Ոճաչափություն, լեզվաբանական ոճի, հատկապես գրավոր լեզվի հետազոտությունը (ներառյալ վիճակագրական հետազոտությունը), որը հաջողությամբ կիրառվում է նաև երաժշտության[1] և կերպարվեստի մեջ[2]։ Ոճաչափությունը հաճախ օգտագործվում է անհայտ փաստաթղթերի հեղինակներին պարզելու համար։ Ոճաչափությունն ունի իրավաբանական, ակադեմիական և գրական կիրառություն՝ Շեքսպիրի ստեղծագործությունների իրական հեղինակի ճշտումից մինչև դատական լեզվաբանություն։

Պատմություն խմբագրել

Ոճաչափությունը ծագել է տեքստերի հեղինակին պարզելու համար օգտագործվող վերլուծության վաղ մեթոդներից։ Ամենավաղ օրինակներից մեկը Լորենցո Վալլայի 1439 թվականի ապացույցն է, ըստ որի «Կոստանդիանոսի նվիրատվությունը» կեղծիք է։ Լորենցոն այս փաստն ապացուցել է՝ փաստաթղթի լատիներենը համեմատելով 4-րդ դարից պահպանված փաստաթղթերի տեքստի հետ։

Ոճաչափության ժամանակակից զարգացումը տեղի է ունեցել առավելապես անգլիական վերածննդի շրջանի դրամայի հեղինակներին պարզելու վերլուծությունների շնորհիվ։ Հետազոտողները և ընթերցողները նկատել էին, որ այդ ժամանակաշրջանի որոշ դրամաներ ունեն լեզվական տարբերվող օրինաչափություններ, և օգտագործել էին այդ օրինաչափություններն անհեղինակ, համահեղինակներ կամ անհայտ հեղինակ ունեցող տեքստերի հեղինակին պարզելու համար[3]։

Ոճաբանության հիմքերը սահմանել է լեհ փիլիսոփա Վինցենտի Լյուտոսլավսկին իր «Ոճաչափության սկզբունքները» (Principes de stylométrie) (1890) աշխատության մեջ։ Լյուտոսլավսկին այս մեթոդն օգտագործել է Պլատոնի «Երկխոսությունների» ժամանակագրությունը պարզելու համար։

Համակարգիչների զարգացումը և մեծ քանակով տվյալների վերլուծության հնարավորությունը նպաստեցին ոճաչափական հետազոտությունների զարգացմանը։ Համակարգիչների այսպիսի կարողությունը, սակայն, չէր ապահովում որակյալ արդյունք։ 1960-ական թվականների սկզբին Էնդրյու Քուին Մորթոնը վերլուծեց Պողոսի 14 նամակները և ցույց տվեց, որ դրանք գրել են 6 տարբեր հեղինակներ։ Այս նույն մեթոդը հետագայում կիրառվեց նաև Ջեյմս Ջոյսի աշխատությունների համար, որի շնորհիվ պարզվեց որ «Ուլիսեսը» գրել են հինգ տարբեր անձինք, որոնցից ոչ ոք չի մասնակցել «Երիտասարդ նկարչի դիմանկարը» աշխատության ստեղծմանը[4]։

Ժամանակի ընթացքում հետազոտողները զարգացրին ոճաչափության մեթոդները՝ ապահովելով ավելի լավ արդյունքներ։ Առաջին նշանակալի արդյունքներից էր, օրինակ, Ֆրեդերիկ Մոսթելլերի և Դեյվիդ Ուոլասի կողմից 12 «Դաշնայնական փաստաթղթերի» հեղինակների պարզաբանումը[5]։ Ժամանակակից հետազոտությունների օրինակ է Ռոնալդ Ռեյգանի անհայտ հեղինակ ունեցող ռադիոմեկնաբանությունների վերլուծությունը[6]։

2015 թվականի ապրիլին, օգտագործելով ոճաչափական մեթոդները, հետազոտողները նույնականացրին, որ «Կրկնակի սուտ» դրամայի հեղինակը Ուիլյամ Շեքսպիրն է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Westcott, Richard (2006 թ․ հունիսի 15). «Making hit music into a science». BBC News.
  2. «Internet Archive Wayback Machine». Web.archive.org. 2006 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  3. Samuel Schoenbaum, Internal evidence and Elizabethan dramatic authorship; an essay in literary history and method, p. 171.
  4. Samuel Schoenbaum, Internal evidence and Elizabethan dramatic authorship; an essay in literary history and method, p. 196.
  5. F. Mosteller; D. Wallace (1964). Inference and Disputed Authorship: The Federalist. Reading, MA: Addison-Wesley. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  6. Edoardo M. Airoldi, Stephen E. Fienberg, Kiron K. Skinner (2007 թ․ հուլիս). «Whose Ideas? Whose Words? Authorship of Ronald Reagan's Radio Addresses» (PDF). PS: Political Science & Politics. 40 (3): 501–506. doi:10.1017/S1049096507070874.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Study finds a disputed Shakespeare play bears the master's mark». LATimes.com. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.