Շվեյցարական գրականություն

Շվեական գրականություն, Շվեդիայի գրականությունը պահպանված հուշարձաններից ամենահինը հունական վիմագիր արձանագրություններն են։ Ֆեոդալիզմի կազմավորման և քրիստոնեության տարածման շրջանում առաջացել է լատիներենով կրոնական գրականությունը։ 14-15-րդ դարերում տարածվել են բալլադերգերը։ 15-րդ դարի սկզբներին երևան են եկել պատմական ժամանակագրություններն ու ասպետական պոեզիան, 17-րդ դարում՝ դրամատուրգիան ու քնարերգությունը։ 18-րդ դարի սկզբներին կազմավորվել է Լուսավորականության գրականությունը։ Կլասիցիզմի էպիգոնների և բուրժական կարգերի նկատմամբ լուսավորական պատրանքների դեմ պայքարն ավարտեցին ռոմանտիկները («Ֆոսֆորոս», «Ֆոսֆորականների») միստիկական միտումների դեմ հանդես եկան, այսպես կոչված, Գոթական միության ռոմանտիկները «Իդունա» ( 1811-1824 թվականներ) հանդեսում, որ հրատարակում էր նրանց առաջնորդ Գ․ Գեյերը (1783-1847 թվականներ), «Գոթերը» կոչ էին անում վերակենդանացնել հերոսական ավանդույթները, դիմում էին ֆոլկլորին։ «Գոթերի» հետ կապված Տեռները (1782-1846 թվականներ) հայրենասիրական ու հումանիստական գաղափարները մարմնավորեց «Սագա Ֆրիտյոֆի մասին» (1819-1825 թվականներ) պոեմում, որը դարձավ յուրատեսակ ազգային էպոս։

Հասարակական հակասությունների սրումը 30-ական թվականներին խմբագրել

 

Հասարակական հակասությունների սրումը 30-ական թվականներին առաջացրեց շրջադարձ դեպի սոցիալ քննադատական խնդիրները, սաղմնավորեց ռեալիզմը։ 1870-ական թվականներին վերջերին 80-ական թվականներին սկզբներին, կապիտալիզմի ու բանվորական շարժման բուռն վերելքի շրջանում, ռեալիզմի ամրապնդմանը նպաստեց դանիացի Գ․ Բրանդեսի գրականքննադատական գործունեությունը։ Կենտրոնական տեղ գրավեց Ա․ Ստրինդբերգի (1849-1912 թվականներ) «Կարմիր սենյակ» (1879 թվական) սուր քննադատական վեպը։ Ստրինդբերգի շուրջը խմբվել էին «Երիտասարդ Շվեդիայի» գրողները, որոնք շվեդական կյանքի հրատապ խնդիրներն էին արծարծում։ Ստրինդբերգի «Հայրը» (1887 թվական), «Ֆրյոկեն Ցուլիյա» (1888 թվական) և այլ դրամաներ մի նոր աստիճան եղան եվրոպական դրամայի զարգացման ասպարեզում։ Ու․ Հանսոնի (1860-1925 թվականներ) պոեզիան ու արձակը արտացոլեցին աստիճանական անցումը

1890-ական թվականնորին նատուրալիզմի դեմ հանդես եկան նեոռոմանտիկները՝ Վ․ Հայդենստամի (1859-1940 թվականներ) գլխավորությամբ։ Ց. Սյոդերբերգը (1869-1941) իր հոգեբանական վեպերում ու նովելներում հեգնանքով ու թերահավաությամբ գնահատեց բուրժական հասարակության

Նրա ստեղծագործությունների կենտրոնում, ինչպես նաև Բ․ Բերգմանի (1869-1967 թվականներ) քնարական բանաստեղծություններում ու նովելներում, Ստոկհոլմի կյանքն է և «փոքր մարդու» ճակատագիրը։

20-րդ դարի սկզբների նորամուծությունները գրականությունում խմբագրել

 

