Ողջաբերդի լեռնաբազուկը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի հարավ-արևելքում՝ շրջափակված Զովք, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերով։ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ձգվում է դեպի արևմուտք։ Առավելագույն բարձրությունը մոտ 2200 մ է։ Արևմտյան լանջերին տարածված են սողանքային երևույթներ։ Հարավային լանջերն ավելի զառիթափ են։ Բոլոր լանջերը կտրտված են բազմաթիվ ձորակներով։

Ողջաբերդի լեռնաբազուկ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)մոտ 2200 մետր
Երկարություն12 կմ