Շրջափակում (այլ կիրառումներ)

բազմիմաստության փարատման էջ

Շրջափակում, բլոկադա (անգլ.՝ blockade),

  1. Միջոցառումների համակարգ, որով խոչընդոտվում են պետության արտաքին-տնտեսական, քաղաքական կապերը՝ նրան որոշակի գործողություններից զերծ պահելու կամ որոշակի գործողությունների հարկադրելու նպատակով։
  2. Շրջափակումը ռազմական հակառակորդի որոշակի օբյեկտի (զորքերի խմբավորում, քաղաք, պետություն են) մեկուսացումը ցամաքից, ծովից և օդից՝ նրան ուժահատելու և կապիտուլյացիայի մղելու նպատակով։
  3. Շրջափակումը տնտեսական պետության արտաքին֊ առևտրական, ֆինանսական, վարկային և տնտեսական այլ կապերի լրիվ կամ մասնակի արգելումը նրա էկոնոմիկայի զարգացումը խոչընդոտելու նպատակով։ Սովորաբար ուղեկցվում է քաղաքական և հաճախ նաև ռազմական Շրջափակմամբ, նույնիսկ առանց ռազմ, գործողությունների։
  4. Շրջափակումը ծովային-միջազգային իրավունքում միջոցառումների համակարգ, որ ձեռնարկվում է ռազմ, բախումների ժամանակ։ Պատերազմող կողմերը ծովային Շրջափակումով ձգտում են խափանել հակառակորդի հաղորդակցությունները՝ տնտեսական ռեսուրսները նվազագույնի հասցնելու նպատակով։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ Շրջափակումը կարող է կիրառվել որպես պետությունների կոլեկտիվ միջոցառում՝ հանուն խաղաղության պահպանման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 592