Շևեռնի դղյակ (ֆր.՝ château de Cheverny) Լուարայի դղյակներից մեկը, Ֆրանսիայի Սոլոն մարզի համանուն համայնքում։

Շևեռնի
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորCheverny?[1] և Լուար և Շեր
Երկիր Ֆրանսիա[1]
Կառուցված1624
ՃարտարապետJacques Bougier?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Jean-Nicolas Dufort de Cheverny? և Jean-Pierre Germain?
Կայքchateau-cheverny.com
Քարտեզ
Քարտեզ
 Château de Cheverny Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

15-16-րդ դարերում Շևեռնի բնակավայրին տիրում էին դե Շևեռնի կոմսերը։ Թագավոր Հենրի 2-րդ Վալուան վերցնում է նրանց հողերը և նվիրում իր սիրուհի Դիանա դե Պուատյեին։ Դաստակերտն իր ուշ վերածննդյան ճարտարապետությամբ հիշեցնում է Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատին:Դա կապված է նրա հետ, որ դղյակը նախագծել է Ժակ Բուժյեն՝ Սալոմոն դե Բրոսայի աշակերտը, ով ղեկավարել է փարիզյան նստավայրի կառուցումը։ Հիմնականն շինարարական աշխատանքները տարվել են 1624 թվականից մինչև 1630 թվականը։ Պատվիրատու է հանդիսացել թագավորական կանցլեր Ֆիլիպ Յուրոն։ Ինտերիերի ձևավորումն ավարտվել է 1650 թվականին։

1802 թվականին Յուրոյի ժառանգներն ստիպված էին վաճառել կալվածքը, սակայն նապոլեոնյան պատերազմի ավարտից հետո այն վերադարձնում են իրենց ձեռքը։ 1914 թվականին շատոյի տերերը Ֆրանսիայում առաջիններից մեկն էին, որ այն բացեցին զբոսաշրջիկների ազատ այցելության համար։ Ընտանիքը մինչ օրս շարունակում է տիրել դղյակին։

Այժմեություն խմբագրել

Շնորհիվ միևնույն ընտանիքի ձեռքում անընդմեջ գտնվելուն, Շևերնին Լուարայի դղյակներից ամենալավն է պահպանել իր սկզբնական ինտերիերները, ներառյալ Ֆրանսիայի լավագույն գեղանկարիչների վրձնի գործ հանդիսացող դղյակի տերերի դիմանկարները։ Լուարայի դղյակների շարքի այլ դղյակների հետ «Համաշխարհային ժառանգություն» նախագծի շրջանակներում Շևերնին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ։

Շևերնին հայտնի է իր շնանոցով և շներով կանոնավոր որսերով։ Բելգիացի նկարիչ Էրժեի «Թենթենի արկածները» կոմիքսի Մուլենսար դղյակը նկարված է հենց Շևերնի դղյակից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շևեռնի (դղյակ)» հոդվածին։