Ոզնաթուփ Ֆյոդորովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Արճճախոտազգիներ
Տեսակ Ոզնաթուփ Ֆյոդորովի
Լատիներեն անվանում
Acantholimon fedorovii


Ոզնաթուփ Ֆյոդորովի (լատին․՝ Acantholimon fedorovii ), արճճախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բարձիկանման, կիսագնդաձև թփիկ է։ Ծաղկակիրները տերևներին չեն գերազանցում։ 6-7 մմ երկարությամբ հասկիկները բազմաթիվ են, շատ մանր, երկշարք և համարյա կղմինդրաձև միմյանց ծածկող։ Պսակաթերթերը սպիտակ են, կամ դժգույն վարդագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակի շրջակայք)։ Հայաստանի սահմաններից դուրս հանդիպում է Նախիջևանում (մինչև Օրդուբադ քաղաք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին, ժայռերի միջև։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիս ամսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է և Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճման պայմանների փոփոխության և ներքին գործոնների պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.