20-րդ դարի սկզբներին երևան եկան Մ․ Կոկի (1882-1940 թվականներ), Գ․ Հեդենվինդէրիկսոնի (1880-1967 թվականներ), Դ․ Անդերսոնի (1880-1920 թվականներ) բանվոր դասակարգի մասին պատմող առաջին նշանակալի ստեղծագործությունները։ Լ․ Նուրդստրյոմը (1882-1942 թվականներ), Գ․ Հելստրյոմը (1882-1953 թվականներ) և Էլին Վեգները (1882-1949 թվականներ) ստեղծեցին շվեդական հասարակության տարբեր խավեր ներկայացնող կենցաղային վեպեր։ Պ․ Ս․ Սիվերտսի (1882-1970 թվականներ) «Սելյամբները» (1920 թվականներ) հոգեբանական վեպը բուրժուազիական բարքերի սուր երգիծանք է։ Առաջին համաշխարհային պատերազմի ծնած շփոթության ու սարսափի տրամադրություններն են արտահայտված Պ․ Լագերկվիստի (1891-1974 թվականներ) «Սարսափ» (1916 թվական) էքսպրեսիոնիստական բանաստեղծությունների ժողովածուում Շյոբերգի (1885-1929 թվականներ) գործերում։ Ռուսաստանի հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ հեղափոխական մոտիվներ հայտնվեցին Է․ Բլումբերգի (1894-1965 թվականներ) պոեզիայում։ 1924 թվականին ստեղծվեց «Կլարտե» միջազգային միության շվեդ խումբը, որը նպաստեց սոցիալիստական գաղափարների տարածմանը։ Յու․ Չելգրենը (1907-1948) գրեց պրոլետարական համերաշխության ոգով տոգորված «Մարդիկ և կամուրջը» (1935 թվականներ) վեպը։ 30-ական թվականներ զարգացավ սոցիալական ինքնակենսագրական վեպը։ Սոցիալական առանձնահատուկ սրությամբ են աչքի ընկել, այսպես կոչված, ստատարյան դպրոցին պատկանող գրողների ստեղծագործությունները, որոնք պատկերում են բատրակների թշվառությունն ու իրավազրկությունը [Մուա Մարտինսոն (1890-1964 թվականներ), Յա․ Ֆրիդեգորդ (1897-1968 թվականներ), Ի․ Լու Յուհանսոն (ծնված 1901 թվականին)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) նախօրեին և պատերազմի տարիներին ստեղծվեցին հակաֆաշիստական երկեր։ Ժամանակակից մարդու բարոյական որոնումներն են պատկերված Լագերկվիստի աստվածաշնչային սյուժեներով վեպերի շարքում («Վարավվա», 1950 թվական)։ «Ափակոծություն» (1946 թվական), «Նրա ողորմածության դարաշրջանը» (1960 թվական) պատմափիլիսոփայական վեպերում ժամանակակից կարևոր խնդիրներ է առաջադրում է Յոնսոնը (ծնված 1900 թվականին)։ 1960-1970-ական թվականներին գրականության կենտրոնական թեմաներից է բանակռիվը «համընդհանուր բարօրության պետություն» պաշտոնական թեզի դեմ։ Բիրգիտա Տրոտցիգը (ծնված 1929 թվականին) ներկայացնում է նյութական ու հոգևոր աղքատության տեսարաններ, ջանալով ելք գտնել կրոնական որոնումների մեջ։ Հասարակական ու հոգևոր կյանքի արատներն են մերկացրել Լ․ Յոռլինգը (1931-1966), Բ․ Ռունեբորգը (ծնված 1937 թվականին), երգիծաբաններ Վիսբյուի Ս․ Ոգու եկեղեցու (մոտ 1255) ցածի հարկի ներքին տեսքը Քարեկնքավազան Լինգսիեից (մոտ 1220) Տ․ Ռհնկվիստ․ «Երեք առարկա և Փետուր» (1950 թվական) Պ. Ռոդստրյոմը (1925-1965) և Պ․ Կ․ Երսիլդը (ծնվել է 1935 թվքկքնին), սուր քննադատական դետեկտիվ վեպերի հեղինակակիցներ Պ․ Վալյոն (1925-1975) և Մայ Շյովալը (ծնվաել է 1935 թվական)։ Բարոյական ու գաղափարական ստերեոտիպերի դեմ են ուղղված Պ․ Ու․ Մունդմանի (ծնվել է 1922 թվական), Լ․ Յուլենստենի (ծնվել է 1921 թվականին), Պ․ Ու․ էնկվիստի (ծնվել է 1930 թվականին) բանական ու վերլուծական վեպերը։

Շարժման ընդլայնման պայմաններում երևան եկան հակագաղութային քաղաքական վեպեր։ Տարածում գտավ փաստավավերագրական գրականությունը։ Էպիկական խոշոր ստեղծագործություններից են Պ․ Ա․ Ֆոգելստրյոմի (ծնված 1917 թվականին) «Քակաք»( 1960 - 1968 թվականներ) և Դելբլանկի Սյոդերմանլանդ գավառի (1970-1976 թվականներ) վերաբերյալ վիպաշարերը։ Աշխարհին հայտնի են Աստրիդ Լինդգրենի (ծնված 1907)՝ մանուկների համար գրած գրքերը (փոքրիկ տղայի ու Կառլսոնի, Երկարագուլպա Պեպիի մասին )։ 1960-ական թվականների սկզբներին հանդես եկավ ֆորմալիստական, այսպես կոչված, կոնկրեէո պոեզիայի խումբը (Է․ Ֆալստրյոմ, ծնված 1928 թվականին)։ Ի հակադրություն նրա՝ «նոր պարզության» դպրոցը ձգտել է վերակենդանացնել ռեալիստական պոեզիան։ Լ․ Սյոդերբերգը (ծնված 1931 թվականին), Հոկանսոնը, Յո․ Սոնևին (ծնված 1939 թվականին) 60-ական թվականների վերջին և 70-ական թվականների սկզբին իրենց քնարերգության մեջ դիմում են այժմեական քաղաքական թեմային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 571