Շանթ Հերթևցյան

հայ նկարիչ
(Վերահղված է Շ. Հերթևցյանից)

Շանթ Կարապետի Հերթևցյան (մայիսի 22, 1922, Ալեքսանդրապոլ - հուլիսի 4, 1985, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։

Շանթ Հերթևցյան
Ի ծնեՇանթ Կարապետի Հերթևցյան
Ծնվել էմայիսի 22, 1922
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, ՀԽՍՀ
Վախճանվել էհուլիսի 4, 1985
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1943) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1950-1985 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում (1983 թվականից՝ պրոֆեսոր1950 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։

Հեղինակել է հեղափոխական և ժամանակակից թեմատիկայով կոմպոզիցիոն կտավներ, հոգեբանական խտացումներով բնորոշվող դիմանկարներ, գեղեցիկ ու ինքնատիպ բնապատկերներ, նատյուրմորտներ։ Հեղինակ է կոմպոզիցիոն թեմատիկ կտավների («Մարտից հետո», «Էտապ»), դիմանկարների («Փամբուհ տատը», «Ավետիք Իսահակյան», «Շիրվանզադե», «Պետրոս Ադամյան»), գեղեցիկ ու ինքնատիպ բնապատկերների («Գարուն», «Սարեր», «Արագած», «Խնձորեսկ») և նատյուրմորտների («Ծաղիկներ», «Կակաչներ», «Դեղձեր»)։ «Դառն օրեր» նկարում տեսնում ենք սովորական կենցաղային տեսարան։ Այստեղ կարևոր է ծերունու դիմանկարը, որը ծխամուրճը ձեռքին մտորում էր անցած կյանքի դժվարությունների դառն օրերի մասին։ Եվ լույսը, որն ընկել էր ծերունու դեմքին, ավելի էր ընդգծում նկարի բովանդակությունը։ Նկարն ուներ սիմվոլիկ բնույթ։ Դառն օրերն արտահայտված են ծերունու դեմքի և մտածոկոտ հայացքի մեջ։ Մեծ վրձնահարվածներով արված գորշ գույների և կտրուկ լույսի միջոցով նկարիչը ավելի էր սրել նկարի ողբերգական թեման։ Անգամ սովորական, ամենորյա ոգտագործման ամանների մեջ տեսնում ենք դատարկություն։ Նկարը՝ գտնվում է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1987
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1983
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 379