Ոչ կատարյալ մրցակցություն
Ոչ կատարյալ մրցակցություն երբ տնտեսական շուկայի բնութագրերը չեն բավարարում կատարյալ մրցակցային շուկայի բոլոր անհրաժեշտ պայմաններին[1]։ Ոչ կատարյալ մրցակցությունը սովորաբար նկարագրում է արտադրողների վարքագիծը շուկայում[2]։ Շուկայական մրցակցությունը կարող է էապես ազդել մրցակցող ընկերությունների ֆինանսական գործունեության և վարքագծի վրա: Շուկայի կառուցվածքը կարող է որոշվել մատակարարների շուկայական կենտրոնացվածության աստիճանի չափման միջոցով, որն իր հերթին բացահայտում է շուկայական մրցակցության բնույթը:
Շուկաներում մրցակցությունը տատանվում է կատարյալ մրցակցությունից մինչև մաքուր մենաշնորհ,որտեղ մենաշնորհները պատկանում են ոչ կատարյալ մրցակցային և շուկային գինը սահմանային արժեքից բարձր բարձրացնելու ամենամեծ ունակությամբ:
Ոչ կատարյալ մրցակցության պայմաններ
խմբագրելԵթե տնտեսական շուկայում բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը, ապա շուկան համարվում է ոչ կատարյալ
- Շուկայական ֆիրմաները չեն հանդիսանում գին ընդունողներ
- Շուկա մուտքի և ելքի բազմաթիվ խոչընդոտներ
- Գնորդների և վաճառողների միջև գոյություն ունի տեղեկատվական ասիմետրիա։
- Շուկայի ապրանքներն ու ծառայությունները համասեռ չեն, այլ՝ բազմազան և տարբերակված[3]։
Ոչ կատարյալ մրցակցության կարևորությունը
խմբագրելՈչ կատարյալ մրցակցության պայմանների տեսաբանները կարծում են, որ ընդհանուր տնտեսությունում ոչ մի շուկա երբևէ չի դրսևորել, և ոչ էլ կդրսևորի կատարյալ մրցակցության պայմանները[4]։
Ոչ կատարյալ մրցակցությունը բնորոշ է կապիտալիստական տնտեսություններին։ Ընկերությունները շահույթ ստանալու դրդապատճառ ունեն, ուստի նրանք իրականացնում են մրցակցային ռազմավարություններ, որոնք ապահովում են առավելագույն եկամուտ՝ սահմանելով P>AC, ինչը տեղի է ունենում մակրոտնտեսական շուկայական արդյունավետության հաշվին[4]։
Տնտեսագետները վիճաբանում են, արդյոք տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի կատարյալ մրցակցության ենթադրությունների վրա, թե ոչ կատարյալ մրցակցության։ Ոչ կատարյալ մրցակցության տեսաբանների տեսակետը պնդում է, որ կատարյալ մրցակցության ենթադրությունների վրա հիմնված քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ ոչ մի շուկա չի գործում մաքուր կատարյալ մրցակցության պայմաններում[5]։
Ոչ կատարյալ մրցակցային շուկայի կառուցվածքը
խմբագրելԿան չորս լայն շուկայական կառույցներ, որոնք հանգեցնում են ոչ կատարյալ մրցակցության: Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է այդ շուկայական կառուցվածքներից յուրաքանչյուրի բնութագրերը:
Շուկայի կառուցվածքը | Գնորդների և վաճառողների թիվը | Արտադրանքի տարբերակման աստիճանը | Գների նկատմամբ վերահսկողության աստիճանը |
