Ոզնի-ձուկ
Ոզնի-ձուկ կամ երկատամ (լատին․՝ Diodon hystrix), ձուլածնոտայինների կարգի ոզնի-ձկների կամ երկատամայինների ընտանիքին պատկանող օվկիանոսային ձկնատեսակ։
Ոզնի-ձուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Diodon hystrix
Linnaeus, 1758
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Ունի յուրօրինակ դեֆորմացվող ֆիզիոլոգիական կառուցվածք, որի շնորհիվ էլ Օվկիանիայի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության բնակիչները այս ձուկը փչում են և օգտագործում, որպես յուրօրինակ կրեատիվ փուչիկ։
Օգտագործվում է նաև արդյունաբերության մեջ։ Չինացիները ձկանը չորացնելուց հետո պատրաստում են չինական լապտերներ[1]։
Տարածվածություն խմբագրել
Օվկիանոսային ձուկ է։ Տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք ջրերում։ Հայտնաբերվել է աշխարհի բոլոր արևադարձային ջրերում, այդ թվում և Միջերկրական ծովում։
Կարող են լողալ մինչև 50 մետր խորություններում։ Առավել շատ են Չինաստանի ափամերձ գոտում։
Նկարագրություն խմբագրել
Միջին չափերի կլորավուն ձուկ է։ Միջին չափը կազմում է 40 սմ, սակայն կան նաև այնպիսի առանձնյակներ, որոնց երկարությունը հասնում է մինչև 91 սմ։
Ունեն յուրահատուկ ատամնային կառուցվածք։ Ոզնի-ձկան ատամները միաձուլված են և կազմում են վերին և ստորին յուրատեսակ կտրող թիթեղ՝ ատամ։
Մարմինը պատված է փշերով։ Արևադարձային այս ձկան մարմինը սովորաբար ունի երկարավուն ձև, սակայն կարող է փքվել և լողակները ներս քաշելով դառնալ փշապատ գունդ՝ ոզնու նմանությամբ։ Կենդանու փշերը թունավոր չեն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 103 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնի-ձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնի-ձուկ» հոդվածին։ |