Ոչինչի վարպետ (անգլ.՝ Master of None[2]), Ազիզ Անսարի և Ալանա Յանգայի ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ, որը պատմում է հնդկական ծագում ունեցող նյույորքցի ոչ այդքան հաջողակ դերասանի կյանքի մասին։ Առաջին եթերաշրջանի բոլոր 10 էպիզոդները լույս են տեսել Netflix-ի ռեսուրսների օգնությամբ 2015 թվականի նոյեմբերի 6-ին։ Դեբյուտային եթերաշրջանի հաջողությունից հետո պատվիրվեց երկրորդ՝ 10 սերիանոցը[3], որը դուրս է եկել 2017 թվականի մայիսի 12-ին[4]։ Չնայած նրա դրական արձագանքին, Անսարին հետաձգել է երրորդ եթերաշրջանը մինչև (եթե) իր կյանքի հանգամանքները կկուտակեն նոր նյութեր սերիալի համար[5]։

Ոչինչի վարպետ
Изображение логотипа
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողԱզիզ Անսարի և Alan Yang?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ազիզ Անսարի, Noël Wells?, Eric Wareheim?, Kelvin Yu?, Հ․ Ջոն Բենջամին և Ալեսանդրա Մաստրոնարդի
Պատմվածքի վայրՆյու Յորք և Մեդոլլա
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ20
Էկրաններին էնոյեմբերի 6, 2015[1]-ից մայիսի 23, 2021
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ2.35:1
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

30-ամյա նյույորքցի Դևն իր հացի փողը վաստակում է փոքր դերեր կատարելով գովազդներում և B կատեգորիայի ֆիլմերում։ Մինչդեռ իր տարեկիցները ընտանիքներ են կազմում, նա ուրիշ միայնակ ընկերների հետ փորձում է հետաքրքիր անցկացնել ժամանակը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Ազիզ Անսարի - Դև Շահ, երկրորդ պլանի դերասան
  • Էրիկ Վերեհեյմ - Արնոլդ Բաումհեյզեր, Դևի գեր ընկերը
  • Կելվին Յու - Բրայան Չենգ, Դևի ընկեր չինական ծագումով (հիմնված է Ալան Յանգի վրա)
  • Լենա Ուեիթ - Դենիս, Դևի ընկերուհի, լեսբուհի
  • Շուկան և Ֆատիմա Անսարդ - Դևի ծնողներ
  • Նոել Ուելս (առաջին եթերաշրջան) - Ռեյչել, Դևի ընգերուհին, երաժշտական պրոմոութեր
  • Խ. Ջոն Բենժամին (առաջին եթերաշրջան) - Բենժամին, դերասան, Դևի գործընկեր
  • Ալեսանդրա Մասթրոնարդի (երկրորդ եթերաշրջան) - Ֆրանչեսկա, ընկեր և Դևի ռոմանտիկ հետաքրքրությունը
  • Բոբի Կանավալե (երկրորդ եթերաշրջան) - Ջեֆ, խոհարար և հեռուստային պերսոնա

Ռեակցիա խմբագրել

Հեռուստասերիալը ստացավ համընդհանուր ճանաչում քննադատների կողմից։ Բոլոր գրախոսությունները երկու եթերաշրջանների Rotten Tomatoes և Metacritic ագրեգատորների վրա եղել են դրական[6][7]։ «2015 թոփ 10 սերիալներ»-ի ցանկի մշակումը, Metacritic դրեցին «Վարպետ»-ին 7 տեղ տարվա հեռուստասերիալների մեջ[8]։ Նրանց մեջ առաջին եթերաշրջանը ստացավ մի քանի մրցանակներ և անվանակարգեր, Անսարին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» որպես դերասան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
  2. От выражения «Jack of all trades, master of none» (Подмастерье всех ремёсел, мастер ни одного)
  3. Pedersen, Erik (2016 թ․ փետրվարի 11). «'Master Of None' Renewed For Season 2 On Netflix». Deadline.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Master of None Gets Season 2 Premiere Date at Netflix». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Aziz Ansari Is From a Red State, Too
  6. «Master of None: Season 1 (2015)». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Master of None: Season 1». Metacritic. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «TV Critic Top 10 Lists - Best TV Shows of 2015 - Metacritic». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոչինչի վարպետ» հոդվածին։