Շտորա-1 կամ օպտիկական-էլեկտրոնային հակաքայլերի համալիր ( ռուս.՝ комплекс оптико-электронного противодействия - КОЭП), էլեկտրաօպտիկական ակտիվ պաշտպանության համալիր է հակատանկային կառավարվող հրթիռներից պաշտպանելու համար՝ կիսաավտոմատ հրամանատարության ղեկավարման համակարգով կամ կարգավորվող հրետանային զինամթերքով:

Շտորա-1
VDayParade2009.jpg
Տեսակակտիվ պաշտպանության համակարգ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ծառայության ընդունման տարի1988
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողՏրանսմաշ ԳՀԻ (Սանկտ Պետերբուրգ) համատեղ сԷլերս Էլեկտրոն (Մոսկվա)[1]
Ստեղծման տարի1980[2]
Տեխնիկական տվյալներ
Զենքի քաշը առանց փամփուշտների350 kg (770 lb)[1] կգ

Այն ընդունվել է ԽՍՀՄ զինված ուժերրի սպառազինություն 1989 թվականին։ Տեղադրում են 2S31, ՀՄՄ-3Մ, Տ-72[3], Տ-80, Տ-90 (Ռուսաստան); Տ-84 (Ուկրաինա); Մ-84 (Սերբիա) զրահամեքենաների վրա:

ՆկարագիրԽմբագրել

Նախատեսված է խափանելու հակատանկային արկերի (PTS, ATGM) լազերային ուղղորդման համակարգերի և լազերային հեռաչափերի աշխատանքը:

Պաշտպանում է՝

  • հակատանկային կառավարվող հրթիռներից (ՀԿՀ), օգտագործելով լազերային թիրախային լուսավորություն.
  • լազերային հեռաչափով կրակի կառավարման համակարգով հրետանային զենքերից;
  • հակատանկային կառավարվող հրթիռներից ՝ կիսաավտոմատ հրամանատարության ղեկավարման համակարգով:

Համակարգը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից[4]:

  • 4 սենսոր լազերային ճառագայթման հայտնաբերման համար, 0,65 ... 1,6 մկմ տիրույթ;
  • հակատանկային կառավարվող հրթիռների արկերի կառավարման ալիքի ( ՀԿՀ (ՀԿՀԱ) հայտնաբերման սենսոր;
  • ինֆրակարմիր երկու լուսարձակ (ОТШУ-1-7 լապտերների տեղադրում, տեղակայված են տանկային պտուտահաստոցի թմբուկի երկու կողմերում), եղանակի կայանի ցուցիչ;
  • ծխային նռնականետեր (12 միավոր):
  • մոդուլատոր МТШУ-1-7
  • լուսատու OTSHU-1-7
  • զտիչ FTSHU-1-7

Երբ համակարգը միացված է, թմբուկի պտուտահաստոցի վրա տեղադրված լուսարձակները արձակում են մոդուլացված ճառագայթում օպտիկական և ինֆրակարմիր տիրույթում, և 2-2,5 կմ հեռավորության վրա ճնշվում են ՀԿՀ ուղղորդման համակարգերի օպտիկաէլեկտրոնային համակարգները: Համակարգները այս լուսարձակներից ստանում են կեղծ ազդանշաններ, և հրթիռը ստանում է սխալ հրամաններ՝ ինչի արդյունքում կամ բախվում է գետնին, կամ թռչում է թիրախի կողքով:

Կիրառման արդյունավետությունԽմբագրել

Հրթիռների ղեկավարման ձախողման հավանականությունը (հնացած համալիրների դեպքում, ինչպիսիք են Milan, HOT, TOW առաջին մոդիֆիկացիայի, «Մալյուտկա», «Ֆագոտ», «Ֆալանգա», «Կոնկուրս» և այլն) մոտավորապես 0.8-0.9 է[5]:

ՕգտագործումԽմբագրել

Համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որ Սիրիայի զինված հակամարտության ընթացքում Շտորա-1 օպտիկական-էլեկտրոնային հակաքայլերի համալիրի օգտագործման մասին: Իբր Ռուսաստանը անհայտ թվով համալիրներ է մատակարարել սիրիական բանակին: Կարծիք կա, որ Ռուսաստանը՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի Սիրիայի հակակառավարական ստորաբաժանումներին ՀՏՀԿ TOW մատակարարելու, T-90-ներ է փոխանցել Սիրիային կառավարությանը[6]

ԱնալոգներԽմբագրել

Սիրիայի կառավարության T-72, T-55, հետեւակի մարտական ​​մեքենաների և այլ զրահամեքենաների վրա, սիրիացի մասնագետները «թռչնաբույներ» են դնում՝ Շտորա-1-ին նման բայց ինքնագործ օպտիկական-էլեկտրոնային ճնշման համակարգեր: Նրանք Շտորա-1-ից տարբերվում են նրանով, որ տեղադրված են աշտարակի վերին մասում և աշխատում են շրջապտույտով:[5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Shtora-1 EOCMDAS»։ Fofanov.armor.kiev.ua։ Վերցված է 2010-09-10  (անգլ.)
  2. The Billion Dollar Spy: A True Story of Cold War Espionage and Betrayal, David E. Hoffman, location 3142, Kindle edition. (անգլ.)
  3. Модернизация танк Т-72 Archived 2013-05-02 at the Wayback Machine. // Ուրալվագ գործարան (ռուս.)
  4. Комплекс защиты от высокоточного оружия «Штора-1» (ռուս.)
  5. 5,0 5,1 Т90 в Сирии: «Экипаж танка был слабо подготовлен» // մարտ 2016 (ռուս.)
  6. РОССИЙСКИЙ КОМПЛЕКС "ШТОРА" ОТКЛОНЯЕТ ПРОТИВОТАНКОВУЮ РАКЕТУ