Ոչ կատարյալ մրցակցության ձևեր

Ոչ կատարյալ մրցակցության ձևերը, մոդելներ՝ պայմանավորված մանոպոլացման աստիճանով։

Ոչ կատարյալ մրցակցության ձևերն են․

  1. զուտ (մաքուր) մոնոպոլիա։ Այս մոդելի դեպքում տվյալ ճյուղի բարիքն արտադրվում է միայն մեկ ֆիրմայի կողմից։ Զուտ մոնոպոլիայի դեպքում բարիքի արտադրությունն ամբողջությամբ համասեռ է, չունի փոխարինող, բարիքի գինն ամբողջությամբ վերահսկվում է, իսկ տվյալ ճյուղ մուտք գործելու արգելքները մեծ են, շուկայում արտադրողի գերակայություն է։
  2. դուոպոլիա։ Այս դեպքում այդ ճյուղի բարիքն արտադրվում է երկու ընկերությունների կողմից։ Թեև տարբերությունները շատ չեն զուտ մոնոպոլիայի և դուոպոլիայի միջև, սակայն դուոպոլիայի պայմաններում այդ երկու ֆիրմաների միջև կարող է ինչ-որ չափով մրցակցություն ծավալվել, որի արդյունքում թուլանում է գնի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
  3. օլիգոպոլիա։ Օլիգոպոլիայի պայմաններում տվյալ ճյուղի բարիքներն արտադրվում են մի քանի ֆիրմաների կողմից, որի դեպքում գնի նկատմամբ վերահսկողությունը մասնակիորեն է պահպանվում։ Օլիգոպոլ մրցակցությունը ապահովում է արդյունքների արտադրության որոշակի դիֆերենցում (տարբերակում)։ Այսինքն՝ ֆիրմաների արտադրանքի որակական հատկանիշների միջև առկա են որոշակի տարբերություններ։
  4. մոնոպոլիա։ Մրցակցության այս մոդելի դեպքում գործում են բազում ընկերություններ, որոնք արտադրում են նույն բարիքը, սակայն տարբեր որակական հատկանիշներով։ Մոնոպոլիայի դեպքում տվյալ ճյուղ մուտք գործելու արգելքները ու գնի նկատմամբ վերահսկողությունը թույլ են։

Աղբյուրներ խմբագրել

  • Հովսեփ Աղաջանյան (2.12.2021). «Տնտեսագիտության տեսություն» մաս 1. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 223. ISBN 978-9939-53-520-4. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)