---|---|---|---|
Մենաշնորհային մրցակցություն | Շատ գնորդներ և վաճառողներ | բավարար | բավարար |
Օլիգոպոլիա | Շատ գնորդներ և վաճառողներ | բավարար | բավարար |
Դուոպոլիա | Երկու վաճառող և շատ գնորդներ | կատարյալ | կաարյալ |
Մենաշնորհ (մոնոպոլիա) | Մեկ վաճառող և շատ գնորդներ | կատարյալ | կատարյալ |
Մենաշնորհային մրցակցություն
խմբագրելԻրավիճակ, երբ ընկերությունները մրցակցում են միմյանց հետ` առաջարկելով տարբեր արտադրանքներ։ Ավելին, ընկերությունները մրցակցում են՝ վաճառելով տարբերակված ապրանքներ, որոնք փոխարինելի են, բայց ոչ կատարյալ փոխարինիչներ։ Հետևաբար, մենաշնորհային մրցակցության պայմաններում շուկայական ուժի մակարդակը կախված է արտադրանքի տարբերակման աստիճանից։
Մենաշնորհային մրցակցությունը նկարագրում է շուկայի երկու հիմնական հատկանիշները՝
- Շուկայում կան բազմաթիվ արտադրողներ: Յուրաքանչյուր արտադրող ենթադրում է, որ իր ապրանքի գնի փոփոխությունը չի ազդի ընդհանուր շուկայի գնի վրա: Կարծիք կա, որ մրցակիցները չեն փոխի իրենց ապրանքի գինը միայն այն պատճառով, որ շուկայում արտադրողներից մեկը փոխում է այն։
- Արտադրողները առաջարկում են ոչ միասասեռ ապրանքներ: Ընկերություններն ունեն որոշակի վերահսկողություն իրենց արտադրանքի գնի վրա: Տարբեր տեսակի սպառողներ գնում են իրենց նախընտրած ապրանքները՝ հիմնվելով իրենց սուբյեկտիվ գնահատականի վրա։
Կա ապրանքի տարբերակման երկու ձև.
- Ուղղահայաց տարբերակում արտադրանքը միանշանակ ավելի լավն է կամ ավելի վատը, քան մրցակից արտադրանքը (օրինակ՝ արդյունավետ կամ անարդյունավետ)։ Հաճախորդներն ընտրում են ապրանքը՝ հաշվի առնելով օբյեկտիվ չափումներ (օրինակ՝ գին և որակ) իրենց ընտրությունը լավագույնից վատագույնը դասակարգելու համար:
- Հորիզոնական տարբերակում որոշ սպառողներ նախընտրում մրցակից ապրանքը որևիցե այլ ապրանքներից (օրինակ՝ Mercedes Benz-ը և BMW-ն): Հաճախորդները սուբյեկտիվ ընտրություն են կատարում և որոշում, թե ինչ են ուզում գնել, քանի որ նրանք չունեն ապրանքի որակը տարբերելու օբյեկտիվ չափանիշներ:
Օլիգոպոլիա
խմբագրելՕլիգոպոլիական շուկայի կառուցվածքում շուկան մատակարարվում է մի քանի ընկերությունների կողմից (2-ից ավելի): Ավելին մի ընկերության գործողությունները կարող են ազդել մյուս ընկերությունների գործողությունների վրա: Շուկայում վաճառողների փոքր թվի պատճառով մեկ ընկերության կողմից արտադրանքի քանակի և գների ցանկացած փոփոխություն կազդի նրա մրցակիցների վրա և, հետևաբար, կազդի ողջ շուկայի արտադրանքի մատակարարման և գների վրա: Օլիգոպոլիաները սովորաբար հենվում են ոչ գնային միջոցների վրա, ինչպիսիք են գովազդը կամ արտադրանքի բնութագրերի փոփոխությունները: Օլիգոպոլիայում շուկա մուտքի և ելքի խոչընդոտները շատ են: Հիմնական խոչընդոտներից են.
