Շտեֆան Ժարի (սլովակ.՝ Štefan Žáry, դեկտեմբերի 12, 1918(1918-12-12)[1][2][3], Պոնիկի, Բանսկա Բիստրիցա, Սլովակիա - օգոստոսի 25, 2007(2007-08-25)[1][2], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ և չեխ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ, Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ (1968)։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր (1961)։

Շտեֆան Ժարի
սլովակ.՝ Štefan Žáry
Ծնվել էդեկտեմբերի 12, 1918(1918-12-12)[1][2][3]
ԾննդավայրՊոնիկի, Բանսկա Բիստրիցա, Սլովակիա
Վախճանվել էօգոստոսի 25, 2007(2007-08-25)[1][2] (88 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ, գրող և լրագրող
Լեզուսլովակերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Սլովակիա
ԿրթությունԿոմենսկու անվան համալսարան
Պարգևներ
ԱմուսինՀանա Պոնիցկա

Կենսագրություն խմբագրել

Շտեֆան Ժարին ծնվել է 1918 թվականին Պոնիկիում։ Սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ, կռվել իտալական ճակատում։ Պատերազմից հետո 1948-1950 թվականներին ապրել է Հռոմում, եղել է «Národní obrodě» հրատարակչության խմբագիր։ 1950 թվականից եղել է Սլովակիայի գրողների միության անդամ։ Շտեֆանի գործունեությունը հիմնականում կապված է «Սլովակիայի գրող» հրատարակչության հետ, որտեղ նա աշխատել է շուրջ 20 տարի խմբագրից մինչև տնօրեն։ Գրական ասպարեզ է մտել սյուրռեալիստական բանաստեղծություններով («Սրտերի խճանկար», ժողովածու, 1938)[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Լիք ամֆորաների կնիքը», 1944
  • «Ճանապարհորդ սարդը», 1946
  • «Բարի օր, պարոն Վիյոն», 1947
  • «Սուսեր և դափնի», 1948
  • «Ճանապարհ», 1952
  • «Ինչպիսի բուրմունք», 1954
  • «Այցելություն», 1955
  • «Ինձնից հետո ուրիշներ...», 1957
  • «Հավերժ կենդանի Իկարը»
  • «Հրաշալի ռեալ նավ», 1960

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ, 1961
  • Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1968
  • Արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի honoris causa դոկտոր, 1998
  • Բանսկա-Բիստրիցա քաղաքի մրցանակ, 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://en.isabart.org/person/31438
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ խմբագրել