Միքիաս Արապյան

հայ արձակագիր, դրամատուրգ
(Վերահղված է Շ. Շավարշից)

Միքիաս Արապյան (Շ. Շավարշ) (1876, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1960), անգլագիր հայ արձակագիր։

Միքիաս Արապյան
արմտ. հայ.՝ Միքիաս Արապեան
Ծնվել է1876
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1960
Գրական անունՇ. Շավարշ
Մասնագիտությունդրամատուրգ և արձակագիր
Լեզուանգլերեն
ԿրթությունՊերպերյան վարժարան (1895)

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել և 1895 թվականին ավարտել է Պոլսի Պերպերյան վարժարանը, մեկնել է Անգլիա, Մանչեստր քաղաքում զբաղվել առևտրով, սովորել անգլերեն։ Ապա հաստատվել է Լոնդոնում և նվիրվել գրականության։

Առաջին գործը, որը նրան հայտնի է դարձրել Անգլիայում, «Օրինազանցները պետք է հետապնդվեն» պիեսն է, որը բեմադրվել է Լոնդոնում և Մանչեսթրում։ 1920 թվականին լույս է տեսել նրա մի այլ գիրք, որը ավելի է ծանոթացնում նրան անգլիացի ընթերցողներին։ Այնուհետև անգլիական ամսագրերում տպագրել է մի շարք նովելներ։ Մամուլը հաճախ է անդրադարձել նրա երկերին։ «Թայմզ» թերթը բարձր է գնահատել նրա «Laykin» վեպը, որը լույս է տեսել Լոնդոնում 1926 թվականին[1]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 141.