Ոզնագլխիկ
Ոզնագլխիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Ոզնագլխիկ
Տեսակ Ոզնագլխիկ
Լատիներեն անվանում
Echinops
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ոզնագլխիկ (լատ.՝ Echinops), nզնենի, ոզնիկ, թոփփուշ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։

ՀայաստանումԽմբագրել

Բուսաբանական նկարազարդումը Օ. Վ.Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

ՀՀ-ում հանդիպում է 8 տեսակ ոզնենի՝ գլխիկավոր, ոզնենի փշոտ, ոզնենի բազմափուշ, ոզնենի սովորական և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին, միջին և բարձր լեռնային գոտիներում։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-100 սմ և ավելի։ Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված։ Ծաղկաբույլը միածաղիկ զամբյուղ է՝ խմբված ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա, և կազմում է գնդաձև գլխիկ։ Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից (ծածկոցի ստորին ձևափոխված թերթիկներից), որոնք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական։ Ծաղիկներն երկնագույն են կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գլանաձև սերմիկ է։

Քիմիական կազմԽմբագրել

Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն։ Սերմերը պարունակում են մինչև 1,5-2 % ալկալոիդ էխինոպսի և 25-27 % ճարպայուղ։ Բույսի մյուս մասերում հայտնաբերված է մինչև 110 մգ % C վիտամին։

ԿիրառությունԽմբագրել

Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Բուժման նպատակով օգտագործում են միայն սերմերը՝ առանց փուփուլիկների։ Որոշ ազգերի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ դեղաբույսն կիրառվում է գլխացավերի և մաշկային որոշ հիվանդություններ դեպքում։ Շատերը ոզնենին օգտագործում են կերակուրների մեջ, իսկ սերմերն ուտում են հում վիճակում։ Որպես դեկորատիվ բույս՝ այն աճեցնում են զբոսայգիներում և պուրակներում։ Ծաղիկներն արտադրում են 60-75 % շաքարայնությամբ նեկտար։

ՏեսակներԽմբագրել

Դասը կազմված է մոտ 190 տեսակից[2]։

Որոշ տեսակներ.

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Мордовник — статья из Большой советской энциклопедии (Проверено 9 июня 2010)
  • Бобров Е. Г. Род 1567. Мордовник — Echinops // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Редакторы тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1962. — Т. XXVII. — С. 2—54. — 653 с.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Мордовник в Энциклопедии декоративных садовых растений
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։