Ոզնաթուփ մեխակի

բույսերի տեսակ
Ոզնաթուփ մեխակի
Ոզնաթուփ մեխակի
Ոզնաթուփ մեխակի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Արճճախոտազգիներ (Plumbaginaceae)
Ենթաընտանիք Staticoideae
Տրիբա Staticeae
Ցեղ Acantholimon
Տեսակ Ոզնաթուփ մեխակի (A. libanoticum)
Միջազգային անվանում
Acantholimon libanoticum

Ոզնաթուփ մեխակի (լատին․՝ Acantholimon caryophyllaceum), արճճախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բարձիկանման կիսագնդաձև թփիկ է։ Բարձիկները փուխր են, տերևակալված տերևները՝ փշոտ ու սուր։ Հասկի առանցքը գալարաձև է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Քարվանսարայի շրջակայք, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Ենգիջա, Մարտիրոս, Խնձորուտ, Արինջ գյուղերի շրջակայք)։ Աճում է նաև Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1600-2600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ խճաքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.