Բացել գլխավոր ցանկը

Ոսխայի ճակատամարտ 350 թվական, տեղի է ունեցել հայ-հռոմեացի միացյալ և պարսկական զորաբանակների միջև, Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ։ Պարսից արքա Շապուհ II, գերելով և կուրացնելով Հայոց արքա Տիրանին, փորձել է նվաճել Հայաստանը։ Հայ ավագանին՝ Սյունյաց նահապետ Անդովկի և Արշակունյաց նահապետ Արշավիր Կամսարականի գլխավորությամբ, համախմբելով ուժերը, հռոմեական զորքի օգնությամբ ջախջախել է պարսկական բանակը և ազատագրել երկիրը։ Մարտական դաշտից փախած Շապուհ II հարկադրված կնքել է հաշտության պայմանագիր, որով ազատել է Տիզբոնում բանտարկված Տիրան արքային և մյուս հայ գերիներին, հրաժարվել Հայաստանի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Կուրացված Տիրանը գահից հրաժարվել է հօգուտ որդու՝ Արշակ II-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png