- Արտոնագիր
- Տեխնոլոգիա
- Մասշտաբից տնտեսում
- Կառավարության կարգավորում (օրինակ՝ լիցենզիաների տրամադրման սահմանափակում)
- Ֆիրմայի ճանաչում[6]։
Դուոպոլիա
խմբագրելՕլիգոպոլիայի հատուկ տեսակ, որտեղ երկու ընկերություններ ունեն բացառիկ իշխանություն և վերահսկողություն շուկայում: Երկու ընկերությունները արտադրում են ապրանքներ, որոնք ոչ մի այլ ընկերություն չի արտադրում: Այս երկու ընկերությունները ունեն մեծ ազդեցություն շուկայական գների վրա[7]։
Մոնոպոլիա
խմբագրելՄոնոպոլիստական շուկայում կա միայն մեկ մատակարար և շատ գնորդներ. դա ընկերություն է, որը չունի մրցակիցներ[8]։ Այստեղ շուկայի մուտքի խոչընդոտները նշանակալի են։ Մոնոպոլիաների օրինակներ են հանրային ծառայությունները (ջուր, էլեկտրաէներգիա) և այլն։ Մոնոպոլիստի շահույթը առավելագույնի է, երբ սահմանային արժեքը հավասարվում է սահմանային հասույթին: Մոնոպոլիայի դեպքում
- Արտադրանքը գտնվում է կատարյալ մրցակցային շուկայի մակարդակից ցածր, սակայն
- Գինը սահմանային արժեքից բարձր է[6]։
Ընկերությունը մոնոպսոնիստ է, եթե իր արտադրանքի շուկաներից մեկում առնչվում է մրցակցության բացակայությանը։ Բնական մենաշնորհը տեղի է ունենում, երբ ընկերության համար ավելի էժան է ապահովել շուկայի ամբողջ արտադրանքը[9]։ Կառավարությունը հաճախ մոնոպոլիաներին սահմանափակում է բարձր հարկերով կամ հակամոնոպոլիական օրենքներով, քանի որ մոնոպոլիաների կողմից ձեռք բերված բարձր շահույթները կարող են վնասել սպառողների շահերը: Հարկերն ու հակամոնոպոլիական օրենքները կարող են խոչընդոտել ընկերություններին նորարարություններ մշակելու գործնթացին[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ O'Sullivan, Arthur; Sheffrin, Steven M. (2003). Economics: Principles in Action. Upper Saddle River, New Jersey 07458: Pearson Prentice Hall. էջեր 153. ISBN 0-13-063085-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Besanko, David (2012). Economics of Strategy (English) (6th ed.). the United States of America: Hoboken, NJ : John Wiley & Sons. էջեր 171–172. ISBN 978-1-118-27363-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kifle, T. (2020). Lecture 5: Competitors and Competition (Part I) [PowerPoint Slides] . Unpublished Manuscript, ECON2410, University of Queensland, St Lucia, Australia.
- ↑ 4,0 4,1 Bader, Louis (1935). «Imperfect Competition and Its Implications». American Marketing Journal. 2 (3): 179–183. doi:10.1177/002224293500200308. JSTOR 4291464 – via JSTOR.
- ↑ Roberts, John (1991). The World of Economics. London: Palgrave Macmillan. էջեր 534–535. ISBN 978-1-349-21315-3.
- ↑ 6,0 6,1 Kifle, T. (2020). Lecture 6: Competitors and Competition (Part II) [PowerPoint Slides] . Unpublished Manuscript, ECON2410, University of Queensland, St Lucia, Australia.
- ↑ «Imperfect Competition». Corporate Finance Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-04-25-ին.
- ↑ Robert Pindyck and Daniel Rubinfeld. (2013). Microeconomics. United States: PEARSON INDIA; Edición: 8th (2017)
- ↑ Economics of the Public Sector (Third ed.). New York, USA: Joseph E. Stiglitz. 2000. էջ 78. ISBN 0-393-96651-8.
- ↑ Besanko, David (2012). Economics of Strategy (English) (6th ed.). the United States of America: Hoboken, NJ : John Wiley & Sons. էջեր 176–177. ISBN 978-1-118-27363-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
* Massimiliano Vatiero (2009), "An Institutionalist Explanation of Market Dominances". World Competition. Law and Economics Review, 32(2):221-6.