Ողջաբերդի լեռներ, լեռներ Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռների հարավարևմտյան ճյուղավորությունը Ջրվեժ և Մուշաղբյուր գետերի միջև։ ։ Երկարությունը՝12 կմ[2]։ Կազմված է կավավազաքարային ծալքավորված շերտախմբերից և հրաբխաբեկորային ապարներից (Ողջաբերդի հաստվածք), որոնք ծածկված են լավաներով։ Ունի մինչև 2200 մ բարձրություն։ Բեկորային կառուցվածքով, կատարային մասում բլրաալիքավոր, մասամբ՝ տափարակ մակերևույթով էրոզիոն-դենոլդացիոն սեղանաձև լեռնաշղթա է։ Հարավ և հարավարևմտյան լանջերը զառիթափ են՝ մասնատված չոր հովիտներներով ու ձորակներով։ Տարածված են սելավային և սողանքային երևույթները։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք են, աստիճանաբար ցածրանալով ձուլվում են Կոտայքի սարավանդին։ Լանջերին տարածված են չոր, կատարային մասում՝ լեռնային տափաստանները։ Օգտագորձվում է որպես արոտավայր, խոտհարք և վարելահող[3]։

Ողջաբերդի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան[1]
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ[1]
ԼեռնաշղթաԳեղամա լեռնաշղթա
Բարձրություն (ԲԾՄ)2200 մետր
Երկարություն12 կմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 95 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 171 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։