Շողիկ Ասոյան

հայ հասարակական գործիչ, պատմաբան
(Վերահղված է Շ. Ասոյանից)

Շողիկ Հարությունի Ասոյան (փետրվարի 10, 1948(1948-02-10), Արայի, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ (1995 թ.), ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների վարչության պետի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ։

Շողիկ Ասոյան
Ծնվել էփետրվարի 10, 1948(1948-02-10) (76 տարեկան)
ԾննդավայրԱրայի, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ

Գործունեությունը խմբագրել

1966 թվականին ավարտել է Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը, 1977 թվականին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը։ 1974-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ արխիվային գլխավոր վարչության կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական արխիվի մասնագետ, 1976-1983 թվականներին Երևան քաղաքի պատմության պետական, "Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում" թանգարանների գիտաշխատող, 1984-1992 թվականներին՝ ՀԽՍՀ (ապա՝ ՀՀ) պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտաարտադրական ինստիտուտի հուշարձանների պահպանության բաժնի հնագետ, 1994-1995 թվականներին ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի գիտաարտադրական բյուրոյի պետի տեղակալ, 1995-1998 թվականներին Երևան քաղաքի ներքին գործերի բաժնի անձնագրային ծառայության պետ, 2000-2001 թվականներին՝ ՀՀ պատմության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ, 2001-2005 թվականներին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ։ 2005 թվականի դեկտեմբերին նշանակվել է "Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ 1966 թվականին դարձել է Երևանում գործող ընդհատակյա հայրենասիրական խմբակի, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանում ստեղծված "Հայ մշակույթի ակումբ" հայրենասիրական լեգալ կազմակերպության անդամ։ 1969 թվականին ընդունվել է Ազգային միացյալ կուսակցություն գաղտնի կազմակերպության շարքերը։ Քաղաքական գործունեության պատճառով 1970 թվականին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսից հեռացվել է։ 1987 թվականի դեկտեմբերին դարձել է "Հայ դատի պաշտպանության ընկերություն" հասարակական կազմակերպության փոխնախագահ և "Հայ դատ" ամսագրի փոխխմբագիր։ 1988-1992 թվականներին "Հայ դատ" կազմակերպության ռազմականացված ջոկատները մասնակցել են Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին։ 1989-1992 թվականներին կազմակերպությունը ստանձնել է Արցախի Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանությունը։ Ապահովվել է ենթաշրջանի բնակչության անվտանգությունը, բացվել Երևան-Բերդաձոր ուղղաթիռային չվերթը, Բերդաձոր է հասցվել սննդամթերք, զինամթերք։ Համակարգել է Բերդաձորում գործող ջոկատների աշխատանքը։ 2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, սակայն իր դիմումի համաձայն մնացել է գործադիր կառույցում աշխատանքի։