Ողջերը (անգլ.՝ Alive, այլ թարգմանությամբ՝ Ողջ մնալ), 1993 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի իրական դեպքերն են։

Picto infobox cinema.png
Ողջերը
անգլ.՝ Alive
Crash site.JPG
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, վավերագրական դրամա, աղետ-ֆիլմ, ֆիլմ փրկվելու մասին, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաօդագնացություն և ավիապատահար
ՀիմքAlive: The Story of the Andes Survivors?
Թվական1993, հունվարի 15, 1993[1] և մայիսի 13, 1993[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Մարշալ[1][3][4][…]
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի և Ռոբերտ Ուոթս
Սցենարի հեղինակՋոն Պատրիկ Շենլի
ԴերակատարներԻթան Հոուք[3][4][5][…], Vincent Spano?[3][5][6], Ջոշ Հեմիլթոն[3][5][6], Ջոն Հեյմս Նյուտոն[5], Illeana Douglas?[5], Ջոշ Լուկաս[5], Դենի Նուչի[5], Ջոն Մալկովիչ[5], Bruce Ramsay?[5][6], David Cubitt?[5], Gordon Currie?[5], Ջեք Նոուզուորֆի[5], Jason Gaffney?[5], Richard Ian Cox?[5], Sam Behrens?[5], Էլի Քիթս և Խոսե Ցունիգա
ՕպերատորՓիթեր Ջեյմս և Փիթեր Ջեյմս
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ
Պատմվածքի վայրՈւրուգվայ
ԿինոընկերությունParamount Pictures, Touchstone Pictures, The Kennedy/Marshall Company և Cinema International Corporation?
Տևողություն127 րոպե

Նկարահանված է Պիրս Պոլ Ռիդի «Ողջերը. Փրկվածների պատմություն Անդերում» գրքի հիման վրա։

ՍյուժեԽմբագրել

Ուրուգվայական «Տամու» ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի անդամներ և նրանց հարազատներ թռչում է դեպի Սանտյագո, որտեղ պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում տեղի թիմերից մեկի հետ։

Սակայն ուժեղ մառախուղի պայմաններում ինքնաթիռը կորցնում է կառավարումը և բախվելով Անդերի գագաթներից մեկին, վայր ընկնում։ Անկումից հետո անձնակազմի մի մասը մահանում է։

Ինքնաթիռի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս, իսկ մի քանի օր անց դրանք ընդհանրապես դադարում են։ Փրկվածները այդ մասին տեղեկանում են իրենց մոտ գտնվող ռադիոյի միջոցով։

Երբ նրանց մոտ եղած սննդամթերքի պաշարը վերջանում է, սովից չմահանալու համար ողջերը սկսում են ուտել մահացածների մարմինները։ Վիճակը դժվարանում է նաև նրանով, որ մահացածների մեջ կային ողջերի բարեկամներ և միայն նրանց մարմիններն են մնում անվնաս։

Անձնակազմի անդամներից մեկը՝ Նանդո Պարադոն, որոշում է ընկերոջ հետ կտրել անցնել ձյունապատ լեռները փրկություն գտնելու հույսով ...

ԴերերումԽմբագրել

  • Իթան Հոուք - Նանդո Պարադո
  • Վինսենթ Սպանո - Անտոնիո Բալբի
  • Ջոշ Համիլթոն - Ռոբերտո Կանեսսա
  • Բրյուս Ռեմսեյ - Կառլիտոս Պաես
  • Ջոն Հեյմս Նյուտոն - Անտոնիո Վիսինտին
  • Դևիդ Կրիգել - Գուստավո Սերբինո
  • Քևին Բրեզնահան - Ռոյ Հառլի
  • Սեմ Բերենս - Խավիեր Մետոլ
  • Իլյանա Դագլաս - Լիլիանա Մետոլ
  • Ջեք Նոուզուորտի - Բոբբի Ֆրանսուա

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ավիավթարից ողջ մնացած Նանդո Պարադոն մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։
  • Ավիավթարը տեղի է ունեցել 1972 թ. հոկտեմբերի 13-ին։
  • Իրական մահացածների անունները, բացի Նանդո Պարադոյի մորից, քրոջից և Խավիեր Մետոլի կնոջից, ֆիլմում փոխված են եղել։
  • Վթարի տեսարանը նկարահանվել է 9 օր։
  • Նկարահանող խմբի անդամների մեծ մասը ընդունում էին հատուկ հաբեր լեռներում երկար ժամանակ մնալուց առաջացող ծովային հիվանդության դեմ։
  • Նկարահանումների հիմնական վայրը կանադական Պանորամա լեռնային քաղաքն էր։
  • Նկարահանող ողջ անձնակազմին (մոտ 150 հոգի) նկարահանումների վայր տեղափոխում էին 5 ուղղաթիռ։
  • Որպեսզի մարդակերության տեսարանը ավելի իրականին մոտ լիներ, դերասանները 2 օր հաց չէին կերել, իսկ որպես մարդու մարմին, նրանք ուտում էին հնդկահավի միս։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել