Շտանդարտ զբոսանավը (Ֆաբերժեի ձու)

«Շտանդարտ զբոսանավը» (ռուս.՝ Яхта «Штандарт»), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1909[1] թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։

Շտանդարտ զբոսանավը
Ստեղծման թնական1909
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, մարգարիտ, Լաջվարդ, Լեռնային բյուրեղապակի, արծնապակի և պլատին
Բարձրություն15,3 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[4] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[2]։

Դիզայն

խմբագրել

«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[1]։ Այն երիզված է ոսկուց պատրաստված երիզով, որի վրա գրված է հետևյալ նախադասությունը՝ «Штандарт 1909» (Շտանդարտ 1909)[5]։ Ոսկերչական ձուն ստեղծելու ժամանակ կիրառվել են հետևյալ նյութերը՝ կանաչ էմալ, մարգարիտ, ադամանդ, լազուրիտ, ոսկի, արծաթ, պլատին[4]։ Ձուն տակդիրի վրա տեղադրված է հորիզոնական դիրքով։

Անակնկալ

խմբագրել

«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը «Շտանդարտ»[6] զբոսանավն է՝ կառուցված 1895 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով։ Զբոսանավի մանրակերտը պատրաստված է ոսկուց և պլատինից[7]։ Կրկնօրինակն արված է խիստ մանրամասնությամբ՝ ընդհուպ մինչև ղեկանիվը, թնդանոթները, խարիսխը, մակույկները, ճոպանները[3]։

 
«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ձվի անակնկալը՝ Շտանդարտ զբոսանավի մանրակերտը

Պատմություն

խմբագրել

Նիկոլայ II կայսրը «Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային՝ 1909 թվականին՝ Զատկի տոնին։ Այն ստեղծվել է որպես հիշատակ՝ զբոսանավում անցկացրած երջանիկ օրերի մասին[7]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[2]։ Այդ օրվանից ցայսօր «Շտանդարտ զբոսանավը» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Яйцо с моделью яхты «Штандарт» - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  3. 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Пасхальное яйцо с моделью яхты «Штандарт»». www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Matt & Andrej Koymasky - Fabergé Standart Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  7. 7,0 7,1 «Яйцо Яхта Штандарт Фаберже 1909». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն

խմբագրել
  • Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
  • Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
  • Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
  • Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4

Արտաքին հղումներ

խմբագրել