Շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան

Շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան (ռուս.՝ Памятник детям блокадного Ленинграда),  հուշարձան Սանկտ-Պետերբուրգում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի լենինգրադցի տուժած երեխաներին[1][2]։

Picto infobox architecture.png
Շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում, Վասիլյովսկի կղզու հրապարակներից մեկում՝ Խնձորի այգում։ Այգին հիմնվել է 1953 թվականին շրջափակված քաղաքի դպրոցականների կողմից։ Այն նվիրված է Հայրենական պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման հերոսների հիշատակին։ Պատերազմի տարիներին այդ վայրում եղել է քաղաքային թիվ 34 դպրոցը։ Խնձորի այգու ստեղծման նախաձեռնողը եղել է հայտնի ճանապարհորդի թոռան կինը՝ կենսաբանության ուսուցչուհի Անֆիսա Սեմյոնովա-Տյան-Շանսկայան։ Այգու մուտքի մոտ տեղադրվել է հուշատախտակ հետևյալ տեքստով՝ «Այս տան բակում Խնձորի այգին հիմնվել է 1953 թվականին, թիվ 34 դպրոցի աշակերտների կողմից՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին»[3]։

ՀուշարձանԽմբագրել

Հուշակոթողի հեղինակներն են քանդակագործն է Գալինա Դոդոնովան[4] և ճարտարապետ Վլադիմիր Ռեպպոն[5]։ Նրանք մոխրագույն գրանիտից ստեղծել են փոքրիկ աղջկա քանդակը՝ փաթաթված գլխաշորով և մեծ վալինկաներով։ Քանդակը տեղադրված է քառակուսի, մի քիչ թեքված նույն նյութից պատրաստված պատվանդանի վրա հետևյալ մակագրությամբ՝ «ДЕТЯМ БЛОКАДЫ»։

Քաղաքի ռազմական պատմության սարսափելի էջերի խորհրդանիշն է դարձել այս փոքրիկ նուրբ աղջիկը՝ շալի մեջ փաթաթված, մեծ կոշիկներով և ձեռքին մի կտոր շրջափակման տարիների նորմա հացից։ Նրա դեմքին ոչ մանկական տխրությունն է, քանի որ երեխան ստիպված է եղել զգալ շրջափակման կյանքի բոլոր դժվարությունները։ Աղջկա ետևում թաղամասն է, որը խորհրդանշում է շրջափակված Լենինգրադի պատուհանները՝ ամրացված խաչաձև թղթով[1]։ Հուշարձանի հարակից տարածքը սալիկապատված է, որն ունի ոչ մեծ ծաղկաթումբ։ Հուշարձանի մոտ հաճախ դրված են ծաղիկներ, մանկական խաղալիքներ, հացի կտորներ։ Այգու տարածքում, որտեղ տեղադրված է հուշակոթողը, կանոնավոր կազմակերպվում են հիշատակի ակցիաներ, հավաքներ, հանդիպումներ են տեղի ունենում շրջափակումը վերապրած բնակիչների հետ[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել