Ռուփի (Սինհալերեն` රුපියල්, Թամիլերեն` ரூபாய்) (արժույթի նշան` රු, ரூ, Rs; Rs, կոդ` LKR), Շրի Լանկայի արժույթն է՝ բաժանված 100 ցենտի։ Այն թողարկվում է Շրի Լանկայի Կենտրոնական բանկի կողմից։ Սովորաբար Rs հապավումն է օգտագործվում, սակայն «LKR»-ը երբեմն օգտագործվում է նույնպես ռուփի կոչվող այլ արժույթներից տարբերելու համար։

Շրի Լանկայի ռուփի
Փոխարժեքի գործակիցը 1 ԱՄՆ դոլարի դիմաց 1973 թվականից սկսած

Պատմություն խմբագրել

1825 թվականին բրիտանական ֆունտը դարձավ Ցեյլոնի պաշտոնական դրամական հաշիվ, փոխարինելով ցեյլոնյան ռիքսդոլարին 1 ֆունտ=13 1/3 ռիքսդոլար գործակցով, իսկ բրիտանական արծաթե դրամը դարձավ օրինական վճարամիջոց։ 1827 թվականին թողարկված Ֆունտով նշված գանձապետական թղթադրամներն արդեն փոխարինել էին նախկին ռիքսդոլարների թղթադրամներին։ Ռիքսդոլարային թղթադրամները, որ չէին ներկայացվել փոխանակման համար, 1831 թվականի հունիսին կորցրեցին իրենց դրամական արժեքը։

Հնդկաստանի ռուփին 1836 թվականի սեպտեմբերի 26-ին դարձավ Ցեյլոնի ստանդարտ մետաղադրամը, իսկ Ցեյլոնը վերադարձավ հնդկական դրամական տարածք։ Ֆունտ կոչվող գանձապետական թղթադրամները շարունակում էին շրջանառվել 1836 թվականից հետո, ռուփիի հետ միասին։ Օրինական արժույթը մնացել էր բրիտանական արծաթը և հաշիվները պահվում էին ֆունտով, շիլլինգով և պենսով։ Այնուամենայնիվ, վճարումները կատարվում էին ռուփիներով և աննա մետաղադրամներով (ֆիքսված հաշվարկային գործակից) 1 ռուպին 2 շիլինգի ֆիկտիվ հավասարությամբ (այսինքն՝ 1 ֆունտ=10 ռուփի)։

Ցեյլոնի բանկը կղզում թղթադրամներ թողարկող առաջին մասնավոր բանկն էր, իսկ գանձապետական թղթադրամները 1856 թվականին հանվեցին։

Հնդկաստանի ռուփին պաշտոնապես հաստատվել է 1869 թվականի հունիսի 18-ին որպես անսահմանափակ օրինական վճարամիջոց։ 1871 թվականի օգոստոսի 23-ին ռուփին վերափոխվեց տասնորդական համակարգով։ Այսպիսով, 100 ցենտով ռուփին դարձավ Ցեյլոնի հաշվարկային դրամը, իսկ 1872 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ որպես միակ օրինական վճարամիջոց՝ փոխարինելով բրիտանական արժույթին 1 ռուպի = 2 շիլինգ 3 պենս գործակցով։

Մետաղադրամներ խմբագրել

 
1 ցենտ 1870 թ

1870 թվականին հատված պղնձե 1/4, 1/2, 1 և 5 ցենտանոց մետաղադրամները ներմուծվել են 1872 թվականին, հետևելով 1892 թվականի արծաթե 10, 25 և 50 ցենտանոցներին։ 1904 թվականին դադարեցվել է 1/4 ցենտանոցի արտադրությունը։ 1909 թվականին խոշոր, պղնձե 5 ցենտանոցը փոխարինվել է ավելի փոքրիկ պղնձանիկելային մետաղադրամով, որը քառակուսի էր՝ կլորացված անկյուններով։ 1919 թվականին օգտագործված արծաթի փոշին նվազեցվեց .800-ից մինչև .500:

