Ողնասահում
Ողնասահում, սպոնդիլոլիստեզ, մարդու ողնաշարի հիվանդություն, ողերի տեղաշարժը դեպի առաջ կամ միջողնային սկավառակի կազմափոխական փոփոխությունները։ Հաճախ նկատվում է գոտկային 5-րդ ողի տեղաշարժը սրբոսկրի նկատմամբ։ Ողնասահմանը նպաստում են ողնաշարի այլ հիվանդությունները, ֆիզիկական ծանր աշխատանքը, գիրանալը։
Զարգացում
խմբագրելԶարգանում է դանդաղ, մի քանի տարվա ընթացքում կամ առաջանում է հանկարծակի՝ վնասվածքի դեպքում։
Արտահայտում
խմբագրելԱրտահայտվում է ցավերով, ողնաշարի համապատասխան հատվածի շարժումների սահմանափակմամբ և այլն։
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշվում է ռենտգենյան հետազոտությամբ։
Բուժում
խմբագրելԲուժումը կոմպլեքսային է․ աշխատանքային հատուկ ռեժիմ, բուժական մարմնամարզություն, սեղմիրանի կրում, զգալի արտահայտվածության դեպքում ոսկրա- պատվաստման վիրահատություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 612)։ |