լեմուր» հոդվածին։