1940-1944 թվականների ընթացքում կատարվել է մետաղադրամի մեծածավալ փոփոխություն։ 1940 թվականին դադարեցվել է 1/2 ցենտի արտադրությունը՝ 1942 թվականին ներմուծված նվազեցված քաշով և հաստությամբ բրոնզե 1 ցենտանոցի հետ միասին։ Նույն տարում նիկել-բրոնզը փոխարինեց պղինձ-նիկելին 5 ցենտանոցներում, իսկ արծաթին 1943 թվականին փոխարինեց 25 և 50 ցենտանոցներում։ 1944 թվականին արտադրվեցին նիկել-բրոնզե ուրվագծերով ձևավորված 2 և 10 ցենտանոց մետաղադրամներ։ Ուրվագծված 10 ցենտանոց մետաղադրամը փոխարինեց արծաթե 10 ցենտանոց մետաղադրամին։ Ավելի ուշ 1957 թվականին թողարկված 2 ցենտանոց մետաղադրամները այս ժամանակահատվածի՝ երբևէ Եղիսաբեթ II թագուհուն պատկերած միակ մետաղադրամներն էին։ Թագավոր Ջորջ VI-ի դիմանկարով մետաղադրամները շարունակում էին թողարկվել նաև նրա մահվանից հետո։ 1957 թվականին թողարկվել են բուդդիզմի 2500-ամյակին նվիրված պղնձանիկելային 1 ռուփիանոց և .925 արծաթե 5 ռուփիանոց մետաղադրամները։

1963 թվականին թողարկվեցին նոր մետաղադրամներ, որը չէր ներառել բրիտանական միապետի դիմանկարը և պատկերում էր Ցեյլոնի ազգային դրոշը։ Թողարկված մետաղադրամները ալյումինե 1 և 2 ցենտանոց մետաղադրամներ էին, նիկել-բրոնզե 5 և 10 ցենտանոցներ, պղինձ-նիկելե 25 և 50 ցենտանոցներ և 1 ռուփիանոցներ։ Այս մետաղադրամները նախորդ շարքի նույն ձևերն ու չափերն ունեին, սակայն դրանք կազմված էին տարբեր նյութերից։ 1976 թվականին թողարկվեցին սահմանափակ թվով յոթակողմ 2 ռուփիանոց և տասակողմ 5 ռուփիանոց հիշատակի մետաղադրամներ։ 1978 թվականի արժեզրկումը դրդեց 5 և 10 ցենտանոցներում ալյումինը փոխարինել է նիկել-պղնձով, իսկ կարճ ժամանակ անց 1 և 2 ցենտանոցները դադարեցվեցին։ 1984 թվականին ներմուծվել են պղինձ-նիկելային 2 ռուփիանոցները և ալյումին-բրոնզե 5 ռուփիանոց մետաղադրամները՝ ամբողջությամբ փոխարինելով համապատասխան թղթադրամներին։ 1987 թվականին թողարկվեց 10 ռուփիանոց հուշադրամ, որը 5 ցենտանոցի նման քառակուսի, կլորացված եզրերով մետաղադրամ էր։ 1998 թվականին թողարկվեց երկմետաղ 10 ռուփիանոց հուշադրամ-մետաղադրամ։ Նախկինում թողարկված ռուփիի դրամական միավորների նման, դրանք կրկին արտադրվում էին միայն սահմանափակ առաջարկով և նախատեսված չէին փոխարինելու համապատասխան թղթադրամները։

1972 թվականից ի վեր թողարկված մետաղադրամների դիմերեսը կրում էր Շրի Լանկայի Հանրապետության ազգային դրոշը։ Մետաղադրամի դիմերեսին դրամի թվային արժեքն է,սինհալերեն, թամիլերեն և անգլերեն ներքևի մասում, թողարկման տարեթիվը՝ վերին մասում գտնվող սինհալերեն Շրի Լանկա գրության տակ։ 2005 թվականին դեկտեմբերի 14-ին Շրի Լանկայի Կենտրոնական բանկը թողարկել է 25 և 50 ցենտ, 1, 2 և 5 ռուփի անվանական արժեքներով մետաղադրամների նոր շարք։ 1, 2, 5 և 10 ցենտերի ցածր դրամական միավորները, չնայած օրինական վճարամիջոցի, չէին երևում շրջանառության մեջ և հիմնականում չէին թողարկվում բանկերի կողմից։ Դրանից բացի, այդ դրամական միավորների հատումը դադարեցվել է արտադրության հետ կապված ծախսերի և առևտրային պահանջարկի բացակայության պատճառով։

Նոր մետաղադրամների դիմերեսի և դարձերեսի դիզայնը նույնն էր մնացել գոյություն ունեցող շրջանառվող նույն դրամական միավորի մետաղադրամների հետ։ Սակայն նրանց քաշը և բաղադրությունը փոխվել էին ավելի փոքր չափերի և էլեկտրամագնիսական պողպատի, ի հակադրություն ամուր խառնուրդի, ավելի հեշտ ճանաչելու և արտադրական ծախսերը խնայելու նպատակով։

