Շրջուի եկեղեցի
Շրջուի եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Շրջու գյուղի հյուսիս-արևելյան լեռնալանջի փեշին[1]։
Շրջուի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եռանավ բազիլիկա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Շրջու գյուղ |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 1680 թվական՝ վիմական արձանագրություն |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելԳտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ 1680 թվականի եկեղեցին վերանորոգվել էր Յովսեփի կողմից։
1730 թվականի Մարգար գրչի ձեռագրերից մեկի հիշատակարանում նշված էր Սուրբ Թովմա վանքի միաբանական դասի անդամների անունները, որոնց թվում՝ «Աղեքսանդր վարդապետն Շրջուացին»[2]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել էր 13-րդ դարում և գտնվում էր Շրջու գյուղի հյուսիս-արևելյան լեռնալանջի փեշին։ Առաջին անգամ հիշատակվում է 1680 թվականին[3]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ։ Որպես շինանյութ օգտագործվել էր սրբատաշ բազալտ և տեղական քար։ Ուներ չորս մույթեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից էր և բացվում էր գավիթ-սրահի մեջ։
Խորանը հնգանիստ կազմություն ուներ, որի երկու կողմերում ուներ ավանդատներ։ Խորանի, ավանդատների և շինության այլ մասերում կային թաքստոցներ։ Եկեղեցու ավանդատները և խորանը լուսավորվում էին մեկական նեղ լուսամուտներով։ Աղոթասրահը լուսավորվում էր հարավային որմի համանման երեք և արևմտյան ճակատի մեկ մեծ և երկու նեղ լուսամուտներով։ Հյուսիսային որմում լուսամուտ չկար, որը պայմանավորված էր եկեղեցու թեքադիր վայրում կառուցվելու հանգամանքով։ Բեմի հատվածում կար ագուցված արձանագիր խաչքար։
Գավիթ-սրահ
խմբագրելԱրևմտյան ճակատին կից ունեցել էր գավիթ-սրահ։ Գրավում էր եկեղեցու արևմտյան ճակատ ամբողջությամբ։ Չորս մույթերի կառուցվածք ուներ։ Հյուսիսային և հարավային ճակատները կամարակապ բացվածքներով բաց էին։ Արևմտյան ճակատի չորս մույթերի կամարները նստած էին եկեղեցու արևմտյան որմի տրոմպների վրա։
Պարիսպ և օժանդակ շինություններ
խմբագրելԵկեղեցու տարածքը շրջապատված էր պարսպով։ Ներսի հատվածում ունեցել էր բնակաելի և օգտագործման շինություններ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Ոսկեան Համազասպ, Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942 թվական, էջ 715
- ↑ Երվանդ Լալայան, Գողթն, էջ92