Ոզնագլխիկ բազմատուն

բույսերի տեսակ
Ոզնագլխիկ բազմատուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ոզնագլխիկ բազմատուն
Լատիներեն անվանում
Echinops polygamus


Ոզնագլխիկ բազմատուն (լատին․՝ Echinops polygamus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բույս է, որի բարձրությունը հասնում է 40-60 սմ-ի։ Ցողունները խոր ակոսավոր են, ճյուղավորված, ամբողջ երկարությամբ տերևակալված, ոստայնանման և գեղձային թավոտությամբ։ Տերևները՝ գոգավոր, փշոտ արմատավոր են, ցողունագիրկ։ Խոզանների փունջը խիտ է և հավասար է զամբյուղի երկարության 3/5-ին։ Ծածկոցի ներքին թերթերի 2/3-րդը սերտաճած է սերմնիկի հետ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Դարեղեգիսի (գյուղ Արփա) և Մեղրու (Շվանիձոր, Կուրիս, Կարճևան, Լեհվազ ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային և ԿԵնտրոնական Իրանում։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիներ՝ 5000 քառ․ կմ-ից պակաս տարածման շրջանի մակերեսով և 500 քառ․ կմ-ից պակաս բնակության շրջանի մակերեսով։ Տեսակն աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականցվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակավանի մոտ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.