2010 թվականի ապրիլի 5-ին Շրի Լանկան փոխարինեց 10 ռուփի թղթադրամը՝ տասնմեկ կողմ ունեցող նիկել-պողպատյա էլեկտրամեկուսացված մետաղադրամով։

Շրի Լանկայի շրջանառվող մետաղադրամներ
Պատկեր Արժեք Դիմերես Դարձերես Մետաղ Չափսեր Քաշ Հաստություն Եզր Տարի
Պատկեր:Bc0035 25c 2005.jpg 25 ցենտ Ազգային դրոշ Երկրի անուն, տարի և արժեք Պղնձապատ պողպատ 16.0 մմ 1.68 գ 1.2 մմ կանոնավոր 2005
Պատկեր:Bc0036 50c 2005.jpg 50 ցենտ 18.0 մմ 2.5 գ 1.4 մմ կանոնավոր
Պատկեր:Bc0037 1r 2005.jpg Մեկ ռուփի Բրոնզապատ պողպատ 20.0 մմ 3.65 գ 1.7 մմ Գլանածո
Պատկեր:Bc0038 2r 2005.jpg Երկու ռուփի Նիկելապատ պողպատ 28.5 մմ 7.0 գ 1.5 մմ Գլանածո
Պատկեր:Bc0039 5r 2005.jpg Հինգ ռուփի Բրոնզապատ պողպատ 23.5 մմ 7.7 գ 2.7 մմ Դրոշմված
[1] Տասը ռուփի Նիկելապատ պողպատ 26.4 մմ (Տասնմեկակողմ) 8.36 գ 2.1 մմ կանոնավոր 2009

2017 թվականի մետաղադրամների նոր շարք խմբագրել

Շրի Լանկայի 2017 թվականի մետաղադրամների նոր շարք
Պատկեր Դրամական միավոր Դիմերես Դարձերես Մետաղ Տրամագիծ Հաստություն Ձև Եզր Տարի
[2] Արխիվացված 2018-11-28 Wayback Machine Մեկ ռուփի Երկրի անուն, ազգային դրոշ և տարի Արժեք Չժանգոտվող պողպատ 20 մմ 1.75 մմ Կլոր Միջանկյալ գլանածո 2017
Երկու ռուփի 22 մմ 1.75 մմ Կտրվածքներով
Հինգ ռուփի 23.5 մմ 1.8 մմ Գլանածո կանոնավոր ատամնակտրվածքով
Տասը ռուփի 26.4 մմ 1.8 մմ Տասնմեկակողմ կլորացված

Հուշադրամներ խմբագրել

Շրի Լանկայի Կենտրոնական բանկը հուշադրամներ է թողարկել սկսած 1957 թվականից։

2010 թվականի դեկտեմբերի 15-ին Շրի Լանկայի կենտրոնական բանկը 60-ամյակը նշելու կապակցությամբ թողարկեց 5000 ռուփի անվանական արժեքով փայլատ ամուր գունավոր արծաթե հուշադրամ։ Դա Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին բազմագույն մետաղադրամն էր։

Շրի Լանկայի Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները.

Թղթադրամներ խմբագրել

 
Ցեյլոնի կառավարություն, 5 ռուփի, 1929թվական

Ցեյլոնի կառավարությունը ներմուծեց 1885 թվականին թողարկված իր առաջին ռուփիի թղթադրամը։ Հինգ ռուփիանոց թղթադրամներին (1885-1925) հետևեց 10 ռուփիանոց (1894-1926) և 1000 ռուփիանոց թղթադրամները (1899 և 1915)[1]: Երկրորդ թողարկումն ընդգրկում է մեկ ռուփի (1917-1939), երկու ռուփի (1917-1921), 50 ռուփի (1914) և 100 ռուփի (1919) թղթադրամներ[1]: 1920-ական թվականների ընթացքում (իսկ որոշ դեպքերում 1930-ական թվականներին) շրջանառության մեջ մտան մեկ ռուփի (վերը նշված), երկու ռուփի (1925-39), երկու տեսակի հինգ ռուփի (1925-28 և 1929-39), երկու տեսակի 10 ռուփի (1927-28 և 1929-39), 50 ռուփի (1922-39), 100 ռուփի (1926-39), 500 ռուփի (1926) և 1000 ռուփի (1929) թղթադրամներ[2]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Cuhaj, 2010, էջ 197
  2. Cuhaj, 2010, էջեր 197–98

Աղբյուրներ խմբագրել

  • Cuhaj, George S., ed. (2010). Standard Catalog of World Paper Money General Issues (1368-1960) (13 ed.). Krause. ISBN 978-1-4402-1293-2.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել